Առաջին աշխատանքային օրը տնօրենը զայրացավ այս երիտասարդի վրա, բայց րոպեներ անց պետք է զղջար իր արածի համար

Մի երիտասարդ տղա Հյուսիսային Դակոտայից տեղափոխվեց Ֆլորիդա և գնաց մեծ առևտրի կենտրոն՝ աշխատանք փնտրելու:

Տնօրենը հարցնում է նրան. «Դուք աշխատանքային փորձ ունե՞ք»:

«Այո» ,- պատասխանում է տղան, – «Ես Հյուսիսային Դակոտայում փոշեկուլ էի վաճառում»:

Տնօրենն այդքան էլ համոզված չէր, բայց նա հավանեց այդ տղային և որոշեց նրան հնարավորություն տալ: «Լավ, կարող եք սկսել վաղվանից: Երեկոյան կգամ, և կտեսնեմ, թե ինչպիսի հաջողությունների եք հասել»:

Առաջին աշխատանքային օրը դժվար էր, բայց տղան պատվով հաղթահարեց այդ փորձությունը: Երեկոյան տնօրենը եկավ առևտրի բաժին:

«Քանի՞ գնորդ ես ունեցել այսօր», – հարցնում է տնօրենը:

Տղան պատասխանեց. «Մեկ»:

Տնօրենի դեմքը փոխվեց. «Ի՞նչ է նշանակում մեկ: Սովորաբար մեզ մոտ մեկ վաճառողն ունենում է 20-30 գնորդ: Այսպես չի լինի: Դու չես համապատասխանում մեր պահանջներին»:

Տղան այնպիսի վախեցած տեսք ուներ, որ տնօրենը նույնիսկ սկսեց խղճալ նրան: Նա մի փոքր հանգիստ տոնով հարցրեց. «Եվ որքա՞ն գումար նա ծախսեց»:

Տղան բարձրացրեց աչքերն ու ասաց. «101. 237 դոլար 65 ցենտ»:

Տնօրենի հոնքերը բարձրացան ճակատին. «Որքա՞ն: Այդ ի՞նչ ես վաճառել նրան»:

2006 Mitsubishi Pajero IV Ultimate 4; top car design rating and specifications

Տղան պատասխանեց. «Սկզբում ես նրան վաճառեցի նոր ձկնորսական կարթեր: Հետո այդ կարթերին համապատասխան նորաձև կարթաձող ընտրեցինք: Հետո, ես հարցրեցի նրան, թե որտեղ է գնալու ձկնորսության, տղամարդը պատասխանեց, որ գնալու է լճափ, և ես ասացի նրան, որ իրեն պետք կգա լավ ռետինե մոտորանավակ:

Երբ նա մտահոգվեց, որ մոտորանավակը չի տեղավորվի իր Honda մակնիշի մեքենայի մեջ, մենք միասին գնացինք և նրա համար ընտրեցինք Pajero մակնիշի մեքենա՝ կցասայլակով»:

«Դու ուզում ես ասել, որ այդ տղամարդը եկել էր ձկնորսական կարթ գնելու, իսկ դու նրան վաճառել ես մոտորանավակ և մեքենա՞», – տնօրենի ծնոտը կախ էր ընկել:

«Ոչ, ոչ: Նա եկել էր կնոջ համար միջադիր գնելու: Իսկ ես նրան ասացի, քանի որ հագստյան օրերն այսպես թե այնպես կորչելու են, ավելի լավ է գնալ ձկնորսության»: 🙂

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Կդառնայի պարզապես ճաշ եփող կին.Անուշիկ Առաքելյանը՝ 22 տարեկանում ամուսնալուծվելու և դստերը միայնակ մեծացնելու մասին
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով