Աթենա Մանուկյանի գրառումը «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկվելուց հետո

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանը մրցույթի պաշտոնական չեղարկումից հետո գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հորդորելով իր թիմին չհուսահատվել: Երգչուհին շեշտել է, որ իրենց աշխատանքն անպայման կգնահատվի, և ամեն բան դեռ առջևում է:

«Թանկագիններս, վերջ: Պետք է իմանալ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Եթե ինչ-որ բան չի ստացվում այնպես, ինչպես մենք ենք ծրագրել, ուրեմն ավելի լավ բան է տեղի ունենում: Հիմա ես հավատում եմ դրան: Բարին դա էր:  Ժամանակը դա ցույց կտա»,- նշել է երգչուհին:

Նա շեշտել է՝ երջանիկ է, որ ծանոթացել է զարմանալի, թանկ և յուրահատուկ մարդկանց՝ իր թիմի՝ հայկական ընտանիքի հետ: «Նրանք քրտնաջան են աշխատել և իրապես հավատացել են ինձ: Դա ամենամեծ նվերն է: Համբերատար եղեք, երբեք մի հուսահատվեք և հիշեք, որ անձրևից հետո միշտ ծիածան է լինում: Անկախ ամեն ինչից, մեր աշխատանքը կգնահատվի: Սիրում եմ ձեզ և ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ձեր սիրո և աջակցության համար: Խնդրում եմ, հո՛գ տարեք ձեր մասին: Լավագույնը դեռ առջևում է: Կհանդիպենք»,- եզրափակել է Աթենան։

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Տնային վարժությունների համալիր 40+ կանանց համար
10 պատճառ՝ ինչու են Երկվորյակները ամենալավ մարդիկ
Ինչո՞ւ են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել
Պատրաստում ենք ձեռքերի ալկոգել տնային պայմաններում. 3 բաղադրատոմս
5 հայտնիներ, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից
Սեռի հաշվարկ․ Ինչպես ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Վերջին լուրեր

Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին
Կարանտինը՝ մեգապոլիսներում
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը. նրա մոտ վարակի 9-րդ օրն է
«13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը բնակչությանը
Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար. Տ․Ավինյան
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Գագիկ Սուրենյան
«Կովի մեզից մինչև՝ սխտոր»․ ինչով են աշխարհում փրկվում կորոնավիրուսից
Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով