Ինչպիսին է կյանքը Շվեյցարիայում․ այս երկրում երկար տարիներ ապրած մարդու պատմությունը

Համացանցի օգտատերերից մեկը՝ Stany.ch ծածկանունով իր Twitter-ում հետաքրքիր փաստերի շարք է հրապարակել Շվեյցարիայի մասին, որոնք քննարկումների առիթ են դարձել օգտատերերի շրջանում, որոնք մի շարք անճշտություններ են գտել նրա խոսքերում։

EnterTrain-ը սակայն չի վիճարկում դրանք, այլ ներկայացնում է դրանցից ամենահետաքրքիրները։

Գրառումը սկզվում հեղինակի վրդովմունքից՝ կապված բնակարաններում բնակվող շների ձայնալարերի կտրման պարտադիր գործողության հետ, որն անվճար է արվում։ Հեղինակին միանգամից ստի մեջ են մեղադրում, ասելով, որ Շվեյցարիայում դա արգելված է։

Հետաքրքիր է նաև ձկնորսության լիցենզիա ստանալու հարցը։ Լիցենզիաների մի քանի տեսակ կա, որոնց ստանալը շատ խնդրահարույց է։ Իբր ապագա ձկնորսներին սովորեցնում են, թե ինչպես ձկանը հանեն կեռի վրայից, որպեսզի նրան նվազագույն ցավ պատճառեն։

Իսկ Շվեյցարիայի մի քանի կանտոններում թույլատրվում է կատու ուտելը։ Ակտիվիստները փորձում են հասնել դրա արգելքին, սակայն դեռևս այդ հարցում հաջողություն չեն գրանցել։

Շվեյցարական անձնագիր ստանալու համար պետք է երկրում 10 տարի ապրել, ընդ որում վերջին երեք տարին նույն տեղում։ Այնուհետև տեղական մարմինը քննություն է անցկացնում սկսած երկրի պատմությունից վերջացրած քաղաքական կառուցվածքով, իսկ դրանից հետո կարծիքներ են հավաքում հարևաններից, որոնք ի դեպ շատ հիշաչար են։

Գոթարդյան թունելը Ալպերի տակով անցնող ամենաերկար թունելն է, որը ձմեռային Շվեյցարիայից ամառային Իտալիա է տանում։

Ռոջեր Ֆեդերերը հայտնի թենիսիստ է և տեղի աստվածը։ Նրան կարելի է տեսնել գրեթե բոլոր գովազդային վահանակների վրա՝ պանրի գովազդից մինչև մակարոն և շոկոլադ։

Գները շատ բարձր են, սակայն արդարացված են բարձր աշխատավարձերով և ցածր հարկերով։

Թանկ մեքենաներ ճանապարհներին գրեթե չեն երևում։ Հիմնականում կարելի տեսնել Volkswagen Golf և տարբեր BMW-ներ։ Իսկ թանկարժեք մեքենաները միայն 50-անց տղամարդիկ են իրենց թույլ տալիս։

Թմրամոլների համար առանձին պետական ծրագիր է գործում։ Ամեն քաղաքում գիշերակացի տեղեր կան, որտեղ թմրամոլներին փոքր չափաբաժնով թմրանյութ են տրամադրում, ինչպես նաև սնունդ և քնելու տեղ։ Սա արված է հանցագործությունների մակարդակը նվազեցնելու համար։

Տանը ընդունված է նստած միզել անգամ տղամարդկանց։ Դա արվում է բացառապես հիգիենայի նպատակով, որպեսզի հանկարծ հատակը չկեղտոտվի։

Եթե հոգեբանը որոշի, որ դուք հանգստի կարիք ունեք, դուք կարող եք կես օրով աշխատել կամ շաբաթվա կեսը, սակայն կստանաք նույն աշխատավարձը։ Գործատուները վաղուց փորձում են բողոքարկել այս օրենքը, սակայն դեռևս ապարդյուն։

Պետությունը շատ բան է արել ինքնասպանությունների մակարդակը զգալիորեն կրճատելու համար։ Ամեն մի կամրջի մոտ հատուկ հեռախոս կա դրված համապատասխան ծառայության համարով, ինչպես նաև ցանցեր են քաշված։ Իհարկե, դա ոչ բոլորին է կանգնեցնում։

Թույլատրվում է էֆտանազիան։ Շատերն են գալիս Շվեյցարիա կյանքից անցավ հեռանալու համար։

Ի դեպ, չնայած բարձր գներին, այստեղ շատ հաճախ են զեղչեր լինում։ Ամսվա մեջ մոտ 10 օր կարելի է սնունդը կես գնով գնել։ Սա վերաբերում է մնացած ամեն ինչին ևս։

Վարորդական իրավունք ստանալն այստեղ մոտ 4000 ֆրանկ արժե։ Արագությունը 2կմ/ժ գերազանցելու դեպքում տուգանքը 40 ֆրանկ է կազմում, իսկ հետո արդեն երկրաչափական պրոգրեսիայով ավելանում է։ Տուգանքը կախված է նաև ձեր եկամտի չափից։

Ամեն դեպքում, միայն բնության գեղեցկությունն արդեն պատճառ է հնարավորության դեպքում այս երկիրն այցելելու համար։ Իսկ եթե դուք մտադիր եք ապրել Շվեյցարիայում, կարծում ենք այս նյութը օգտակար եղավ ձեզ համար ինչ-որ չափով։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով