Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով դեղատներից սկսեցին անհետանալ դիմակները, իսկ դրանց հետո էլ ձեռքերը ախտահանող միջոցները։

Հայտնի է, որ ձեռքերը լավ ախտահանելը թույլ է տալիս կանխել պաթոգեն միկրոօրգանիզմների փոխանցումը։

Բայց ջուրն ու օճառը միշտ չէ, որ հասանելի են, ինչ անել, եթե կանգնած ես սրճարանում հերթի մեջ, կամ հասարակական տրանսպորտում ես, կամ սուպերմարկետում բռնում ես սայլակի ձողից, որն օրվա մեջ հազարավոր մարդիկ են բռնել։

Այս դեպքերում օգնության են հասնում ձեռքերի ախտահանիչ գելերը, որոնք վաճառվում են դեղատներում և երբեմն, այս օրերին, անհասանելի են դառնում։

Այսօր EnterTrain-ը առաջարկում է նման ախտահանիչ միջոցներ պատրաստել տնային պայմաններում, որի բաղադրատոմսն առաջարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Ձեզ անհրաժեշտ կլինեն․

  • 833 մլ էթիլային սպիրտ
  • 42 մլ ջրածնի պերօքսիդ
  • 15 մլ գլիցերին
  • 100-120 մլ ստերիլ ջուր

Պատրաստման եղանակը

1. Խառնեք բոլոր բաղադրիչները։

2. Պահեք հերմետիկ տարայի մեջ։

3. Հարմարութան համար լցրեք դոզատորով փոքր տարայի մեջ։

Բաղադրատոմս 1

Հականեխիչ գելի հաճախակի օգտագործումը կարող է վնասել մաշկը։ Դրանից խուսափելու համար հականեխիչ գելի բաղադրության մեջ մաշկը փափուկ պահող բաղադրիչներ են ավելացնում՝ ալոե վերա, գլիցերին, եթերայուղեր։

Ձեզ անհրաժեշտ կլինեն

  • 160 մլ բժշկական սպիրտ
  • 80 գր․ ալոե վերայի գել
  • Բաղադրիչները խառնելու տարա
  • Ցանկացած եթերայուղեր
  • Խառնելու բահիկ
  • Պատրաստի խառնուրդը լցնելու տարա

Պատրաստման եղանակը

1. Մաքուր տարայի մեջ լցրեք բժշկական սպիրտը

2. Ավելացրեք ալոե վերայի գելը։

3. Ավելացրեք տաս կաթիլ որևէ եթերայուղ․ մեխակի, նարդոսի, ռոզմարինի, դարչինի, անանուխի և այլն։

4. Բոլոր բաղադրիչները բահիկով լավ խառնեք։

5. Վերցրեք պլաստիկե մաքուր շիշ, որի մեջ պահելու եք խառնուրդը։ Հարմարութան համար լավ կլինի, որ շիշը դոզատորով լինի կամ նեղ բերանով։

6. Ձագարի օգնությամբ զգուշությամբ լուծույթը լցրեք շշի մեջ։ Օգտագործելուց առաջ թափահարեք։

Բաղադրատոմս 2

Բաղադրիչներ

  • 50 մլ կալենդուլայի թուրմ
  • 50 մլ ստերիլ ջուր
  • 1 թ․գ․ ալոե վերայի գել
  • 1 թ․գ․ գլիցերին
  • 10 կաթիլ թեյի ծառի եթերայուղ
  • 5 կաթիլ նարդոսի (լավանդա) եթերայուղ հոտի համար

Պատրաստումը

1. Կալենդուլայի թուրմը խառնեք ջրի հետ։

2. Ավելացրեք ալոե վերայի գելը, գլիցերինը և եթերայուղերը։

3. Լավ խառնեք և լցրեք դոզատորով շշի մեջ։

Բաղադրատոմս 3 (առանց սպիրտի)

Բաղադրիչներ

  • 120 մլ ստերիլ ջուր
  • 1 ճ․գ․ ալոե վերայի գել
  • 10-12 կաթիլ դարչինի յուղ
  • 10-12 կաթիլ էվկալիպտի յուղ
  • 10-12 կաթիլ ռոզմարինի յուղ
  • 20 կաթիլ լիմոնի կամ նարնջի յուղ հոտի համար

Պատրաստումը

1. Լավ խառնեք բոլոր բաղադրիչները շշի մեջ։

2. Լավ թափահարեք և օգտագործեք

Հիշեք,

  • Ձեռքերի հականեխիչ գելերը պետք է 60-80% սպիրտ պարունակեն և ոչ պակաս քան 2 % քլորհեքսիդին։
  • Սպիրտն ու հականեխիչները լավ են ազդում, եթե ձեռքերը մաքուր են, փոշոտ և կեղտոտ չեն։
  • Մոտ երեք րոպե շփեք ձեռքերը հականեխիչով, հակառակ դեպքում դրանց ազդեցությունը չնչին կլինի։
  • Հաճախ օգտագործելու դեպքում նաև ձեռքի կրեմ օգտագործեք, քանի որ դրանք չորացնում են մաշկը։

Առողջ եղեք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մարդկանց 90%-ը սխալ կողմով է դնում բժշկական դիմակը․ ահա թե ինչպես է հարկավոր անել դա
6 մահացու ուտելիք, որոնցից անհապաղ ազատվել է պետք
Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 10 մաֆիոզները
10 հատկանիշ, որ տղամարդիկ սիրում են կանանց մեջ
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Մարդկանց 10 տիպաժ, որոնք էներգիա են գողանում. Դալայ լամա
Ինչպես ազատվել ճարպից որովայնի հատվածում
Ինչպե՞ս ընտրել ամենալավ ձմերուկը. հնարքներ, որոնց մասին ինձ ասել է ֆերմերը
5 նշան, որ նա քեզ այլևս չի սիրում

Վերջին լուրեր

Եթե ուզում եք հարթ փոր ունենալ, խուսափեք հետևյալ 6 մթերքներից, որոնք դուք հավանաբար ամեն օր օգտագործում եք
Սելին Դիոնի բացառիկ հարսանեկան զգեստը մինչև հիմա համարվում է պատմության մեջ լավագույններից մեկը․ ահա, թե ինչպիսին է այն եղել
20 էֆեկտիվ սանրվածք, որոնք կարելի է ստանալ ընդամենը 5 րոպեում
Այս խառնուրդը պատրաստեք հենց հիմա, և ձեր կնճիռները, բծերը, զոլերը և այրվածքները կվերանան
20 լուսանկար, որոնք ապացուցում են, որ սիրո համար ոչ մի սահմանափակում չկա
6 բան, որ կարող են լրջորեն վնասել երեխայի առողջությանը
Կնոջն առաջարկեք ալկոհոլ ընտրել և կիմանաք նրա ծրագրերը ձեզ հետ կապված
«Քանի դեռ ես նախագծում եմ…». Մաշա Մնջոյանը՝ Ռոուլանդից չնեղանալու, հայերեն կատարման եւ նոր մարզչի մասին
Ես դեմքս սուրճով լվացի մեկ շաբաթ, և արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին ես սպասում էի