Հորոսկոպի նշանների ամենագրավիչ ու վանող գծերը

Երբեմն մարդը կարող է սիրալիր և դրական թվալ, բայց անցնում է մի փոքր ժամանակ, և նա սկսում է նյարդայնացնել բոլորին:

 

 

 

 

 

EnterTrain-ը պարզել է, թե կենդանակերպի որ նշաններն ապրել չեն կարող առանց գրկախառնությունների, և ովքեր են առիթի դեպքում անմիջապես կռվի բռնվում:

Խոյ

Գրավում է. Խոյ նշանի ներկայացուցիչների ամենագրավիչ հատկություններից մեկն այն է, որ կյանքում ամեն ինչ նրանք անում են մանկական ոգևորությամբ և հաճույքով:

Վանում է. Խոյերն ամեն ինչ այնքան մոտ են ընդունում սրտին, որ ցանկացած մանրուքից կարող են կոնֆլիկտ ստեղծել և նույնիսկ կռվի մեջ ընկնել:

Ցուլ

Գրավում է. Ցուլերն անհրաժեշտ են համարում սիրալիր և հոգատիր լինել մարդկանց հանդեպ, և շատ շռայլ են այդ հարցում:

Վանում է. Հիվանդանալու առաջին իսկ նախանշանների դեպքում, Ցուլը հեդաձգում է բոլոր գործերը, տեղյակ է պահում աշխատանքի չգնալու մասին, անջատում է հեռախոսը և իրեն այնպես է պահում, կարծես աշխարհի վերջը եկել է:

Երկվորյակ

Գրավում է. Երկորյակները միշտ պարզ արտահայտում են իրենց զգացմունքներն ու մտքերը: Եթե նրանք սիրում են ձեզ՝ դուք այդ մասին անընդհատ կլսեք և կզգաք, որ դուք իսկական երկրպագու ունեք:

Վանում է. Երկորյակները սովորություն ունեն իրենց այնպես պահել, կարծես բոլորից լավ են հասկանում ամեն ինչից, նույնիսկ այն ժամանակ, երբ դա ընդհանրապես այդպես չէ:

Խեցգետին

Գրավում է. Խեցգետինները ցանկանում են միշտ լինել իրենց սիրելիների և հարազատների կողքին: Խեցգետինը, հավատարիմ շնիկի պես, ձեր հետևից կգա ամեն տեղ, և եթե հարկ լինի, նույնիսկ աշխարհով մեկ:

Վանում է. Ձեր բախտը կբերի, եթե դուք թեկուզ մեկ րոպե անցկացնեք ամեն ինչում վստահ Խեցգետինի ընկերակցությամբ: Նրանց անընդհատ աջակցություն է հարկավոր: Գրկեք Խեցգետիններին:

Առյուծ

Գրավում է. Յուրաքանչյուր Առյուծ իր մեջ ունի կենդանի, դրական էներգիա, որն ընդունակ է վարակել ցանկացածին, նույնիսկ ամենաանտարբեր մարդուն:

Վանում է. Շատ առյուծներ այնքան հպարտ են և ինքնասիրահարված, որ երբ զգում են, որ իրենց չեն գնահատում, սարսափելի փնթփնթան են դառնում:

Կույս

Գրավում է. Եթե ձեր կողքին կույս կա, դուք կզգաք, որ ձեր մասին հոգ են տանում, ինչպես նաև երբեք չեք հիասթափվի նրա հետ զրույցից, այն երբեք անիմաստ չի թվա:

Վանում է. Կույսերն այն աստիճանի թերահավատ են, որ երբեմն ուղղակի պետք է աչք փակել դրա վրա, բայց նրանք միևնույնն է չեն հանգստանա և կսկսեն հեգնել ձեզ:

Կշեռք

Գրավում է. Կշեռքներն այնքան են գնահատում ուրիշներին, որ շատ բաների կգնան՝ ցանկացած իրավիճակ հարմարավետ, հանգիստ և հաճելի դարձնելու համար:

Վանում է. Կշեռքները ձեզ կասեն հենց այն, ինչ դուք ցանկանում եք լսել և ուրիշ ոչինչ:

Կարիճ

Գրավում է. Եթե վիրավորեն կամ նեղացնեն ինչ-որ մեկին, ում սիրում է Կարիճը, նա կանի ամեն ինչ՝ այդ մադուն պաշտպանելու համար, և այդ ժամանակ նեղացնողին չես նախանձի:

Վանում է. Նրանք այնքան լուրջ են վերաբերվում մանրուքներին, որ նարնց մեջ անմիջապես խանդ ու զայրույթ է առաջանում ոչնչից:

Աղեղնավոր

Գրավում է. Աղեղնավորները բնության կողմից օժտված են լավատեսությամբ, ինչն օգնում է նրանց աշխարհը տեսնել որպես հույսերի և ուրախությունների վայր:

Վանում է. Նրանց պերֆեկցիոնիզմը և գերիշխելու ձգտումը վանում են: Եթե դուք չեք անում այնպես, ինչպես նրանք են ասում՝ ուրեմն դուք սխալ եք:

 Այծեղջուր

Գրավում է. Այծեղջուրները հուսալի են և բարյացակամ, նրանք մարդիկ են, ում վրա կարելի է հույս դնել ամեն հարցում:

Վանում է. Եթե գործը լավ չէ պլանավորված, Այծեղջուրը կարող է նյարդայնանալ:

Ջրհոս

Գրավում է. Ջրհոսը միշտ պատրաստ է թողել ամեն ինչ, և օգնության ձեռք մեկնել, անկախ նրանից՝ իրենց կյանքում ամեն ինչ նորմալ է, թե ոչ:

Վանում է. Ջրհոսներն իրենց տրամաբանությունն ու մտածելակերպն իդեալական են համարում, և փոխարեն այն բանի, որ լռեն և լսեն, շարունակում են խորհուրդներ տալ:

Ձուկ

Գրավում է. Ձկները մաքուր, նուրբ, բաց և կարեկցող մարդիկ են, նրանք ունակ են զգալու, որ մեկ այլ մարդ անհանգստացած է, և պատրաստ են օգնել նրան:

Վանում է. Երբեմն թվում է, որ նրանք դանդաղացված տեմպով են ապրում, և նրանց, ինչ-որ բան անելու համար, երեք անգամ ավել ժամանակ է հարկավոր, քան ուրիշներին:

Ամենակարդացված

Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր

Վերջին լուրեր

Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից. ի՞նչ անել
Ինչպես ընտրել աչքերի ձևին համապատասխան ճիշտ հարդարում. Գաղտնիքներ, որոնց մասին լռում են բոլոր դիմահարդարները
Գաղտնիքներ, որոնց մասին գիտի տնային տնտեսուհիների միայն 3%-ը
Նրանք 87 տարի միասին են. հրեա զույգը համատեղ կյանքի ռեկորդ է սահմանել
Ի՞նչ կլիներ, եթե ծնողները իրենց երեխայի պես պահեին. 10 զվարճալի նկարազարդում
20 պատճառ, թե ինչու է Քրիս Հեմսվորթը հավակնում «մոլորակի ամենակատարյալ տղամարդ» տիտղոսին
Թանկարժեք քարերի մոգական ուժը
Կենդանակերպի ամենաանհաջողակ երեք նշանները
Ինչ տեղի կունենա, եթե մերսեք այս կետը