Խուսափեք այս սխալներից` առողջ, փափուկ և հարթ մաշկ ունենալու համար

Մարդիկ սովորաբար լավ տեսքը ասոցիացնում են արտաքին տեսքի հետ՝ գեղեցիկ մարմին և թարմ մաշկ։

Սակայն դա պետք է ասոցիացվի նաև լավ առողջության և ապրելակերպի հետ։

Այդ իսկ պատճառով ցանկանում ենք ներկայացնել այս սխալները, որոնցից պետք է խուսափել՝ առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար։

 

Քնի պակաս

1
Եթե դուք քիչ եք քնում, ապա դա անպայման կանդրադառնա ձեր առողջության և տեսքի վրա։ Բացի հանգստացնելուց՝ քունը նաև բարելավում է թթվածնի մատակարարումը դեպի մաշկ։ Շատ փորձեր ցույց են տալիս, որ լավ քնած մարդիկ ավելի գրավիչ և գեղեցիկ են, քան նրանք, ովքեր վատ են քնում։ Քնի օպտիմալ տևողությունը 7-8 ժամն է։

Նստակյաց կյանք

Մենք չենք պնդում, որ պետք է ամբողջ օրը մարզասրահում անցկացնել, սակայն օրական 30 րոպե մարզվելը (քայլելը նույնպես մարզանք է)  կօգնի ձեզ առողջ և երկար կայնք ապրել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարբերաբար մարզվող մարդիկ 10-13 տարի ավելի երկար են ապրում։

Անդադար սթրեսի մեջ լինել

2
Երկար ժամանակ սթրեսային իրավիճակում գտնվելը վատ ազդեցություն է թողնում առողջության և տեսքի վրա։ Պարբերաբար կտրվեք առօրյա հոգսերից և հանգստացեք. այդ կերպ ավելի երիտասարդ և գեղեցիկ տեսք կունենաք։

Շպարով քնել

Երբ դուք շպարվում եք, ակամայից չորացնում և վնասում եք մաշկը։ Քնելուց առաջ անպայման մաքրեք ցանկացած տեսակի շպարը, որպեսզի նվազագույնի հասցնեք շպարի վնասը։

Մշտապես արևապաշտպան քսուք չօգտագործելը

3
Գրեթե բոլոր մարդիկ այսպիսի քսուք են օգտագործում լողափ գնալիս, սակայն քչերը գիտեն, որ դա պետք է անել ամեն արևոտ օր՝ տանից դուրս գալուց առաջ։

Գազավորված ըմպելիքներ

Շատ շաքար և կալորիաներ պարունակող գազավորված ըմպելիքները արագացնում են ծերացման գործընթացը։ Բարեբախտաբար, այդ խմիչքներին կան շատ փոխարինողներ, ինչպիսիք են՝ ջուրը, բնական հյութերը և այլն։

Վատ սննդակարգ

4
Բարելավեք ձեր սննդակարգը և հիշեք, որ ոչ բոլոր ճարպերն են վնասում մաշկը։ Պետք է ավելի շատ մրգեր և բանջարեղեն ուտել, սակայն պետք չէ մոռանալ նաև ձուկ և ընկույզներ ուտելու մասին։ Առողջ սնունդը կարող է բարելավել ձեր ինքնազգացողությունը և երկարեցենլ կյանքը։

Ծխել

Բոլորս էլ գիտեն, որ ծխելը վնասակար է առողջությանը։ Բացի ներքին օրգաններին վնասելուց՝ ծխելը վնասում է նաև ձեր մաշկը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական 2 ծխախոտ ծխելը կյանքը կրճատում է 30 րոպեով։ Պարզապես հիշեք, որ ամեն տուփը ծխելու արդյունքում դուք կրճատում եք ձեր կյանքը 5 ժամով։

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Կդառնայի պարզապես ճաշ եփող կին.Անուշիկ Առաքելյանը՝ 22 տարեկանում ամուսնալուծվելու և դստերը միայնակ մեծացնելու մասին
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով