Նա քիչ էր մնում «Կլոնի» Ջեյդի ճակատագիրը կրկներ նաև իրական կյանքում

Ջովաննա Անտոնելին ծանոթ է հանդիսատեսին «Կլոն» սերիալից՝ Ջեյդի դերով։ Իր հայրենիքում՝ Բրազիլիայում, դերասանուհին շատ հայտնի է։ Այսօր Ջովաննան, ում ներկայացնում է EnterTrain-ը, երջանիկ կին և մայր է, որը դաստիարակում է իր երեք երեխաներին։ Սակայն քչերը գիտեն, որ երջանկության ճանապարհին նա բավական լուրջ փորձություններ է հաղթահարել։ Դերասանուհին քիչ էր մնում կրկներ իր հերոսուհու բարդ ճակատագիրը։

Երբ Ջովաննային առաջարկեցին Ջեյդի դերը, նա արդեն բավական հայտնի դերասանուհի էր։ Նրա հանդիպումը դերասան Բենիսիո Մուրիլոյի հետ (Լուկասի դերակատարը) ճակատագրական դարձավ։ Հենց առաջին օրվանից նրանց միջև կայծ անցավ։ Իսկ ավելի ուշ արդեն բոլորն էլ հասկացան, որ նրանք միմյանց հանդեպ անտարբեր չեն։ Հենց այդ պատճառով էլ Ջեյդը և Լուկասը էկրանին այդքան անկեղծ էին երևում։ Այդ ժամանակ Ջովաննան ամուսնացած էր, սակայն դա նրան չէր կանգնեցնում։ Դերասանուհին բաժանվեց ամուսնուց, որպեսզի իր սիրելիի կողքին լինի։

Սկզբում զույգը շատ ներդաշնակ էր թվում։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց միջև վեճեր սկսվեցին։ Պատճառը Ջովաննայի խանդն էր, որն իրականում անհիմն չէր։ Անգամ որդու ծնունդը չհարթեց իրավիճակը։ Վերջ ի վերջո Ջովաննան և Բենիսիոն բաժանվեցին։

Դերասանուհու հաջորդ ամուսինը ամերիկացի գործարար Ռոբերտո Լոկաշիոն դարձավ։ Ջովաննան երազում էր նրա հետ ԱՄՆ մեկնել և կարիերան Հոլիվուդում շարունակել։ Սակայն Բենիսիոն դեմ էր որդու մեկնելուն։ Արդյունքում դատավարությունը ձգձգվեց, իսկ դերասանուհու ամուսնությունն էլ ճաքեր տվեց։

Ռոբերտոյի հետ բաժանությունից հետո Ջովաննան և Բենիսիոն կարողացան համաձայնության գալ տղայի խնամակալության հարցում։ Իսկ 2009 թվականին դերասանուհին վերջապես հանդիպեց իր իրական երջանկությանը՝ ռեժիսոր Լեոնարդու Նոգեյրային։ 2010 թվականին զույգը հրաշք երկվորյակ աղջիկներ ունեցավ, որոնց դերասանուհու ավագ որդին մինչ օրս էլ մեծ սիրով ու հոգատարությամբ է վերաբերվում։ Այսօր Ջովաննան իրեն երջանիկ է համարում, չնայած որ այդ երջանկության ճանապարհը շատ երկար ու դժվարին է եղել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն

Վերջին լուրեր

Հրաշագործ դիմակ՝ մազերի աճի և ամրության համար
Աղջիկը կտրատեց սոխն ու վրան գինի լցրեց. պատճառն ապշեցնում է
Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանն ամուսնալուծվե՞լ են
Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Ամբողջ համացանցը քննարկում է այս աղջկա լուսանկարները․ ահա, թե ինչո
Միայն տեսեք, թե որքան է մեծացել Դիանա Գրիգորյանի դուստրը․ նա իսկական օրիորդ է դարձել
«Եթե մարդ խուսափում է կրթությունից, նա մինչև կյանքի վերջ կաղալով է քայլում»․ Պլատոն
Պետություն, որտեղ մինչ օրս գործում է ստրկավաճառությունը. իշխանությունները չեն կարողանում պայքարել դրա դեմ
Ինչպես տնային պայմաններում հեռացնել մսի մեջ ներաճած եղունգը