Զատիկի տոնական կուլիչներ․ պարզապես հալչում են բերանում

Զատիկի կուլիչը խմորիչով հացի տոնական տարբերակն է։ Այսօր EnterTrain-ը բուրավետ և համեղ կուլիչների բաղադրատոմս է առաջարկում, որը կզարդարի զատիկի ձեր ուրախ սեղանը։

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Եռացրած կաթ – 0.5 լիտր
  • Կարագ – 250 գր.
  • Ձու – 5 հատ
  • Խմորիչ – 75 գր.
  • Կոնյակ – 2 ճ.գ.
  • Վանիլային շաքար – 2 փաթեթ
  • Շաքարավազ – 500 գր.
  • Ալյուր – 1250 գր.
  • Ձվի դեղնուց – 2 հատ
  • Չամիչ – 100 գր.
  • Աղ – 0.5 թ.գ.

Պատրաստման եղանակը.

  • Չամիչը լվացեք, վրան եռացրած ջուր լցրեք և թողեք 30 րոպե։ Սառած չամիչը քամեք և թավալեք ալյուրի մեջ։
  • Խորը թասի մեջ հարեք 5 ձուն շաքարի հետ, գոլ կաթի մեջ լցրեք խմորիչը։ Ձվի և կաթի զանգվածները միացրեք իրար և ավելացրեք հալած կարագը։ Խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը, ծածկեք սրբիչով և թողեք գիշերը տաք տեղում։

  • Առավոտյան այս հասունացած զանգվածին ավելացրեք ալյուրի կեսը և խառնեք։ Ավելացրեք չամիչը, կոնյակն ու վանիլային շաքարը։ Խմոր հունցեք՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը։

  • Պետք է ստացվի թանձր, ձգվող, ձեռքերին կպչող խմոր։ Ծածկեք այն սրբիչով և թողեք տաք տեղում երկու ժամ։ Երբ խմորը բարձրանա, ձեռքերով նորից խառնեք։
  • Կուլիչի համար նախատեսված ձևամանները լցրեք 1/3-ի չափով և կրկին դրեք տաք տեղ։ Խմորը պետք է գրեթե մինչև վերջ բարձրանա։ Դրանից հետո կուլիչները դրեք 180 աստիճան տաքացած ջեռոցը մեկ ժամով (կախված ձևամանների չափից)։ Կուլիչների պատրաստ լինելը ստուգում են փայտե չոփիկով։
  • Թողեք պատրաստի կուլիչներն ամբողջությամբ սառչեն և զարդարեք ջնարակով։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Ինչպես ինքնուրույն պարզել` կորոնավիրուսով վարակվա՞ծ ես, թե՞ ոչ
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը
Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել
Ուշադրության ստուգում․ ի՞նչն այնպես չէ այս նկարի վրա
Ձեր երեխան պետք է առանց մտածելու կարողանա պատասխանել այս հարցերին
Եթե կարողանաք այս 11 հարցից 10-ին ճիշտ պատասխանել, ուրեմն ձեր IQ-ն ընդամենը 10-ով է պակաս Էյնշտեյնի IQ-ից
Եթե դուք տխուր եք կամ միայնակ, կարդացեք այս տեքստը, որը գրեթե 200 տարեկան է

Վերջին լուրեր

Նա քիչ էր մնում «Կլոնի» Ջեյդի ճակատագիրը կրկներ նաև իրական կյանքում
Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
«Դարի գլուխգործոց». գիտնականները կորոնավիրուսը վերածել են մեղեդու
Որքան ուշ եք հայր դառնում, այնքան երեխան ավելի խելացի է ծնվում. գիտնականներն ապացուցում են
Հարսանեկան ավանդույթներն Աֆրիկայում. դրանք շատ են տարբերվում մեր պատկերացումներից
Ինչպես դասավորվեց այն կնոջ ճակատագիրը, որի չինացի ամուսինը դատական կարգով 120000 դոլար էր պահանջել կնոջ պլաստիկայի և տգեղ երեխաների համար
«Արծվաքթեր և կարտոֆիլ-քթեր»․ ինչպես է փոխվում աղջիկների դեմքը քթի վիրահատությունից հետո
5 արագ ՆԱԽԱՃԱՇ ձվածեղ պատրաստելու փոխարեն
Կենդանակերպի այս նշանի հետ ավելի լավ է երբեք ընտանիք չկազմեք