«Լռությունը Աստծո լեզուն է, մնացած ամեն բան՝ վատ թարգմանություն»․ Ռումիի իմաստուն ասույթները

«Ընկերություն արեք խելացիի հետ, քանի որ հիմար ընկերը երբեմն ավելի վտանգավոր է, քան խելացի թշնամին»։

Մավլանա Ջալալ ադ–Դին Մուհամադ Ռումին հայտնի պարսիկ բանաստեղծ է, իրավաբան, սուֆի և աստվածաբան։

Նա սերում է իսլամական աստվածաբանության հայտնի գիտակի ընտանիքից։

Երկար տարիներ հոր հետ Միջին և Մերձավոր Արևելքում շրջագայելուց հետո հաստատվել է սելջուկների մայրաքաղաք Իկոնիայում (Ռում՝ այստեղից էլ նրա «Ռումի» կեղծանունը), որը մշակութային և կրոնական կյանքի կենտրոն էր։

Փայլուն կրթություն է ստացել և’ հումանիտար, և’ բնական գիտությունների բնագավառում։

Հոր մահից հետո, 24 տարեկան հասակում փոխարինել է նրան տեղի հայտնի մադրասեում և անմիջապես ճանաչվել հեղինակավոր կրոնական գործիչների կողմից. ստացել է սուֆի շեյխի տիտղոս։

Այսօր EnterTrain-ը ներկայացնում է հայտնի պարսից պոետի 15 իմաստուն ասույթները.

• Ես երկար փնտրեցի աստծոն քրիստոնյաների մոտ, բայց նա չկար խաչի վրա։

Ես եղա հնդկական տաճարում և հին բուդդիստական վանքում, բայց այնտեղ նույնպես նրա հետքերը չկային։

Ես գնացի Քաաբե, բայց Աստվածն այնտեղ էլ չէր։

Այդ ժամանակ ես սրտիս մեջ նայեցի, և միայն այնտեղ տեսա Աստծուն, որը ոչ մի ուրիշ տեղ չկար։

• «Ամենավատ միայնությունը՝ երբ մնում ես նրանց հետ, ովքեր քեզ չեն հասկանում»։

• Եթե դու մի անգամ փորձանքի մեջ ընկնես, մի դիմիր տիրոջն ասելով՝ թե դու մեծ վիշտ ունես, դիմիր վշտին, ասելով, որ դու Հզոր Տեր ունես»։

• Երբ մեկը մյուսի հետևից փորձանքներ են գալիս գլխիդ, միայն թե մի հանձնվիր։ Քանի որ սա այն կետն է, երբ իրադարձությունների հունը փոխվում է։

• Եղիր կամ այնքան մոտ, որ քեզ կարողանան պահել, կամ այնքան հեռու, որ քեզ կարողանան մոռանալ։

• «Լռությունը աստծո լեզուն է, մնացած ամեն բան՝ վատ թարգմանություն»։

• Փորձեք չընդդիմանալ ձեր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին։ Դրա փոխարեն թող կյանքն ապրի ձեր միջով։ Եվ մի անհանգստացեք, թե այն ամեն բան տակն ու վրա կանի։ Դուք ինչ գիտեք, թե կյանքը, որին դուք սովոր եք, ավելի լավն է, քան այն, որը գալու է։

• Այն, ինչ դու փնտրում ես, փնտրում է քեզ։

• Սիրող մարդիկ չեն հանդիպում, նրանք ի սկզբանե իրար մեջ են։

• Նախքան լեզուդ դաստիարակելը, դաստիարակիր սիրտդ։ Քանի որ խոսքերը սրտից են բխում, դուրս գալիս լեզվի միջոցով։

• Ով մեծ սեր ունի, նա մեծ փորձություն ունի։

• Կես շունչ ձգվող կյանքում ոչինչ մի պլանավորիր բացի Սիրուց…

• Ով քո մեջ երջանկություն է գտել, քոնն է։ Մնացածը հյուրեր են։

• Կյանքն առանց սիրո իմաստ չունի. Սերը ջուր է, խմիր այն և հոգով և սրտով։

• Ընկերություն արեք խելացիի հետ, քանի որ հիմար ընկերը երբեմն ավելի վտանգավոր է, քան խելացի թշնամին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան բաժանվում են. Օքսանայի հուզիչ գրառումը
Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային
Ինչ է մեզ իրականում ուսուցանում կորոնավիրուսը․ Բիլ Գեյթս
«Շատ լուրջ վերաբերվեք այս ամենին». Մկրտիչ Արզումանյան
Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը