Մեր միջև տարիքային բավական մեծ տարբերություն կար, հիշում եմ, որ նա գերել էր իմ սիրտը. Զառա Սահակյան

«Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակներում պատմում ենք նրանց կյանքի՝ մինչ այժմ անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ, վերջիններս մեր միջոցով կատարում են խոստովանություններ, որոնք միչեւ այսօր չէին արել։

 

 

 

Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Զառա Սահակյանն է, ով հեռուստադիտողներին հայտնի է իր կերտած հումորային կերպարներով։

Նա պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է բավական վաղ տարիքում, երբ նույնիսկ դպրոց չէր հաճախում. «Սիրահարված էի մայրիկիս ընկերուհու եղբորը, որը ուսանող էր, մեր միջեւ բավական մեծ տարիքային տարբերություն կար։ Հիշում եմ, որ նա դաշնամուր էր նվագում եւ այդպիսով գերել էր իմ սիրտը (ծիծաղում է)»,-անկեղծացավ Զառան։

Մենք հետաքրքրվեցինք՝ այդ տղան գիտեր արդյոք իր զգացմունքների մասին.«Կարծում եմ՝ մայրիկս ասել էր նրան։ Հիշում եմ, որ նա կարծես խաղի մեջ էր մտել ինձ հետ, շատ ջերմ էր վերաբերվում ինձ, բայց, իհարկե, ոչ մի լուրջ բան չկար»,-հիշեց դերասանուհին։ Հարցին, թե արդյոք վերջին տարիներին հանդիպել է իր առաջին սիրուն, Զառան պատասխանեց, որ ոչ.«Մայրիկս երբեմն ծիծաղելով հիշեցնում է ինձ նրա մասին։ Հիմա Հովիկը ապրում է արտերկրում, ունի ընտանիք»։

Ի դեպ, Զառան պատմեց, որ փոքրիկ որդին եւս, ինչպես ինքը, սիրահարվել է բավական վաղ տարիքում։ «Քարե դարդի» դերասանուհիներից մեկը պարզապես հմայել է նրան. «Փաստորեն, որդիս եւս, ինչպես ես, սիրահարվել է իրենից տարիքով մեծ մեկին, մենք, իհարկե, հումորով ենք վերաբերվում այդ ամենին։ Համենայն դեպս, որդուս զգացմունքներն օր օրի ավելի են լրջանում»,- ծիծաղելով ասաց դերասանուհին։ Նա համաձայն է այն պնդմանը, որ առաջին սերը երբեք չի մոռացվում. «Ամեն ինչի առաջինն իսկապես չի մոռացվում, կարծում եմ՝ բոլոր դեպքերում հաճելի է նման քաղցր զգացումներ ապրելը»,-եզրափակեց Զառան։

 

Ամենակարդացված

Տնական բատոն 30 րոպեում. սուպերմարկետից այլևս չեմ գնում
Ինչպես ինքնուրույն պարզել` կորոնավիրուսով վարակվա՞ծ ես, թե՞ ոչ
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը
Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել
Ուշադրության ստուգում․ ի՞նչն այնպես չէ այս նկարի վրա
Ձեր երեխան պետք է առանց մտածելու կարողանա պատասխանել այս հարցերին
Եթե կարողանաք այս 11 հարցից 10-ին ճիշտ պատասխանել, ուրեմն ձեր IQ-ն ընդամենը 10-ով է պակաս Էյնշտեյնի IQ-ից
Եթե դուք տխուր եք կամ միայնակ, կարդացեք այս տեքստը, որը գրեթե 200 տարեկան է

Վերջին լուրեր

Նա քիչ էր մնում «Կլոնի» Ջեյդի ճակատագիրը կրկներ նաև իրական կյանքում
Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
«Դարի գլուխգործոց». գիտնականները կորոնավիրուսը վերածել են մեղեդու
Որքան ուշ եք հայր դառնում, այնքան երեխան ավելի խելացի է ծնվում. գիտնականներն ապացուցում են
Հարսանեկան ավանդույթներն Աֆրիկայում. դրանք շատ են տարբերվում մեր պատկերացումներից
Ինչպես դասավորվեց այն կնոջ ճակատագիրը, որի չինացի ամուսինը դատական կարգով 120000 դոլար էր պահանջել կնոջ պլաստիկայի և տգեղ երեխաների համար
«Արծվաքթեր և կարտոֆիլ-քթեր»․ ինչպես է փոխվում աղջիկների դեմքը քթի վիրահատությունից հետո
5 արագ ՆԱԽԱՃԱՇ ձվածեղ պատրաստելու փոխարեն
Կենդանակերպի այս նշանի հետ ավելի լավ է երբեք ընտանիք չկազմեք