Միստիկական դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (Video)

Էջմիածնի դպրոցներից մեկում միստիկական դեպք է տեղի ունեցել։ 02․02․2020 թվականի, լույս 3-ի գիշերը, դպրոցի պահակը ներսում ձայներ է լսել․ այնքան հստակ ու պարզորոշ, որ դրանց մեջ կարողացել է երեխայի ձայն զանազանել։

Խուճապի է մատնվել, կարծելով՝ գողեր կան դպրոցում։ Արագ ահազանգել է կրթօջախի անվտանգության աշխատակիցներին։ Վերջիններս եկել, մանրամասն ստուգել, համոզվել են՝ ոչ ոք չկա, ամեն ինչ տեղում է, ամեն բան՝ կարգին։

Բայց պահակը պնդել է՝ ձայներն այնքան մոտիկից ու պարզ են հնչել, որ թվացյալ չէին կարող լինել։ Անվտանգության աշխատակիցները ստուգել են տեսախցիկների արձանագրածն ու մնացել ապշած․ մանկահասակ երեխա հիշեցնող, ճերմակ, աննյութ մի զանգված քայլում է միջանցքում, ներսուդուրս անում բաց դռան միջով ու անհետանում պատերի մեջ։

Դպրոցի ղեկավարությունն առավոտյան այդ մասին տեղեկացրել է հոգևորականներին։ Տեսանյութը դիտելուց հետո, հոգևորականները դպրոցում օրհնության կարգ են կատարել՝ վանելու համար տեսիլքը։

Դպրոցի ծնողները, որոնք նաև մեզ փոխանցեցին տեսախցիկի արձանագրածը, պատմեցին՝ իրենց տեղեկություններով, քաղաքի այդ վայրում, որտեղ կառուցվել է դպրոցը, նախկինում փայտաշեն տներ են եղել։ Դրանցից մեկն այրվել է, կրակի ճարակ դարձնելով ընտանիքի անդամներին ու մանկահասակ երեխային։ «Երեխայի հոգին է՝սպիտակ գիշերազգեստով», -տեսածն այդկերպ մեկնաբանեցին նրանք։

Անհանգստություն ու խուճապ չառաջացնելու համար դպրոցի անունը չենք նշում։

Աղբյուրը՝ Hraparak.am

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Ինչպես ինքնուրույն պարզել` կորոնավիրուսով վարակվա՞ծ ես, թե՞ ոչ
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը
Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել
Ուշադրության ստուգում․ ի՞նչն այնպես չէ այս նկարի վրա
Ձեր երեխան պետք է առանց մտածելու կարողանա պատասխանել այս հարցերին
Եթե կարողանաք այս 11 հարցից 10-ին ճիշտ պատասխանել, ուրեմն ձեր IQ-ն ընդամենը 10-ով է պակաս Էյնշտեյնի IQ-ից
Եթե դուք տխուր եք կամ միայնակ, կարդացեք այս տեքստը, որը գրեթե 200 տարեկան է

Վերջին լուրեր

Նա քիչ էր մնում «Կլոնի» Ջեյդի ճակատագիրը կրկներ նաև իրական կյանքում
Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
«Դարի գլուխգործոց». գիտնականները կորոնավիրուսը վերածել են մեղեդու
Որքան ուշ եք հայր դառնում, այնքան երեխան ավելի խելացի է ծնվում. գիտնականներն ապացուցում են
Հարսանեկան ավանդույթներն Աֆրիկայում. դրանք շատ են տարբերվում մեր պատկերացումներից
Ինչպես դասավորվեց այն կնոջ ճակատագիրը, որի չինացի ամուսինը դատական կարգով 120000 դոլար էր պահանջել կնոջ պլաստիկայի և տգեղ երեխաների համար
«Արծվաքթեր և կարտոֆիլ-քթեր»․ ինչպես է փոխվում աղջիկների դեմքը քթի վիրահատությունից հետո
5 արագ ՆԱԽԱՃԱՇ ձվածեղ պատրաստելու փոխարեն
Կենդանակերպի այս նշանի հետ ավելի լավ է երբեք ընտանիք չկազմեք