Հայաստանն ու «Եվրատեսիլը». վերջին 14 տարիների մասնակցության պատմությունը

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այս տարի Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը չի կայանալու։

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից։  EnterTrain-ի հետ միասին վերհիշենք 2006 թվականից սկսած մեր բոլոր մասնակիցներին։

2006 թվական, Աթենք. Անդրեն «Without your love» երգով գրավեց 8-րդ հորիզոնականը։

2007 թվական, Հելսինկի. Հայկոն «Anytime you need» (երաժշտություն՝ Հայկո, խոսք՝ Կարեն Կավալերյան) երգով կրկին հայտվեց 8-րդ տեղում։

2008 թվական, Բելգրադ. Սիրուշոն «Qele Qele» երգով գրավեց չորրորդ տեղը։

2009 թվական, Մոսկվա. Ինգա և Անուշ Արշակյանները «Jan Jan» երգով 10-րդ հորիզոնականում հայտնվեցին։

2010 թվական, Օսլո. Էվա Ռիվասը «Apricot Stone» երգով գրավեց յոթերորդ տեղը։

2011 թվական, Դյուսելդորֆ. Էմին Boom-Boom երգով հայտնվեց 12-րդ հորիզոնականում և եզրափակիչ դուրս չեկավ։

2012 թվական. Ադրբեջան. Հայաստանը չմասնակցեց «Եվրատեսիլին» և ստիպված եղավ տուգանքներ մուծել։ Իսկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը պարտավորեցրին ուղիղ եթերով ցուցադրել մրցույթի եզրափակիչ փուլը։

2013 թվական, Մալմյո. Dorians խումբը Lonely Planet երգով եզրափակչում գրավեց 18-րդ տեղը։

2014 թվական, Կոպենհագեն. Aram MP3 «Not Alone» երգով գրավեց չորրորդ տեղը։

2015 թվական, Վիենա. Genealogy խումբը՝ «Don’t deny» երգով, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին, գրավեց 16–րդ տեղը։

2016 թվական, Ստոկհոլմ. Իվետա Մուկուչյանը «Lovewave» երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

2017 թվական, Կիև. Արծվիկը «Fly with me» երգով գրավեց 18-րդ տեղը։

2018 թվական, Լիսաբոն. Սեվակ Խանաղյանը «Քամի» երգով չհայտնվեց եզրափակիչում։ Առաջին անգամ Հայաստանի ներկայացուցչի երգն ամբողջովին հայերեն էր։

Հայաստանն 2019 թվականին ներկայացրեց Սրբուհի Սարգսյանը (Սրբուկը)՝ Walking Out երգով, որի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով