«Շատ ուրիշ օր ունեցա». Դիանա Շատվերյանի 35-ամյակի խնջույքը, անակնկալներն ու դստեր հուզիչ նամակը

Դիզայներ Դիանա Շատվերյանը երեկ տոնել է 35-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում: Երեկույթի լուսաբանումը Դիանան վստահել է Tert.am Life-ին ու պատմել, որ երկար նախապատրաստվելու հնարավորություն չի ունեցել, սակայն անմոռանալի օր է ունեցել:

«Քանի որ հիմա տանը 3 կիլոգրամանոց հրաշք ունենք, իմ օրվա գրաֆիկը, խնջույք կազմակերպել-չկազմակերպելը, խնջույքի ժամն ու ամեն բան իրենից է կախված: Շատ կարճ ժամանակում որոշեցինք, որ պետք է երեկույթ ունենանք: Հիմնականում ամեն բան Հայկն էր կազմակերպել»,- ասաց Դիանան, ով երեկ Tert.am Life-ի հետ զրույցում առաջին անգամ խոսել էր երկրորդ դստեր՝ Լեայի ծննդյան ու նրա շնորհիվ ավելի երիտասարդանալու մասին:

Դիզայները նկատեց, որ չնայած տանը փոքրիկ նոր անդամ ունեն, ավանդույթները չեն խախտվել, ինչպես միշտ, անակնկալները սկսվել են կեսգիշերից. «Մենք տանը չէինք, Հայկն ամեն ինչ նախապես կազմակերպել էր, որպեսզի ուղիղ կեսգիշերին ինձ շնորհավորեն, ընկերներս ևս եկան: Շատ ուրախ եմ, որ այս տարի էլ ավանդույթները չխախտվեցին»:

Դիանան մեծ ոգևորությամբ պատմեց, որ շատ ջերմ օր է ունեցել: «Չգիտեմ՝ իմ ներկայիս էմոցիաներով է պայմանավորված, թե օբյեկտիվ էր, բայց շատ ուրիշ օր էր: Այնպիսի մարդիկ շնորհավերեցին, որոնց հետ վաղուց չէինք շփվել: Մինչև հիմա խոսքերի ազդեցության տակ եմ: Ընկերներս այնքան հաճելի էմոցինաներ ու էներգիա տվեցին ինձ, կարծես, անկեղծության երեկո լիներ: Սկզբում աղջիկներով ընթրեցինք, հետո Հայկը կազմակերպեց, որպեսզի տեղափոխվենք ակումբային միջավայր: Անկեղծության երեկոյին հաջորդեց պարային երեկույթը: Շատ ուրախ ու լավ օր ունեցա»,- պատմեց նա:

Ամուսինը դիզայններին ամեն տարի շնորհավորում է ծննդյան թվերին համապատասխան քանակությամբ վարդերով: Այս տարին էլ բացառություն չի եղել:

Թեև տորթի վրա նշված էին «3» և «?» նշանները, Դիանան թվերից չի վախենում: Ասում է՝ տարիքն անձնագրային է, շատ ավելի կարևոր է կնոջ զգացողությունը. «Երբ ասում են՝ 35 տարեկան, կարծես, ինձ հետ չլինեն: Ինձ վրա չեմ վերցնում պատասխանատվությունը, որ ես եմ այդ 35 տարեկան կինը, որովհետև 35 տարեկանում արդեն կին պիտի ասեն:) Քանի որ հոգեպես ինձ չեմ զգում այդ տարիքում, ուշադրություն չեմ դարձնում այդ թվին: Այն անձնագրում է, մնացածը քո հոգեվիճակն է, որը չի փոխվում: Մայրանալն իր հերթին երիտասարդացնում է կնոջը: Լեայի ծննդից հետո ես շատ ավելի եմ երիտասարդացել»:

Շարունակությունը կարդացեք սկբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում
Աշխարհի ամենագեղեցիկ ազգերը, որոնց ընտրել են մարդիկ՝ աշխարհով մեկ. 8-րդ տեղում հայերն են
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Զգույշ եղեք, երբ ցավում է որովայնի վերին ձախ հատվածը. որովայնի ցավերի ամբողջական քարտեզը
ԹԵՍՏ. միասին, անջատ, գծիկով գրվող բառեր. քանի՞սը կկարողանաք ճիշտ գրել
Ինչո՞ւ մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. ես միշտ այլ կերպ եմ մտածել․․․
5 բան, որ չի կարելի անել ուտելուց հետո
4 մթերք, որոնք փչացնում են Ձեր դեմքը
Հայտնի է դարձել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող բանջարեղենը

Վերջին լուրեր

Հասանելի կնոջ 3 նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում
Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան
Դերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
6 գաղտնիք, որոնք թույլ կտան անթերի երևալ լուսանկարում
Անակնկալով կոտլետներ ջեռոցում, որ կգերեն ցանկացած գուրմանի
10 հոգեբանական փաստեր, որոնք շատ գաղտնիքներ կբացեն մարդու մասին
Ինչպե՞ս եք նստում․ այս թեստը 1 րոպեում կբացահայտի ձեր թաքնված էությունը
Ցնցող փաստեր կենդանակերպի նշանների մասին