Կատակերգություններ կանանց համար, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը

Կատակերգությունը կինոյի ամենասիրելի ժանրերից է։ Եվ դա զարմանալի չէ․ չէ որ լավ կատակերգությունը օգնում է լավ ժամանակ անցկացնել և բարձրացնել տրամադրությունը։ Իհարկե, այնքան էլ հեշտ չէ իրոք լավ և արժեքավոր ֆիլմեր գտնելը։ Այդ պատճառով EnterTrain-ը ընտրել է ձեզ համար մի քանի կինոկատակերգություն, որոնք մեր կարծիքով լավագույններից են և դուր կգան յուրաքանչյուր աղջկա։

1. Առաջին կանանց ակումբ (1996)

Բրենդան, Էլիզը և Սինթիան ընկերություն էին անում դեռահաս տարիքից, բայց ինչ-որ մի պահի դադարում են շփվելը։ Մի անգամ հին ընկերուհիներին միավորում է ընդհանուր խնդիրը․ նրանցից յուրաքանչյուրին լքել է ամուսինը։ Մտածելով, թե ինչպես հարմարվեն իրավիճակին, կանայք որոշում են վրեժ լուծել։

Վարկանիշը՝ 7,3

2. Գեթ մեկ անգամ կյանքում (2013)

Դեն առաջ ձայնագրման ստուդիայի ղեկավար էր, իսկ Գրետան հանդիպում էր ռոք աստղի հետ և հիմա երաժշտությամբ է զբաղվում։ Նրանք պատահաբար բախվում են Նյու-Յորքում և հասկանում են, որ դա ճակատագիր է։ Հերոսները որոշում են համատեղ ալբոմ ձայնագրել՝ ի հեճուկս փողի և պրոֆեսիոնալ երաժիշտների բացակայությանը։

Վարկանիշը — 7,4

3. Սիրո թմբիր (1997)

Սեմի կյանքը բավական հաջող է դասավորվել․ նա ունի հետաքրքիր աշխատանք և սիրելի կին՝ Լինդա անունով։ Սակայն վերջինս Նյու-Յորք է մեկնում մի քանի ամսով և չի վերադառնում։ Ստանալով հրաժեշտի նամակը, գլխավոր հերոսը մեկնում է սիրելիին փնտրելու և հանդիպում է նրան Անտոնի ընկերակցությամբ, որը ֆրանսիական ռեստորանի սեփականատեր է։

Վարկանիշը – 7

4. Պայթյուն անցյալից (1999)

Ադամ անունով գլխավոր հերոսը ռումբապաստարանում ապրել է 35 տարի։ Նա առաջին անգամ հայտնվում է մարդկանց մեջ 90-ականների Լոս-Անջելեսում։ Միամիտ և անկեղծ հերոսը փորձում է ադապտացվել և լրացնել բաց թողածը։

Վարկանիշը – 7,6

5. Սիրով՝ Ռոզի (2014)

Ռոզին ու Ալեքսը մանկության ընկերներ են։ Նրանք որոշել էին միասին սովորել Հարվարդում, բայց աղջիկը չի կարողանում մեկնել իր հին ընկերոջ հետ։ Պատճառն այն է, որ Ռոզին հղի է դպրոցական ընկերներից մեկից, որի հետ նա կապ էր ունեցել ավարտական երեկոյի ժամանակ։

Վարկանիշը – 7,9

Սիրո ըմպելիք № 9 (1992)

Փոլն ու Դիանան միասին աշխատող գիտնականներ են։ Նրանց երկուսի բախտն էլ չի բերում անձնական կյանքում։ Մի անգամ հերոսներին հնարավորություն է ընձեռնվում փորձել կախարդական թուրմը։ Գիտափորձը երկու գործընկերների համար հաջողությամբ է պսակվում։

Վարկանիշը – 7,1

6. Քեյթ և Լեո (2001)

Դուքս Լեոն ապագա է ընկնում, հայտնվելով ժամանակակից Նյու-Յյորքում։ Հերոսը ծանոթանում է հաջողակ կարիերիստուհի Քեյթի հետ։ Աղջիկը տղամարդու շեֆությունն իր վրա է վերցնում, որը սակայն մի օր պետք է այնուամենայնիվ հետ վերադառնա։

Վարկանիշը – 7,6

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում