Տորթ «Կարմիր թավիշ»․ աղանդեր, որը զարմացնում է բոլորին

Այսօր EnterTrain-ը մի շատ համեղ ու գեղեցիկ տորթ է ներկայացնում։ Այն անասելի վառ է և անմիջապես աչքի է զարնվում, իսկ համի մասին խոսելն էլ ավելորդ է․ այն մեկ անգամ փորձելուց հետո, միշտ կցանկանաք հենց այս տորթը պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներ շերտերի համար․

  • 4 ճ․գ․ լիմոնի հյութ
  • 1 ճ․գ․ քացախ
  • 350 մլ բազուկի խյուս
  • 250 գր․ ալյուր
  • 225 գր․ կարագ
  • 225 գր․ կաթնաշոռային պանիր (Philadelphia, Almette, Mega Image…)
  • 400 գր․ շաքարավազ
  • 4 ձու
  • 1փաթեթ փխրեցուցիչ
  • 1 ½ թ․գ․ վանիլին
  • Մի պտղունց աղ

Կրեմի համար

  • 400 գր․ կաթնաշոռ
  • 200 գր․ կարագ
  • 200 գր․ շաքարի փոշի
  • 3 ճ․գ․ թթվասեր (25%)
  • 1 թ․գ․ վանիլին
  • 1 թ․գ․ նուշի էսենցիա

Պատրաստում ենք շերտերը

1. Մեկ մեծ բազուկը լվացեք և խաշեք։ Սառեցրեք, մաքրեք և կշռեք։ Ձեզ անհրաժեշտ է 350 գրամ բազուկ։ Բլենդերի օգնությամբ այն խյուսի վերածեք, ավելացրեք լիմոնի հյութն ու քացախը։

2. Առանձին ամանի մեջ լավ հարեք կարագը, կաթնաշոռը, շաքարավազը, ձուն և վանիլի էքստրակտը (այս հերթականությամբ)։

3. Այս խառնուրդին ավելացրեք բազուկի խյուսը և ալյուրը։

4. Խմորը 3 մասի բաժանեք և 3 շերտ թխեք 23 սմ տրամագծով։ Փայտիկով ստուգեք եփված լինելը։ 170 աստիճանի տակ մոտ 35 րոպե։

Պատրաստում ենք կրեմը

Խառնեք բոլոր բաղադրիչները և կրեմը դրեք սառնարանը։ Կրեմից 2 ճ․գ․ թողեք սառնարանում, իսկ մնացածը 4 մասի բաժանեք՝ 3-ը շերտերի համար, իսկ 4-րդը տորթի կողքերին քսելու համար։ Մնացած կրեմից տորթի վրա փոքրիկ վարդեր արեք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Կդառնայի պարզապես ճաշ եփող կին.Անուշիկ Առաքելյանը՝ 22 տարեկանում ամուսնալուծվելու և դստերը միայնակ մեծացնելու մասին
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով