«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր

Ժողովրդական իմաստությունը երբեք չի հնանում, քանի որ այն ժամանակ ու տարածություն չի ճանաչում ու քանի որ այն ոգեշնչված է հասարակ ժողովրդի ապրումներից ու կյանքից։ Առաջարկում ենք վերհիշել մեզ քաջ ծանոթ հին հայկական ժողովրդական մտքերը, որոնք մինչ օրս կարող են կյանքի դասեր տալ յուրաքանչյուրին ու ստիպել ժպտալ։ Սրանք պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ։

1. Ագռավի ճուտն իր մոր համար ազիզ է:

2. Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա աղքատը:

3. Ամառվա անձրևին մի հավատա, ձմեռվա՝ արևին:

4. Արինը ջուր չի դառնա:

5. Բաղնիք մտնողը պիտի քրտնի:

6. Գեղ կանգնի՝ գերան կկոտրի:

7. Գետը չտեսած՝ մի բոբիկանա:

8. Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանեն:

9. Գլուխդ միշտ պաղ պահե, ոտներդ՝ միշտ տաք:

10. Գողի ու բոզի վատեն (ժամկետը) քառասուն օր է:

11. Դարտակ կարասը մեծ ձեն կտա:

12. Դեռ էշը չառած՝ փալանն է կարում:

13. Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա:

14. Ինադ արեց էլլերին, ետևն արեց գելերին:

15. Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրեն կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա:

16. Կնգա բերած փողը դռան զանգակ ա, անց ու դարձ անելիս ճկատիդ կդիպչի:

17. Հոր ու մոր պատիվ չիմացողը Աստծու պատիվ չի իմանա:

18. Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:

19. Մերը տես` աղջիկն առ, եզրը տես` կտավն առ:

20. Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:

21. Շատ մի սիրիլ, ատել կա:

22. Ոտին տեղ արեց, ոռին է տեղ անում:

23. Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց մենակ գեշ կնգա ձեռի հացը կեր:

24. Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:

25. Քեզ համար քուն ես քնում, ուրիշի համար երազ տեսնում:

Ամենակարդացված

Երեք պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Խաշած ձվի սննդակարգ. 2 շաբաթում կարելի է 11 կգ նիհարել
Բիսկվիթ պատրաստելու իտալական բաղադրատոմս․ բոլոր բաղադրիչներից 12 գդալ, և հրաշալի բիսկվիթը պատրաստ է
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Ինչպե՞ս ազատվել մաշկի ավելորդ մսագնդերից
«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Հուշում վարորդների համար. ահա, թե երբ է կարելի խմելուց հետո ղեկին նստել
Ազատվեք փորից՝ ընդամենը մեկ շաբաթում
Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Վերջին լուրեր

Ի՞նչ կլինի մարմնի հետ ամեն օր շատ թեյ խմելու դեպքում
Հավի կրծքամսով կարկանդակ «Վելինգթոն»․ բյուջետային ուտեստ՝ ընտիր համով
Դիաբետի 9 վաղ ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել
83-ամյա տարեց կնոջ նամակը ընկերուհուն շատ հուզիչ է․ Այն ընթերցելուց հետո ձեզ մտորելու առիթ կտա
Շպարն անճանաչելիորեն փոխում է հարսնացուին. այսքանից հետո արժի՞ հավատալ Instagram-ի նկարներին (լուսանկարներ)
Գարիկ Պապոյանը՝ չքայլելու դժոխային փուլի, հոր՝ պաշտոնից զրկվելու, բանվորություն անելու և դստրերի մասին
«Ստիպված եմ ամուսնուցս, երեխաներիցս հեռու մնալ». Դիանա Շատվերյանը` կորոնավիրուսով վարակվելու, բուժման ընթացքի և ապրումների մասին
Սովորողները կգնան դպրոց. Արայիկ Հարությունյան
Բա Տիգրան Մեծի ժամանակ ու՞ր էիք, ինչի՞ չէիք խոսում… Մկրտիչ Արզումանյան