
Կրկես նայելը միշտ էլ հետաքրքիր և ուրախ է, բացառությամբ այն դեպքերի, երբ բեմի վրա կենդանիներն են, որոնք խղճի խայթ են առաջացնում։ Գերմանական Ռոնկալի կրկեսը հրաշալի լուծում է գտել, թե ինչպես կարելի է շոուն ավելի վառ դարձնել և առանց կենդանիների մասնակցության։ Իսկ թե ինչպես է դա արվում, պարզենք EnterTrain-ի հետ միասին։
Իր առաջին իսկ շոուից համբուրգյան Ռոնկալին իր ներկայացումներում կենդանիներով համարներ էր ընդգրկում։ Այժմ իրավիճակը փոխվել է. կրկեսը շարունակում է ցուցադրել կենդանիներին, սակայն դա անում է տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հատուկ համակարգը 32 մետր լայնքով և 5 մետր բարձրությամբ հոլոգրամներ է ստեղծում։ Այս կախարդանքը հնարավոր է դառնում 11 պրոյեկտորների օգնությամբ։ Սա կարծես անհավանական երազ լինի։ Նկարները շատ իրատեսական են ստացվում և լցնում են ողջ տարածությունը։
Իսկ ո՞րն էր փոփոխությունների պատճառը։ Ակտիվիստներն աշխարհով մեկ բավարարված չեն այսօրվա իրավիճակով։ Հազարավոր կրկեսներ շարունակում են իրենց ներկայացումները կենդանիների մասնակցությամբ, որոնք ոչ միշտ են պահվում հարմարավետ պայմաններում։ Անազատություն, հագեցած գրաֆիկ, հյուծում. ահա այս պատճառներով է Ռոնկալիի ղեկավարությունը որոշել առաջին քայլն անել և օրինակ ծառայել բոլորի համար։ Այսօր այս կրկեսի տոմսերը վայրկենապես սպառվում են, քանի որ շոուն էլ ավելի հետաքրքիր է դարձել։
Տեսեք, թե ինչ կախարդանք է.
Հսկայական ոսկե ձկնիկ
Ահա և տեսանյութը, որը ձեզ հաստատ հեքիաթի մթնոլորտ կտեղափոխի.
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին