Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը

Ալեքսանդր Մակեդոնացին պատմության ամենահայտնի նվաճողներից է, ում մասին լեգենդներն ու իրական պատմությունները մինչ օրս տարածվում են՝ դարձնելով Մակեդոնացուն պատմություն կերտող առաջնորդ։

Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվել, որ այս մեծագույն նվաճողը շրջանցեց հայկական տարածքներն ու դրանք այդպես էլ նվաճելու փորձ չարեց։ Պարզվում է՝ դրա հետևում մի շատ հետաքրքիր ու չտարածված պատմություն է ընկած։

Եփրատն անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին պաշարեց հայկական մի բերդ:

Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհեց, սակայն հայերը մնացին անսասան, բերդը` անառիկ:

Չորրորդ օրը մակեդոնացիները շատ զարմացան, երբ տեսան, որ բերդի աշտարակից հայերը կախել են մի մեծ լավաշ:

– Բերդի պաշտպանները երևի անձնատուր են լինում,- զեկուցեցին Մակեդոնացուն,- նրանք լավաշ են կախել աշտարակից:

Ալեքսանդր Մակեդոնացին խելացի մարդ էր, նա անմիջապես հասկացավ հայերի մտադրությունը:

– Վերացրե՛ք պաշարումը, և շարժվենք առաջ,- կարգադրեց նա,- երևում է՝ հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է:

Այս պատմությունը համարվում է ժողովրդական պատմություն, սակայն որոշ պատմաբաններ նշում են, որ այն համապատասխանում է իրականությանը։ Նրանք, ովքեր այս վարկածին կողմ չեն, միևնույն է, ընդունում են, որ Մակեդոնացին բախվել է հայերի ուժի հետ Գավգամելայի ճակատամարտի ժամանակ։

Չնայած Ալեքսանդրը Գավգամելայի ճակատամարտում հաղթանակից հետո իր նվաճած երկրների ցանկում թվարկում էր նաև Հայաստանը, այն հիմնականում մնացել էր նրա ռազմարշավների ուղիներից դուրս:

Ք.ա. I դարի հույն պատմիչ և աշխարհագետ Ստրաբոնը նշում է մի դեպք հայերի ու մակեդոնական բանակի ստորաբաժանումներից մեկի անմիջական բախման մասին:

Դա տեղի էր ունեցել հայկական Սպեր գավառի մոտակայքում, որտեղ ուղարկվել էր հունական զորախումբ տեղի ոսկու հանքերը գրավելու նպատակով:

Հայտնի է, որ հույները պարտություն կրեցին և դուրս մղվեցին Հայաստանից, իսկ հրամանատարը սպանվեց մարտում:

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով