«Դատական գործընթացը մեծ գլխացավանք է»․ Սիլվա Հակոբյանը՝ դատարան դիմելու մասին

Երգչուհի Սիլվա Հակոբյանի երգերը հաճախ են հայտնվում արտերկրի կատարողների երգացանկում։ Երբեմն դրանք cover տարբերակով են հասանելի դառնում, երբեմն՝ երաժշտական տարբեր մրցույթների բեմերում, երբեմն էլ տեսահոլովակի տեսքով հայտնվում են կատորղների Youtube-յան պաշտոնական էջերում առաննց հեղինակային իրավունքի պահպանման:

Վերջին երկու հրապարակումներում Սիլվան հետևորդներին ներկայացրել է այս խնդիրը. իրեն հաջողություն բերած «Գիշեր է» երգը հնչել է ղազախական Got Talent-ի բեմում, իսկ «Կամաց-կամաց» երգն օրերս հնչել է արաբական MBC The Voice շոուի ժամանակ։  Սիլվան տեղեկացրել է նաև, որ ավելի վաղ արաբ երգչուհիներից մեկը տեսահոլովակ է նկարահանել «Կամաց-կամաց» երգի հիման վրա:

Tert.am Life-ի հետ զրույցում Սիլվան ասաց, որ այս ամենին ժպիտով է արձագանքում, փորձում է ամեն հարցում ուշադրությունը սևեռել դրական կողմի վրա։ Հաշվի առնելով հեղինակային իրավունքների խնդիրը՝ երգչուհին կարող է դատական գործ հարուցել, սակայն նա նշեց, որ փորձում են խուսափել դատական քաշքշուկից։

«Հիմնականում այդ հոլովակներն ինձ ուղարկում են մարդիկ, որոնք ապրում են տվյալ երկրներում, հետևում են իմ ստղծագործական կյանքին, գիտեն իմ կատարումները։ Սովորաբար ասում են՝ Սիլվա ջան, մի բան արեք, ձեր երգերն են երգում, փորձեք պահել հեղինակային իրավունքները, դատական գործ հարուցեք և այլն։ Դեպքերը շատ տարբեր են՝ երբեմն ինձ զգուշացնում են, երբեմն՝ ոչ, սակայն անունս նշում են, երբեմն էլ ոչինչ չեն անում՝ երգը ներկայացնելով որպես իրենցը»,-ասաց Սիլվան։

Երգչուհին նկատեց, որ նման դեպքերը եզակի չեն․ «10 տարի շարունակ իմ երգերը վերցնում են, cover անում, տեսահոլովակներ նկարահանում։ Նման թեմաներով հիմնականում հայրս է զբաղվում։ Նախկինում շատ էմոցիոնալ էի արձագանքում, հիմա ավելի դրական եմ նայում այս հարցին։ Փորձում եմ այս ամբողջ պատմության մեջ տեսնել դրական կողմը՝ քարոզում են իմ ստեղծագործությունները, դրանք տարածվում են, ճանաչելի են դառնում արտերկրում։ Իհարկե վատ է, որ երգի իրական կատարողին հաճախ չեն իմանում, բայց երգն ապրում է»,-ասաց երգչուհին։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Կդառնայի պարզապես ճաշ եփող կին.Անուշիկ Առաքելյանը՝ 22 տարեկանում ամուսնալուծվելու և դստերը միայնակ մեծացնելու մասին
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով