Միկրոալիքային վառարանի օգտագործման 10 հնարք, որոնք կթեթևացնեն ցանկացած տանտիրուհու գործը

Միկրոալիքային վառարանների օգտագործման վնասների մասին շատ միֆեր կան։ Սակայն գիտնականները պարզել են, որ շահագործման կանոնները պահպանելու դեպքում այն բացարձակ անվնաս է։ Այսօր EnterTrain-ը ձեզ միկրոալիքային վառարանի օգտագործման մի քանի այլ հնարքներ է առաջարկում, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը։

Մրգերն ու բանջարեղենը հեշտ կեղևազրկելու համար

Կեղևից արագ ազատվելու համար պարտադիր չէ դրանց վրա եռացրած ջուր լցնել։ Սկզբում պարզապես խաչաձև կտրվածք արեք դրանց վրա և մթերքը երկու րոպեով դրեք միկրոալիքային վառարանի մեջ՝ միջին հզորության վրա։ Սառելուց հետո դրանք հեշտությամբ կմաքրվեն։

Ցիտրուսների հյութը ավելի հեշտ քամելու համար

Լիմոնի, լայմի, նարնջի և գրեյթֆրուտի հյութն ավելի հեշտ կքամվի, եթե դրանք նախօրոք 20 վայրկյանով տաքացնեք միկրոալիքային վառարանի մեջ։

Բանկաների ստերիլիզացում

Սկզբի համար բանկաները լավ լվացեք, հետո մի քիչ ջուր լցրեք մեջը և այնպես տեղավորեք վառարանի մեջ, որ իրար չկպնեն։ Տաքացրեք երեք րոպե՝ միացնելով վառարանը ողջ հզորության վրա։ Այդ ընթացքում ջուրը կեռա և բանկաները ինչպես հարկն է կստերիլիզացվեն։

Մթերք կտրատելու տախտակների տհաճ հոտից ազատվելու համար

Այս դեպքում բացի վառարանից և տախտակից ձեզ նաև լիմոն է անհրաժեշտ։ Կեղտոտ մակերեսը լավ լվացեք և վրան լիմոն քսեք։ Հետո տախտակը հինգ րոպեով դրեք միկրոալիքային վառարանի մեջ, այնուհետև լվացեք հոսող ջրի տակ։ Տհաճ հոտը կանհետանա։

Կաղամբի տերևները եփելու համար

Սկզբում լվացեք կաղամբը և հեռացրեք կոթի չոր հատվածը։ Կաղամբը կարող եք հենց այդպես դնել միկրոալիքային վառարանի մեջ, կարող եք նաև սննդային թաղանթով փաթաթել։ Եփեք միջին հզորության վրա 10 րոպե։ Ընթացքում կարող եք շրջել կաղամբի գլուխը։

Համեմունքների բույրը վերադարձնելու համար

Երբ համեմունքներն ու խոտերը երկար են պահվում, հաճախ կորցնում են իրենց բույրը։ Դրանց թարմությունը վերադարձնելու համար կարելի է դրանք թեթև տաքացնել միկրոալիքային վառարանի մեջ՝ մոտ 10-15 վայրկյան առավելագույն հզորության վրա։

Սոխ կտրատելուց լաց չլինելու համար

Սոխ կտրատելիս կարելի է խուսափել արցունքներից։ Դրա համար մաքրեք ոխը և հեռացրեք վերևի և ներքի հատվածները։ Դրեք այն միկրոալիքային վառարանի մեջ 30 վայրկյանով։ Եվ կարող եք հանգիստ կտրատել։

Խմորիչով խմորը հասունացնելու համար

Որպեսզի խմորն արագ բարձրանա տաքություն է անհրաժեշտ։ Եթե ժամանակ չունեք սպասելու, ուրեմն տեղավորեք այն միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի խմորը չչորանա կողքին բաժակով ջուր դրեք։ Տաքացրեք 3-4 րոպե։

Կանաչի չորացնելու համար

Կանաչին կարելի է չորացնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած վիճակում։ Մոտ մեկ րոպեն բավական է։

Հացի փափկությունը վերադարձնելու համար

Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջինի դեպքում ձեզ թղթե անձեռոցիկ է անհրաժեշտ։ Սկզբում չոր հացը փաթաթեք անձեռոցիկի մեջ և այն մի թեթև թրջեք։ Հետո դրեք ափսեի վրա և տաքացրեք մոտ մեկ րոպե։ Երկրորդ տարբերակն ավելի հեշտ է։ Խոնավեցման համար բաժակով ջուր դրեք միկրոալիքային վառարանի մեջ, հացի կողքին։ Այս դեպքում մի քիչ ավելի շատ ժամանակ կպահանջվի։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Ինչպես ինքնուրույն պարզել` կորոնավիրուսով վարակվա՞ծ ես, թե՞ ոչ
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը
Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել
Ուշադրության ստուգում․ ի՞նչն այնպես չէ այս նկարի վրա
Ձեր երեխան պետք է առանց մտածելու կարողանա պատասխանել այս հարցերին
Եթե կարողանաք այս 11 հարցից 10-ին ճիշտ պատասխանել, ուրեմն ձեր IQ-ն ընդամենը 10-ով է պակաս Էյնշտեյնի IQ-ից
Եթե դուք տխուր եք կամ միայնակ, կարդացեք այս տեքստը, որը գրեթե 200 տարեկան է

Վերջին լուրեր

Նա քիչ էր մնում «Կլոնի» Ջեյդի ճակատագիրը կրկներ նաև իրական կյանքում
Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
«Դարի գլուխգործոց». գիտնականները կորոնավիրուսը վերածել են մեղեդու
Որքան ուշ եք հայր դառնում, այնքան երեխան ավելի խելացի է ծնվում. գիտնականներն ապացուցում են
Հարսանեկան ավանդույթներն Աֆրիկայում. դրանք շատ են տարբերվում մեր պատկերացումներից
Ինչպես դասավորվեց այն կնոջ ճակատագիրը, որի չինացի ամուսինը դատական կարգով 120000 դոլար էր պահանջել կնոջ պլաստիկայի և տգեղ երեխաների համար
«Արծվաքթեր և կարտոֆիլ-քթեր»․ ինչպես է փոխվում աղջիկների դեմքը քթի վիրահատությունից հետո
5 արագ ՆԱԽԱՃԱՇ ձվածեղ պատրաստելու փոխարեն
Կենդանակերպի այս նշանի հետ ավելի լավ է երբեք ընտանիք չկազմեք