Ինչպես է դասավորվել հայտնի լուսանկարի բարի սերժանտի կյանքը

Զինվորական թղթակիցները սովորաբար պատմում են աշխարհին պատերազմի սարսափների մասին, նրանց նպատակը տխուր և ողբերգական իրադարձությունների վավերագրական ժամանակացույց ստեղծելն է։

Սակայն 1952 թվականին Կորեայում պատերազմի ժամանակ մի լուսանկար արվեց, որը ապշեցրեց բոլորին իր աննկարագրելի բարությամբ և, որի մասին է այսօր EnterTrain-ի պատմությունը։

Նկարում ամերիկացի սերժանտը կաթոցիկով կերակրում է դեռ փակ աչքերով նորածին կատվին։

Լուսանկարը միանգամից տարածվեց աշխարհով մեկ, տպագրվեց ավելի քան երկու հազար թերթերում ու ամսագրերում, իսկ երիտասարդ Ֆրենկ Փրեյթոնը միանգամից հանրահայտ դարձավ։

Լուսանկարի տղային «սերժանտ» կամ «ամերիկյան զինվոր» են սովորաբար անվանում։ Իրականում Ֆրենկ Փրեյթոնը զինվորական թղթակից էր։ Իր գործընկերոջ հետ միասին նա ԱՄՆ ծովային նավատորմի 1-ին դիվիզիայում 1952 թվականի հոկտեմբերին լուսաբանում էր Կորեայում պատերազմը։ Պաշտոնական վարկածի համաձայն կատվի մայրը մահացել էր գնդակոծությունից։ Սակայն ավելի ուշ հարցազրույցներից մեկում Ֆրենկը խոստովանել է, որ կատվի վրա կրակել էր իրենց զինվորներից մեկը, որին նյարդայնացրել էր կատվի մլավոցը։ Այս փաստն իհարկե դուր չէր գա հանրությանը, և լուսանկարի էությունն էլ՝ «ամերիկյան զինվորների բարությունը» կարծես լղոզվեր և քանի որ ռազմական գրաքննությունը բավական լավ էր աշխատում ԱՄՆ-ում, նրանք մի փոքր փոփոխեցին նախապատմությունը։

Սակայն դրանից լուսանկարի էությունը չի փոխվում։ Երիտասարդ թղթակիցը վերցրել էր մի շաբաթական կատվին, որի աչքերն էլ դեռ չէին բացվել, և խնամում էր նրան մոր փոխարեն։ Նա յուրովի կոչեց կատվին Միսս Հեպ։ Այստեղ սակայն բառախաղ է․ անգլերենով «mishap» նշանակում է «անհաջողություն»։ Ինչպես նա հետագայում բացատրում էր, կատուն իրոք անհաջող ժամանակ էր ծնվել, անհաջող վայրում։ Ֆրենկը նրան կերակրում ջրով բացված խտացրած կաթով։ Հենց այդ պահին էլ նրան նկարել է նրա գործընկերը։ Խմբագրություն ուղարկված նկարը այնքան հաջող էր, որ ժամանակակից լեզվով ասած՝ մի քանի օրում այն վիրուսային դարձավ և հայտնվեց բոլոր ԶԼՄ-ներում, իսկ բարի սերժանը մի քանի օրում անասելի հայտնի դարձավ։ Ֆրենկը սկսեց հարյուրավոր նամակներ ստանալ՝ հիմնականում աղջիկներից։ Ոմանք ընկերություն էին առաջարկում, մյուսները, առանց այս ու այն կողմ ընկնելու, միանգամից՝ ամուսնություն։

Ֆրենկը նման արձագանք չէր սպասում, չնայած անսպասելի հայտնիությունը հետագայում նրան բազմիցս օգնեց կյանքում։ Շարունակելով զինվորական թղթակցի կարիերան, նա մի որոշ ժամանակ անց իր լուսանկարները ռազմական գործողությունների թատերաբեմից ուղարկեց ազգային մրցույթի։ Լուսանկարները բավական ծանր էին․ դրանցում պատկերված էր վիրավոր ամերիկացի զինվորականները։ Այսպիսի նկարները սակայն դեմ էին պաշտոնական գաղափարախոսությանը, որը ամերիկացի զինվորներին միայն որպես հաղթողներ և ազատագրողներ էր ներկայացնում։ Սակայն Ֆրենկը հաղթեց հեղինակավոր մրցույթում։ Նրան տուն կանչեցին որպեսզի հանձնեն մրցանակը, սակայն հանկարծ նա հայտնվեց ռազմական տրիբունալի դատական քաշքշուկի մեջ։ Պարզվեց, որ երիտասարդ թղթակիցը հանդգնել էր ուղարկել նկարները մրցույթին՝ առանց զինվորական գրաքննություն անցնելու։ Նրա գործերը բավական վատ էին։ Սակայն զինվորական թղթակցին օգնության հասավ, ինչպես նա հետագայում սիրում էր ասել, Միսս Անհաջողությունը։ Կատվի շնորհիվ նա այդ ժամանակ գրեթե ազգային հերոս էր դարձել, և փչացնել այդ դրական կերպարը հենց իրենք՝ գրաքննիչները չցանկացան, դե իսկ հաղթանակն էլ նրան արդեն շնորհվել էր։ Մի խոսքով, գործը կոծկեցին և մրցանակն էլ հանձնեցին Փրեյթոնին։

Այս մարդու հետագա կյանքն էլ բավական հաջող դասավորվեց։ Նա աշխատում էր ԶԼՄ-ներում, այնուհետև իր սեփական գովազդային գործակալությունը բացեց։ Ծառայությունից դուրս գալուց հետո նա ա մուսնացավ և իր կնոջ հետ գրեթե տարի ապրեց։ Փրեյթոնը մահացավ 2018 թվականի հունվարին, 90 տարեկան հասակում։

Նույնիսկ նկարի կատվի ճակատագիրը բավական լավ դասավորվեց։ Ֆրենկի զորացրվելուց հետո նա ապրում էր դիվիզիայի շտաբում, իսկ հետո նրան իր հետ մեկ այլ ամերիկյան թղթակից տարավ, քանի որ կատուն էլ, ամեն դեպքում, բավական հայտնի էր։ Այնպես որ, կարելի է ասել, հայտնի լուսանկարի պատմությունը երկու երջանիկ ավարտ ունի։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

«Դևը, երբ սիրում է, հրեշտակ է դառնում»․ Րաֆֆիի իմաստուն մտքերը, որոնք կփոխեն Ձեր կյանքը
Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան բաժանվում են. Օքսանայի հուզիչ գրառումը
Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային
Ինչ է մեզ իրականում ուսուցանում կորոնավիրուսը․ Բիլ Գեյթս
«Շատ լուրջ վերաբերվեք այս ամենին». Մկրտիչ Արզումանյան
Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է