Ինչպես ազատվել ավելորդ քաշից՝ առանց կալորիաները հաշվելու

Խորխե Քրուզը հորինել է իր եռաժամ սննդակարգը, որի մասին այսօր կպատմի EnterTrain-ը, 2000-ականների կեսերին։ Երիտասարդ տարիներին նա գեր էր և ցանկանում էր ազատվել ավելորդ քաշից։

Այսպես նա մշակեց իր սննդակարգը, որի փիլիսոփայությունն այն է, որ ուտելու ժամն ավելի կարևոր է, քան կալորիաների քանակությունը։

Այսօր Քրուզը ֆիթնեսի համաշխարհային համբավ վայելող մարզիչ է, իսկ նրա գրքերը «New York Times»-ի բեսթսելերների ցանկում են։

«3 ժամ» դիետան արդեն օգնել է միլիոնավոր մարդկանց։

Ժամային սննդակարգ

Խորխե Քրուզի սննդակարգը երեք կարևոր օրենքներ է պարունակում։

  • Ուտել ավելի շուտ, քան արթնանալուց մեկ ժամ հետո։
  • Օրվա ընթացքում ուտել երեք ժամ ընդմիջումներով։
  • Չուտել քնելուց երեք ժամ առաջ։

Եռաժամ սննդակարգը նախատեսում է նախաճաշ, լանչ, ճաշ, կեսօրի սնունդ և ընթրիք։ Լավ էֆեկտի հասնելու համար պետք է օրվա ընթացքում առնվազն ութ բաժակ ջուր խմել։

Սուրճ կարելի է խմել, բայց ամեն բաժակ սուրճի հետ պետք է երկու բաժակ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար։ Թույլատրվում է նույնիսկ ֆաստֆուդի և քաղցր բատոնների կամ թխվածքաբլիթների օգտագործումը։

Այս սննդակարգում սպիտակուցները պետք է ստանալ ճարպերի և ածխաջրերիհետ միասին, կարելի է համադրել միրգն ու բանջարեղենը։

Ճաշացանկի օրինակ

Նախաճաշ

Fresh made Omelette (close-up shot) on rustic wooden background

Պանրով և ապուխտով ձվածեղ, մի կտոր հաց, թարմ մրգեր։

Լանչ

Բատոն։

Ճաշ

teriyaki chicken and broccoli stir fry with rice. the toning. selective focus

Միս և բրինձ, թարմ բանջարեղենով աղցան։

Ընթրիք

Սաղմոն և բրինձ, թարմ բանջարեղեն։

Օրական սննդի չափաբաժինը չպետք է գերազանցի 1500 կալորիան։

Հեղինակի խոսքերով՝ այս դիետան պահպանելու դեպքում մարդիկ շաբաթական մեկ կիլոգրամ են կորցնում։ Սննդակարգը տևում է 28 օր, բայց այն կարելի է կրկնել։

Այս սննդակարգը ակնթարթային արդյունք չի տալիս և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք որոշել են նիհարել և առողջ լինել դանդաղ, բայց հաստատուն քայլերով։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լինա Մեդինա. աշխարհում ամենաերիտասարդ մայրիկը, որը ծննդաբերել է 5 տարեկան հասակում
Մարդկանց 90%-ը սխալ կողմով է դնում բժշկական դիմակը․ ահա թե ինչպես է հարկավոր անել դա
6 մահացու ուտելիք, որոնցից անհապաղ ազատվել է պետք
Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 10 մաֆիոզները
Ինչպե՞ս ընտրել ամենալավ ձմերուկը. հնարքներ, որոնց մասին ինձ ասել է ֆերմերը
Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները
Մարդկանց 10 տիպաժ, որոնք էներգիա են գողանում. Դալայ լամա
10 հատկանիշ, որ տղամարդիկ սիրում են կանանց մեջ
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա

Վերջին լուրեր

«Մեկ տարի բաժանված ենք եղել, որից անմիջապես հետո՝ ամուսնացել». Նազիկ Բաղդասարյան
Դարչինով դիմակ՝ մազերի աճն արագացնելու համար
Ինչպե՞ս եք բռունցք անում. Արագ թեստ, որը կբացահայտի Ձեր բնավորության հիմնական գծերը
«Ամենակարեւորը նվիրվածությունն է». Դիջեյ Վակցինան ընտրյալ ունի
Սա իմանալուց հետո հին կոշիկներն այլևս երբեք դեն չեք նետի
Աղջիկը, ում անունով աշխարհահռչակ մեքենան կոչվեց Mercedes
ԹԵՍՏ. Կարո՞ղ եք գուշակել երկիրն ըստ ուրվագծի
Որքան ջուր է պետք խմել ուտելուց առաջ, որ նիհարեք
Սուրճի համար լավագույն քաղցրավենիքը կարող եք պատրաստել ընդամենը 5 րոպեում