Այս պատմությունն անհավանական կնոջ մասին է, ում կյանքին հետևել է ոչ միայն Ֆրանսիան, այլև ողջ աշխարհը

Հանրահայտ ֆրանսուհի Ժաննա Կալմանի պատմությունը

Կյանքը պետք է ապրել այնպես, որ դրախտում բոլորը հիացած լինեն։

Ամենայն հավանականությամբ, այսպես պատահել է նաև ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանի հետ, ով ապրել է 122 տարի և 164 օր, ինչով համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Ժաննան բնիկ ֆրանսուհի է, ծնվել է արիստոկրատների ընտանիքում։ Երբ 8 տարեկան էր, հայտնագործեցին էլեկտրական լամպը, երբ դարձավ 14 տարեկան, կառուցեցին Էյֆելյան աշտարակը։ 21 տարեկանում նա ամուսնացավ իր հեռու բարեկամի հետ։

Դժվար է հավատալ, բայց երիտասարդության տարիներին Ժաննան հանդիպել է Վան Գոգի հետ։ Մեծ նկարչի հարյուրամյակի առթիվ տված հարցազրույցում նա խոստովանել է, որ Վան Գոգը կեղտոտ էր, վատ հագնված ու մռայլ։

85 տարեկան հասակում Ժաննա Կալմանը սկսեց զբաղվել սուսերամարտով։ Իր հարյուրամյակին հեծանիվ էր վարում։ 115 տարեկանում նա ֆիլմում դեր ստացավ, իսկ 121-ում՝ դեր ստացավ «Մոլորակի տիրուհին» մյուզիքլում։

«Ես ընդամենը մեկ կնճիռ ունեմ ու նստած եմ նրա վրա»,- մի անգամ ասել է նա։ Իմիջիայլոց, ժաննան միայն 117 տարեկանում հրաժարվեց ծխելուց։ Եվ ոչ թե այն պատճառով, որ իրեն վատ էր զգում։ Պարզապես նրա համար, որ գրեթե կորցրել էր տեսողությունը, տհաճ էր ամեն անգամ խնդրել վառել իր ծխախոտը։

Բարեկամները պատմում են, որ նա մինչև իր կյանքի վերջին օրը սիրում էր սուր համեմունքներ ու դրանցով պատրաստված կերակրատեսակներ։

«Ես սիրահարված եմ գինուն»,- սիրում էր կրկնել Կալմանը։

Ճակատագրի հեգնանքով Ժաննան իր բոլոր երեխաներից ու նույնիսկ թոռներից երկար ապրեց, դրա համար էլ ժառանգներ նա չունի։

90 տարեկան հասակում նա պայմանագիր կնքեց 47-ամյա իրավաբան Ռաֆրիի հետ։ Նա պետք է ժառանգեր իր տունն այն բանի փոխարեն, որ նա ամեն ամիս պետք է վճարեր ռենտան մինչ իր մահը։ Համաձայն հաշվարկների՝ տան արժեքը մոտավորապես հավասար էր այն գումարին, որը փաստաբանը պետք է վճարեր 10 տարիների ընթացքում։ Սակայն այստեղ էլ բախտը ժպտաց Ժաննային։ Ռաֆրին ոչ միայն նրա փոխարեն վճարումներ էր կատարում 30 տարիների ընթացքում, այլև նրանից շուտ էլ մահացավ, 77 տարեկան հասակում։ Սա դեռ ամենը չէ։ Համաձայն պայմանագրի՝ իրավաբանի մահվանից հետո վճարները սկսեց կատարել հանգուցյալի կինը։

Կալմանն իր երկրի 17 նախագահներից երկար է ապրել։ Երբ նրան հարցրել են, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, մի փոքր մտածելով՝ պատասխանել է. «Հնարավոր է՝ այն, որ ես երբեք չեմ աշխատել»։

Իր կյանքի վերջին 7 տարիներին նա մեծ դժվարությամբ էր քայլում, քանի որ ազդրոսկրի վնասվածքն իրեն զգացնել էր տալիս, սակայն այս մեգատատիկը պահպանել էր իր պայծառ միտքն ու պարզ, հստակ հիշողությունը մինչև իր կյանքի վերջին օրը։

Հարցազրույցներից մեկում լրագրողը հրաժեշտ տալիս նրան ասում է՝ կտեսնվենք միգուցե հաջորդ տարի, ինչին Կալմանը պատասխանում է. «Իսկ ինչու՞ ոչ։ Դուք այնքան էլ վատ տեսք չունեք»։

Մինչև իր վերջին շունչն այդ նուրբ ու բնավորությամբ բավականին կտրուկ տատիկը մնում էր՝ որպես ոճի խորհրդանիշ։ Հագնում էր սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ, պարանոցին միշտ մարգարտե մի շար էր կրում։

«Ինձ թվում է, թե ես ծիծաղից եմ մեռնելու»,- ենթադրում էր չվհատվող ծեր կինը։

Երբ կյանքի 123-րդ տարում նա լքում էր այս աշխարհը, ըստ երևույթին, ոչ միայն ինքն էր ծիծաղում, այլև ճակատագիրը։ Այս կինը երբեք չէր նվնվում, չէր վհատվում ու ամեն օր կյանքին մարտահրավեր էր նետում։ Իսկ ճակատագիրը, ինչպես գիտենք, սիրում է խիզախներին։ Դրա համար էլ մրցման մեջ չէր մտնում Կալմանի հետ…

Ինչևէ, այս պատմությունն անհավանական կնոջ մասին է, ում կյանքին հետևել է ոչ միայն Ֆրանսիան, այլև ողջ աշխարհը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168․am-ը

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր

Վերջին լուրեր

Ինչպես ընտրել աչքերի ձևին համապատասխան ճիշտ հարդարում. Գաղտնիքներ, որոնց մասին լռում են բոլոր դիմահարդարները
Գաղտնիքներ, որոնց մասին գիտի տնային տնտեսուհիների միայն 3%-ը
Նրանք 87 տարի միասին են. հրեա զույգը համատեղ կյանքի ռեկորդ է սահմանել
Ի՞նչ կլիներ, եթե ծնողները իրենց երեխայի պես պահեին. 10 զվարճալի նկարազարդում
20 պատճառ, թե ինչու է Քրիս Հեմսվորթը հավակնում «մոլորակի ամենակատարյալ տղամարդ» տիտղոսին
Թանկարժեք քարերի մոգական ուժը
Կենդանակերպի ամենաանհաջողակ երեք նշանները
Ինչ տեղի կունենա, եթե մերսեք այս կետը
Տորթ «Կարմիր թավիշ»․ աղանդեր, որը զարմացնում է բոլորին