Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ

Ինքնամեկուսացման ժամանակ կարելի է վերաիմաստավորել ամենապարզ երևույթները և փորձել հասկանալ, թե ինչն է մեզ պակասում առօրյա կյանքում, ինչի կարիքն իսկապես ունենք, իսկ ինչն է ավելորդ և պարտադրված։ Vnews-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը առանձնացրել է 7 ֆիլմ մենայնության, սեփական Ես–ի որոնման և «սոուլմեյթ» գտնելու կարևորության մասին։

«Անձնավորություն», Ինգմար Բերգման, 1966

«Անձնավորության» սցենարը Բերգմանը գրել է Sophiahemmet հիվանդանոցումորտեղ բուժվում էր թոքերի բորբոքումից։ 9 շաբաթվա ընթացքում ծնված պատմությունը պատմում է երկու կնոջ մեկուսացված շփման մասինԷլիզաբեթը (Լիվ Ուլմանհայտնի թատերական դերասանուհի էորը մի օր ընդհատում է ներկայացումը լռությամբ և որոշում է այլևս չհարաբերվել արտաքին աշխարհի հետ։ Ալման (Բիբի Անդերսսոնտածուհի էորն ուղևորվում է Էլիզաբեթի հետ ծովիափին գտնվող առանձնատուն։ Այդտեղ՝ արտաքին աշխարհից կտրվածերկու կին պետք է խոսեն ամենակարևորի մասինորն ալեկօծում է նրանց հանդարտ թվացող հոգիները։ Ֆիլմը համարվում է էքզիստենցիալ կինեմատոգրաֆի բոլոր ժամանակների կարևորագույն նմուշներից մեկը։ Իսկ անձամբ Բերգմանն այն անվանում էր սեփական փրկությունորի շնորհիվ նա ուժ գտավ չթողնել այն ամենըինչով զբաղվում էր։

«3 օր Քիբրոնում», Էմիլի Ալեֆ, 2018

Եթե էքզիստենցիալ պատմությունները չափից շատ ծանր են այս պահին Ձեզ համար և դուք պատրաստ չեք մտորել կյանքի խորքային ասպեկտների մասին, խորհուրդ ենք տալիս ուղևորվել մեկ այլ՝ ավելի անհոգ ծովափնյա ճամփորդության։

Այս ֆիլմը մեկ այլ, իրական դերասանուհու մասին է՝ Ռոմի Շնայդերիորին ֆիլմում մարմնավորում է Մարի Բոմերը։ Գեղարվեստական պատումը ներկայացնում է Շնայդերի եռօրյա կյանքը ֆրանսիական Քիբրոնի մեկուսացված հիվանդանոցում՝ սանատորիայումորտեղ նրան այցելության է գալիս մտերիմ ընկերուհին։ Շփոթված Շնայդերը փախչել է հետաքրքրասեր աչքերիցընտանեկան խնդիրներից և Ալեն Դելոնի հետ բաժանումից հեռու՝ այստեղորպեսզի մաքուր ծովային օդը ևտեղական բարի շամպայնով լի գավաթները բուժեն իր կոտրված սիրտը։ Սպոնտան գինարբուքից և զբոսանքներից զատ՝ նրան սպասվում է երկարաձիգ հարցազրույցորի ժամանակ նա կպատասխանի ամենակարևոր հարցերին։ Նախ և առաջ՝ ինքն իրեն։

«Նա», Սփայք Ջոնզ, 2013

Ֆանտաստիկ մանկական պատմությունից («Որտեղ են ապրում հրեշները») մինչև ինքնատիպագույն սև կատակերգություն («Լինել Ջոն Մալկովիչ») մեր օրերի ամերիկյան հեղինակային կինոյի կարևորագույն ֆիգուր Սփայք Ջոնզը տարիներ առաջ ստեղծել է ամենագողտրիկ ռոմանտիկ դրամաներից մեկը՝ «Նա»-նմարդու և նորագույն տեխնոլոգիայի միջև ծավալվող անպարզ հարաբերությունների մասին։ Մեծ քաղաքում ապրող միայնակ գրող Թեոդորը (Խոակին Ֆինիքս), ով կրում է վինտաժային ոճի հագուստխիտ բեղեր և ոճային ակնոցսկսում է կիսվել անձնական խնդիրներով ու մտքերով օպերացիոն համակարգի հետ։ Մտերիմ շփման և ինքնախոստովանությունների ժամանակ երկուսն էլ ցանկանում են ավելի լավ ճանաչել ոչ միայն միմյանցայլ նաև իրենք իրենցիսկ Ջոնզըունենալով կատարյալ ճաշակ և գեղեցիկի զգացողությունպատկերում է այդ ամենը մաքսիմալ հրապուրիչ ևսենտիմենտալ՝ չափի մեջ։

«Վայրի», ԺանՄարկ Վալե, 2014

Շերիլ Սթրեյդը (Րիզ Ուիզերսփունմատուցող էորը ծանր հիվանդության արդյունքում կորցնում է մորըիսկ անախորժ ամուսնության շնորհիվ՝ զուգընկերոջը։ Բարդ հոգեբանական ևզգացմունքային վիճակը հաղթահարելու համար Շերիլը որոշում է միայնակ անցնել Pacific Crest Trail երթուղինծանր ուսապարկով և վստահ քայլվածքով ոտքով հասնել մեքսիկյան սահմանից մինչև կանադականը՝ ոտատակ անելով ամբողջ Ամերիկան և անցյալի դժբախտությունները։ Քարքարոտփոշոտարևոտձնոտ և ջրոտ Ամերիկան կանգնում է կնոջ առջև իբրև կյանքի ամենամեծ և բեկումնային փորձությունորը անհապաղ պետք է հաղթահարել։ Նվաճելով երթուղին՝ Շերիլը կհաղթահարի և բաց կթողնի բոլոր վայրվիվերումներըկորուստներն ու ձախողություններըորոնց արդյունքում էլ կանգնել է այս ճանապարհին։

Շարունակությունը կարդացեք սկբնաղբյուր կայքում։

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով