16 աֆորիզմ՝ աշխարհի ամենաազդեցիկ ու վտանգավոր մաֆիոզներից

Ցանկացած մարդ «մաֆիա» բառը յուրովի է հասկանում, սակայն մարդկանց մեծամասնությունն այդ երևույթի մասին պատկերացում է կազմել բազում ֆիլմերից ու խաղերից։ Շատ քչերին է հաջողվել ավելի մոտիկից ծանոթանալ մաֆիայի հիերաիխիային, ենթակառուցվածքին և օրենքներին։

Մաֆիան գաղտնի հանցավոր խմբավորում է։ Սկզբնական շրջանում մաֆիան առաջացել է Իտալիայի Սիցիլիա կղզու բնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Մաֆիան դեմ էր դուրս եկել այն կառավարիչներին, ովքեր երկար տարիներ շարունակ ճնշում էին իրենց երկիրը։ Սիցիլիա կղզում տանջանքների միջով անցած բնակիչներն արդեն այդ ժամանակ սովորել էին բերանը փակ պահել, թաքցնել էմոցիաներն ու գիտեին, որ հասարակությունն իրենց ամենավտանգավոր թշնամին էր։ Մարդիկ հիասթափվել էին կառավարությունից և արդարություն էին փնտրում ազգայնածին տարրի շարքերում՝ մաֆիայում։

Ժամանակի ընթացքում մաֆիան իր ձեռքի տակ է վերցնում բոլոր հանցավոր ձեռներեցությունները, այն է՝ մաքսանենգությունը, նարկոբիզնեսը, մարմնավաճառությունը, և սկսում է համագործակցել իշխանությունների հետ։ Երկար տարիների ընթացքում մաֆիոզներն իրենց շրջանում ձևավորել են իրենց կյանքի կանոններն ու իմաստությունը, որն օգնում է վերջիններիս գոյատևել։

Ձեզ համար հավաքել ենք 16 ամենավառ ու կարևոր աֆորիզմները, որոնցով առաջնորդվել է մաֆիայի ամենակարկառուն ներկայացուցիչները։

  1. Լսիր այն խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս։ Այդ խորհուրդներն այլևս ոչ ոքի մի ասա։
  2. Եթե ստում ես, խոսքդ կարճ կապիր։
  3. Ձկանը բաց բերանն է սպանում։
  4. Մի կպիր խնդրին, քանի դեռ այն չի կպչում քեզ։
  5. Ոմանք զգուշանում են, որպեսզի չպարտվեն։ Զգույշ խաղալով՝ դու, միանշանակ, կպարվես։
  6. Պատահական համընկումներ չեն լինում։
  7. Հիմար է նա, ով չի կարողանում թաքցնել իր իմաստնությունը։
  8. Թշնամուն թող Աստված ների. քո խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է։
  9. Արծիվը ճանճեր չի որսում։
  10. Անձնական ոչինչ չկա, սա պարզապես բիզնես է։
  11. Կարելի է 30 մարդասպան տալ այն մարդու համար, ով կարողանում է խնդիրները խոսելով լուծել։
  12. Մի ճոճիր կանաչ խնձորենին. երբ խնձորը հասնի, այն ինքնուրույն կընկնի։
  13. Մանուկ հասակում ես հեծանիվ էի խնդրում Աստծուց։ Հետո հասկացա, որ այդպես ոչինչ չի ստացվի։ Ես գողացա հեծանիվը և սկսեցի թողություն խնդրել Աստծուց։
  14. Գետի խորությունը երկու ոտքով մի ստուգիր։
  15. Աշխարհը համբերատար մարդկանց է պատկանում։
  16. Բոլորի հետ կոռեկտ եղիր, շատերի հետ շփվիր, ոմանց հետ մոտ եղիր, իսկ ընկերություն արա ընտրյալների հետ։ 

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Ինչպես ինքնուրույն պարզել` կորոնավիրուսով վարակվա՞ծ ես, թե՞ ոչ
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը
Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել
Ուշադրության ստուգում․ ի՞նչն այնպես չէ այս նկարի վրա
Ձեր երեխան պետք է առանց մտածելու կարողանա պատասխանել այս հարցերին
Եթե կարողանաք այս 11 հարցից 10-ին ճիշտ պատասխանել, ուրեմն ձեր IQ-ն ընդամենը 10-ով է պակաս Էյնշտեյնի IQ-ից
Եթե դուք տխուր եք կամ միայնակ, կարդացեք այս տեքստը, որը գրեթե 200 տարեկան է

Վերջին լուրեր

Նա քիչ էր մնում «Կլոնի» Ջեյդի ճակատագիրը կրկներ նաև իրական կյանքում
Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
«Դարի գլուխգործոց». գիտնականները կորոնավիրուսը վերածել են մեղեդու
Որքան ուշ եք հայր դառնում, այնքան երեխան ավելի խելացի է ծնվում. գիտնականներն ապացուցում են
Հարսանեկան ավանդույթներն Աֆրիկայում. դրանք շատ են տարբերվում մեր պատկերացումներից
Ինչպես դասավորվեց այն կնոջ ճակատագիրը, որի չինացի ամուսինը դատական կարգով 120000 դոլար էր պահանջել կնոջ պլաստիկայի և տգեղ երեխաների համար
«Արծվաքթեր և կարտոֆիլ-քթեր»․ ինչպես է փոխվում աղջիկների դեմքը քթի վիրահատությունից հետո
5 արագ ՆԱԽԱՃԱՇ ձվածեղ պատրաստելու փոխարեն
Կենդանակերպի այս նշանի հետ ավելի լավ է երբեք ընտանիք չկազմեք