Ինչ է երեխաների մոտ ուշադրության պակասի համախտանիշը. ինչպես ճանաչել և կանխել

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈՒՊՀՀ), որի մասին այսօր կպատմի EnterTrain-ը, զարգացման նյարդաբանական–վարքային խանգարում է, որը հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսի վերահսկման դժվարությունները։

ՈւՊՀՀ ախտանշանները բաժանվում են երեք տեսակի։

Առաջին տեսակը վերաբերում է այն երեխաներին, որոնց մոտ առավել ցայտուն է արտահայտված անուշադրությունը։

  • Երեխան հեշտությամբ ցրվում է
  • Չի կատարում իր առջև դրված առաջադրանքները
  • Չի լսում
  • Սխալներ է անում անուշադրության պատճառով
  • Մոռանում է ամենօրյա գործերի մասին (օր.՝ լվանալ ատամները)
  • Հաճախ է կորցնում իրերը
  • Երազկոտ է

Երկրորդ տիպը վերաբերում է այն երեխներին, որոնց մոտ ավելի զարգացած է հիպերակտիվությունը

  • Հաճախ է նյարդայնանում
  • Երկար մի տեղում նստած չի կարողանում մնալ
  • Չի կարողանում հանգիստ խաղեր խաղալ
  • Մշտապես շարժվում է, սողում, վազում
  • Շատ է խոսում, բղավում, ծղրտում։

Երրորդ տիպը վերաբերում է երեխաների իմպուլսիվությանը

  • Դժվարությամբ է սպասում իր հերթին
  • Ընդհատում է զրուցակիցներին
  • Դժվարանում է մինչև վերջ լսել, թե ինչ են իրեն ասում

Ինչպես կարելի է օգնել երեխային այս ախտանշանները նկատելու դեպքում

1. Պետք է համապատասխան դպրոց ընտրել, որտեղ նա իրեն լավ կզգա։

2. Եթե համախտանիշը սուր է դրսևորվում, կարող է օգնել հոգեթերապևտը։

3. Երեխային սպիտակուցներով հարուստ նախաճաշ տվեք։ Հիշեք, որ շաքարը հակացուցված է, այն սրում է հիպերակտիվությունը։

4. Երեխայի համար հանգիստ աշխատատեղ պատրաստեք, որտեղ ն դասերը կանի և չի շեղվի խաղալիքներով։

5. Երեխայի հետ շատ զբոսնեք, թող հեծանիվ, անվաչմուշկներ և վազակ քշի։

6. Երեխային ուշադիր լսեք առանց շեղվելու, քանի որ այդպես նա էլ է սովորում նույնն անել։

7. Երեխային անպայման որևէ սպորտաձևի տվեք։

Եթե ՈՒՊՀՀ համախտանիշը հայտնաբերված է, ուրեմն անպայման հետևեք այս խորհուրդներին և անպայման դիմեք մասնագետի։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Կդառնայի պարզապես ճաշ եփող կին.Անուշիկ Առաքելյանը՝ 22 տարեկանում ամուսնալուծվելու և դստերը միայնակ մեծացնելու մասին
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով