Նրանք 87 տարի միասին են. հրեա զույգը համատեղ կյանքի ռեկորդ է սահմանել

Այսօր EnterTrain-ը կպատմի Մեծ Բրիտանիայում ապրող հրեա զույգի մասին, որոնք նշել են իրենց ամուսնության 83-րդ տարեդարձը։

Հելեն և Մորիս Քայը՝ 104 և 105 տարեկան, նշել են իրենց հոբելյանը շրջապատված ընտանիքի անդամներով, Բորնմութում։

Զույգը միասին է արդեն 87 տարի։ «Այնքան բան է փոխվել, բայց փառք աստծո, մենք մինչև հիմա միասին ենք։ Մենք հրաշալի օր անցկացրեցինք, մեզ զվարճացրին մեր հիանալի ծոռները։ Հիմա ես սպասում եմ հաջորդ հոբելյանին»,– ասում է Մորիսը։

Զույգը երկու երեխա ունի այս պահին ողջ մնացածներից, յոթ թոռ և վեց ծոռ։

Նրանց դուստրը՝ Թինան, ասում է, որ իրենց ծնողները «ոգեշնչում են եղել բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում են իրենց, և մենք մեզ իրոք օրհնված ենք զգում նրանց կողմից»։ Նա նկարագրել է իր մորը որպես ոճային, խնամված կին, որը շաբաթական առնվազն երկու անգամ վարսավիրանոց է գնում, իսկ մատնահարդարում անում է ամեն ուրբաթ, իսկ հայրը հրաշալի հումորի զգացողություն ունի և շատ կենսախինդ է։

Զույգը պատմել է, որ կարող էին նշել ամուսնության 87-րդ տարեդարձը, եթե չլիներ այն հանգամանքը, որ Հելեն Քայեն սպասում էր, որ մեծ քույրը ամուսնանար։

Ամուսնությունից հետո Մորիս Քայը շարունակում է ղեկավարել իր հոր ֆաբրիկան և Լոնդոնի երկու խանութները, որոնք լիովին ավերվել էին ռմբակոծություններից։ 1939 թվականին նա ռազմաճակատ է գնում և կռվում նացիստների դեմ։ Պատերազմից հետո զույգը տեղափոխվում է ծովափնյա Բորնմութ քաղաքը, որտեղ չորս երեխա է ունենում, որոնցից հիմա երկուսն են ողջ։

Հարցազրույցում Մորիս Քայը պատմել է, որ գիտի ընտանեկան երջանիկ կյանքի գաղտնիքը. միշտ և ամեն ինչում համաձայնել կնոջ հետ։

Սա էլ նրանց հարսանեկան լուսանկարն է։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Կդառնայի պարզապես ճաշ եփող կին.Անուշիկ Առաքելյանը՝ 22 տարեկանում ամուսնալուծվելու և դստերը միայնակ մեծացնելու մասին
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով