«Երբ լրանում է երեխայի 6 տարին, նրա կյանքի պլանն արդեն պատրաստ է». Հոգեբանի մտքերն այն մասին, թե ինչպես է ծրագրավորվում մեր ուղեղը

Իրական թույլտվությունը հասարակ կարելին է:

Էրիկ Բեռնը սցենարային ծրագրավորման հայտնի սկզբունքի և խաղերի թեորիայի հեղինակն է:

Դրանց հիմքում ընկած է տրանսակտային վերլուծությունը, որն այժմ ուսումնասիրում են ողջ աշխարհում:

Բեռնը վստահ է, որ յուրաքանչյուր մարդու կյանքը ծրագրավորվում է մինչև 5 տարեկան դառնալը, և հետո մենք բոլորս ապրում ենք այդ սցենարով:

Ստորև EnterTrain-ը ներկայացնում է ականավոր հոգեբանի մտքերն այն մասին, թե ինչպես է ծրագրավորվում մեր ուղեղը:

1. Սցենարն աստիճանաբար թերթվող կյանքի պլանն է, որը ձևավորվում է դեռ վաղ մանկության տարիներին` հիմնականում ծնողների ազդեցությամբ: Այդ հոգեբանական իմպուլսը մեծ ուժով մարդկանց հրում է առաջ, իր ճակատագրին ընդառաջ, և շատ հաճախ՝ անկախ նրա դիմադրությունից կամ ազատ ընտրությունից:

2. Կյանքի առաջին 2 տարիներին երեխայի վարքն ու մտքերը ծրագրավորվում են հիմնականում մոր կողմից: Այս ծրագիրն էլ հենց ձևավորում է նրա սցենարի սկզբնական կառուցվածքը, առաջին արձանագրությունն այն բանի վերաբերյալ, թե ինչ դառնալ՝ մո՞ւրճ, թե՞ սալ:

3. Երբ լրանում է երեխայի 6 տարին, նրա կյանքի պլանն արդեն պատրաստ է: Դա շատ լավ գիտեին միջնադարյան հոգևորականներն ու ուսուցիչները, որոնք ասում էին. «Թողեք ինձ մոտ երեխային մինչև նրա 6 տարին լրանալը, ապա վերցրեք»: Լավ, փորձառու նախադպրոցական դաստիարակն անգամ կարող է կանխատեսել, թե ինչպիսի կյանք է սպասվում երեխային, նա երջանի՞կ կլինի, թե՞ դժբախտ, հաղթո՞ղ, թե՞ անհաջողակի մեկը կլինի ապագայում:

4. Ապագայի պլանը կազմվում է հիմնականում ընտանեկան ցուցումներով: Որոշ կարևոր պահեր կարելի է հայտնաբերել բավականին արագ՝ արդեն իսկ առաջին խոսակցության ժամանակ, երբ հոգեթերապևտը հարցնում է. «Ձեր ծնողներն ի՞նչ էին պատմում կյանքի մասին, երբ դուք փոքր էիք»:

5. Յուրաքանչյուր ցուցումից, որքան էլ որ այն անուղղակիորեն ձևակերպված լինի, երեխան փորձում է քաղել իմպերատիվ միջուկը: Այսպես նա ծրագրավորում է իր կյանքի պլանը: Մենք դա կոչում ենք ծրագրավորում, քանի որ ցուցման ներգործությունը ստանում է մշտական բնույթ: Երեխան ծնողների ցանկություններն ընկալում է՝ որպես հրահանգ, որն այդպիսին էլ կարող է ընկալվել միշտ, եթե նրա կյանքում չպատահի ինչ-որ դրամատիկ իրադարձություն կամ շրջադարձ:

Միայն մեծ ցնցումները, օրինակ՝ պատերազմը կամ ծնողների կողմից հավանության չարժանացած սերը կարող են նրան տալ վայրկենական ազատագրում: Դիտարկումները ցույց են տալիս, որ կենսափորձը կամ հոգեթերապիան կարող են նույնպես ազատագրել, սակայն՝ նշանակալիորեն դանդաղ: Ծնողների մահը միշտ չի վերացնում անեծքը, ընդհակառակը, դեպքերի մեծ մասում այն ավելի ամուր է դառնում:

6. Հաճախ մանկական որոշումները, այլ ոչ թե հասուն տարիքում գիտակցված պլանավորումն են որոշում մարդու ճակատագիրը: Ինչ էլ որ մարդիկ մտածեն կամ ասեն իրենց կյանքի մասին, հաճախ այն տպավորությունն է ստեղծվում, ասես ինչ-որ հզոր հետաքրքրություն իրենց պարտադրում է ձգտել ինչ-որ բանի, ինչը հաճախ համատեղելի չէ կամ չի համապատասխանում նրա հետ, ինչ գրվում է նրանց ինքնակենսագրությունների կամ աշխատանքային գրքույկների մեջ:

Նրանք, ովքեր ուզում են փող աշխատել, կորցնում են դրանք, մինչդեռ ուրիշներն արագորեն հարստանում են: Նրանք, ովքեր հայտարարում են, թե սեր են փնտրում, ատելություն են արթնացնում անգամ նրանց մոտ, ովքեր իրենց սիրում են:

7. Մարդու կյանքում սցենարային արդյունքը կասեցվում, նախապես գրվում է ծնողների կողմից, սակայն այն ուժը կորցրած կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երեխայի կողմից չի ընդունվել: Իհարկե, դա արտահայտված չի լինի հրավառությամբ կամ շքերթով, սակայն մի գեղեցիկ օր երեխան կարող է անկեղծորեն հայտարարել. «Ես այնպիսին կլինեմ, ինչպիսին մայրիկն է», ինչը նշանակում է. «կամուսնանամ ու այնքան երեխա կունենամ, որքան մայրս…», կամ՝ «Երբ մեծանամ, հորս նման կլինեմ», ինչը կարող է նշանակել, ասենք. «Կսպանվեմ մարտի դաշտում…», և այլն:

8. Ծրագրավորումը հիմնականում տեղի է ունենում բացասական ձևով: Ծնողները երեխաների գլուխները լցնում են սահմանափակումներով: Երբեմն նաև թույլտվություններ են տալիս: Արգելքները բարդացնում են հանգամանքներին սովորելը, հարմարվելն այն դեպքում, երբ թույլտվությունները տալիս են ընտրության հնարավորություն: Դրանք երեխային աղետի առջև չեն կանգնեցնում, եթե չեն ուղեկցվում պարտադրանքով:

Իրական թույլտվությունը պարզ կարելին է, ինչպես, օրինակ՝ ձկնորսության արտոնագիրը: Տղային ոչ ոք չի պարտադրում ձուկ որսալ: Ուզում է որսալ՝ որսում է, չի ուզում՝ չի որսում, և կարթը ձեռքն է վերցնում, երբ ինքն է ուզում, կամ թույլ են տալիս հանգամանքները:

9. Թույլտվությունը ոչ մի ընդհանուր բան չունի ամենաթողությամբ դաստիարակության հետ: Կարևորագույն թույլտվություններն են սիրելու, փոխվելու, խնդիրները հաջողությամբ լուծելու թույլտվությունները: Այդ թույտվություններն ունեցող մարդուն նկատում ես միանգամից, ինչպես և նկատում ես զանազան արգելքներով սահմանափակված մարդուն:

10. Պետք է ևս մեկ անգամ շեշտել. գեղեցիկ լինելը կամ հաջողության հասնելն անատոմիայի խնդիր չէ, այլ ծնողական թույլտվության: Անատոմիան, իհարկե, ազդում է բարետեսության վրա, սակայն միայն հոր կա մոր ժպիտին ի պատասխան՝ իսկապես կարող է ծաղկել ու հիացնել դստեր դեմքը: Եթե ծնողներն իրենց երեխայի մեջ տեսնում են հիմար, թույլ ու ապիկար մեկին, իսկ դստեր մեջ՝ տգեղ ու հիմար աղջկա, ապա նրանք հենց այդպիսին էլ կլինեն:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների

Վերջին լուրեր

Ինչպես ակնթարթորեն ազատվել դեմքի սև կետիկներից
Այլևս երբեք Ձեր մեքենայի ապակիները չեն քրտնի. հանճարեղ միջոց
Հետևանքները մենք դեռ երկար կզգանք մեր մաշկի վրա…Սարգիս Գրիգորյան
Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից. ի՞նչ անել
Ինչպես ընտրել աչքերի ձևին համապատասխան ճիշտ հարդարում. Գաղտնիքներ, որոնց մասին լռում են բոլոր դիմահարդարները
Գաղտնիքներ, որոնց մասին գիտի տնային տնտեսուհիների միայն 3%-ը
Նրանք 87 տարի միասին են. հրեա զույգը համատեղ կյանքի ռեկորդ է սահմանել
Ի՞նչ կլիներ, եթե ծնողները իրենց երեխայի պես պահեին. 10 զվարճալի նկարազարդում
20 պատճառ, թե ինչու է Քրիս Հեմսվորթը հավակնում «մոլորակի ամենակատարյալ տղամարդ» տիտղոսին