«Աշոտը շատ ռոմանտիկ է». սերը Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի ընտանիքում՝ ամուսնության ռոմանտիկ առաջարկից մինչև համատեղ կենցաղ

Bon Jovi հայտնի խմբի տեսահոլովակից տպավորված նա որոշել էր ներկայիս կնոջն ամուսնության առաջարկություն անել ուղղաթիռից  «պարաշյուտով» թռչելով, բայց ընտրեց ավելի անվտանգ տարբերակ՝ ամուսնական մատանին սիրելիին հաձնեց ծնկի գալով։ Նրանց սիրավեպը սկզբում հեռուստասերիալի սցենարի մի մաս էր, բայց ավելի ուշ տեղափոխվեց իրականություն ու զարգացավ առանց սցենարի։

Դերասաններ Աշոտ-Տեր Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են։ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ  Tert.am Lifeը լուսանկարել է զույգին նկարահանման հրապարակում, որտեղ նրանք անցկացնում են օրվա մեծ մասը։ Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում միասին լինելու հանգամանքը նրանց հարաբերություններին չի խանգարում։ Չնայած Աշոտը խոստովանեց, որ «ամուսին Աշոտի»  հետ հեշտ է, սակայն «պրոդյուսեր, ռեժիսոր Աշոտի» հետ Սոֆյան այնքան էլ հեշտ չի հարմարվել։

Նույն թեմաների մասին ամուսինները Tert.am Life-ի հետ զրուցել են առանձին-առանձին։

-Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր կողակցի մեջ։ 

Աշոտ – Սիրում եմ Սոֆյայի խաղաղասեր բնավորությունն ու իր բնույթը։ Սկզբում ուշադրություն ես դարձնում մարդու արտաքինին, իսկ հետագա շփման ընթացքում բացահայտում ես հոգին։

Սոֆյա – Սիրում եմ Աշոտի հոգատարությունն ու «գործի մարդ» տեսակը։ Նա արարքների տղամարդ է․ երևի, սա այն էր, ինչն ինձ առաջին վայրկյաններից գրավեց։ Նա այն եզակի տղամարդկանից է, որոնք ոչ թե ուղղակի խոսում են, այլ ապացուցում գործով։ Հաճախ չի էլ խոսում, ուղղակի լուռ անում է։ Աշոտը շատ հոգատար տղամարդ է, առհասարակ, շրջապատի ու, հատկապես, իր կնոջ հանդեպ։

-Ո՞րն է ամուր հարաբերությունների հիմքը։ 

Աշոտ – Ամուր հարաբերություններ կառուցելու առաջին քայլը ճիշտ մարդու գտնելն է։ Բնականաբար երկու մարդ մեկ մարմին չեն, որ իրար իդեալական հասկանան, այդպես հետաքրքիր էլ չի լինի։ Երբ կողքիդ ճիշտ մարդ է ու սիրում եք իրար, հասկանում եք, որ ապագայում հաղթահարելու շատ բաներ են լինելու, միասին ենք անցնելու այդ ճանապարհը։ Կարևոր է՝ միասի՞ն եք անցնելու այդ ճանապարհը, պատրա՞ստ եք։

Սոֆյա․ – Ամուր հարաբերություններ կառուցելու հիմքը սերն է։ Դու զգում ես, որ նա քոնն է, երբ յոթ միլիարդ մարդուց նա դառնում է այն մեկը, ով դաջվում է հոգուդ մեջ՝ դառնալով միակը։ Նրա հետ մի ամբողջ կյանք անցկացնելու միտքը քեզ ոչ թե վախեցնում, այլ երջանկացնում է։  Հարաբերություններում սերը հիմնական դերակատարումն ունի, որովհետև տարբեր երևույթներ են, երբ նույն ճանապարհն անցնում ես սիրով ու առանց սիրո։ Հարաբերություններն ամեն օր պետք է ջրել, փայփայել, սնուցել։ Եթե անտարբեր եղար, կգա մի օր և ուղղակի դա էլ չի լինի։

-Ինչպե՞ս է համատեղ աշխատանքն ազդում հարաբերությունների վրա։ 

Աշոտ – Համատեղ աշխատելու դրական կողմն այն է, որ անդադար իրար հետ ենք, իրարից չենք հոգնում, իսկ բացասականն այն է, որ գնալով տուն՝ մեզ ստիպում ենք գործի մասին չխոսել։ Աշխատանքային ընթացքն ինչ֊որ չափով տանն էլ է շարունակվում։ Աշխատանք֊կենցաղ անցումը սահուն ու աննկատ է լինում, որովհետև երկուսս էլ հասկանում ենք, որ աշխատավայրում գործը մնում է գործ։ Երբ ինձ ռեժիսորի նման եմ պահում, այլ ոչ թե ամուսնու՝ Սաֆան շատ է նեղվում, բայց իրար հետ լեզու գտնում ենք։ Լավ է, որ մեր գործի բնույթը նույնն է։

Սոֆյա – Համատեղ աշխատանքը մեր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում՝ իմ և Աշոտի ծանոթությունը տեղի է ունեցել հենց նկարահանման հրապարակում։ Մինչև ամուսնությունն էլ երկար աշխատել ենք միասին, եթե իրարից ձանձրանալու խնդիր լիներ, դա արդեն տեղի ունեցած կլիներ։ Մեր համատեղ օրը շատ լեցուն, հումորային ու հետաքրքիր է անցնում։ Բարեբախտաբար, Աշոտն էլ դերասան է ու ինձ հասկանում է, եթե որոշ դեպքերում տնային գործերում թերանում եմ կամ չեմ հասցնում:

Ի՞նչն է դառնում վեճի պատճառ։

Աշոտ – Հիմա չենք վիճում, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի չվիճենք։ Սկզբնական շրջանում մեր տեսակների տարբերություններն իրար բախվում էին, վեճերը շատ էին, չէինք հասկանում իրար, հետո խոսում էինք, ամեն ինչ տեղն էր ընկնում։ Հատկապես, իմ առաջին նախագծի ընթացքում մեր միջև տարաձայնություններ շատ էին լինում։ Մինչև այդ բոլոր նախագծերում երկուսս էլ միայն դերասան էինք, երբ ես սկսեցի հանդես գալ որպես պրոդյուսեր ու ռեժիսոր, կային բաներ, որոնք չէի հանդուրժում, թույլ չէի տալիս, իսկ Սոֆյան չէր հարմարվում այդ մտքի հետ։ Արդյուքնում մի քիչ ես զիջեցի, մի քիչ Սոֆյան ու հստակ բաժանում դրեցինք՝ գործը գործ է, ընտանիքը՝ ընտանիք։

Սոֆյա – Արդեն երկար ժամանակ է՝ չենք վիճում։ Նախկինում վեճերի առիթ էր հանդիսանում Աշոտի բնավորության այն գիծը, որ տեսակով մաքսիմալիստ է։ Աշոտի համար ամեն ինչ իդեալական պետք է լինի, իսկ ես ավելի էմոցիոնալ տեսանկյունից եմ  նայում հարցերին, շատ բաներ չեմ նկատում, կարևորություն չեմ տալիս։  Երբեմն նա կարող էր պահանջներ դնել, որոնք ես ուղղակի չհասկանայի ու սկսեինք վիճել։ Հիմա իրար շատ լավ ենք ճանաչում ու այդ առումով խնդիրներ չենք ունենում։

-Ռոմանտի՞կ եք։ 

Աշոտ- Կարելի է ինձ ռոմանտիկ մարդ համարել։ Մեկ֊մեկ ես էլ եմ մոմերով ռոմանտիկ ընթրիք պատրաստում։ Չնայած հիմա ժամանակը սուղ է ու ռոմանտիկան թերանում է։ Իմ ամենառոմանտիկ քայլը ծնկի եկած ամուսնության առաջարկություն անելն էր՝ մատանին դրեցի իր սիրուն մատիկին ու վերջ։ Հիմա չեմ հիշում այդ պահը, անկեղծ եմ ասում։ Նախապես այլ ծրագրեր էի մտածում։ Ես սրա մասին իրեն էլ չեմ ասել։ Bon Jovi-ի տեսահոլովակներից մեկում մի հետաքրքիր դրվագ կա, երբ հերոսն ուղղաթիռից թռչում է, մարդկանց թվում է, թե ինքնասպանություն է գործում, ներքևում սիրած աղջիկն է, հուզված նայում է, բայց պարաշյուտն անսպասելի բացվում է ու վրան գրված է՝ «Ամուսնացիր ինձ հետ»։ Նման բան կցանկանայի անել, բայց քանի որ պարաշյուտով թռչելուց վախեցա, չարեցի։ Սոֆան ինձ անընդհատ համոզում է, որ թռչենք պարաշյուտով, ես իրեն հետ եմ պահում այդ մտքից։

Շարունակությունը կարդացեք սկբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների

Վերջին լուրեր

Ինչպես ակնթարթորեն ազատվել դեմքի սև կետիկներից
Այլևս երբեք Ձեր մեքենայի ապակիները չեն քրտնի. հանճարեղ միջոց
Հետևանքները մենք դեռ երկար կզգանք մեր մաշկի վրա…Սարգիս Գրիգորյան
Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից. ի՞նչ անել
Ինչպես ընտրել աչքերի ձևին համապատասխան ճիշտ հարդարում. Գաղտնիքներ, որոնց մասին լռում են բոլոր դիմահարդարները
Գաղտնիքներ, որոնց մասին գիտի տնային տնտեսուհիների միայն 3%-ը
Նրանք 87 տարի միասին են. հրեա զույգը համատեղ կյանքի ռեկորդ է սահմանել
Ի՞նչ կլիներ, եթե ծնողները իրենց երեխայի պես պահեին. 10 զվարճալի նկարազարդում
20 պատճառ, թե ինչու է Քրիս Հեմսվորթը հավակնում «մոլորակի ամենակատարյալ տղամարդ» տիտղոսին