«Այս տարիքում սերն իսկական է լինում»․ Սոֆի Մխեյանը՝ 36-ամյակի յուրահատուկ ու մարդաշատ երեկոյի և ամուսնության վերաբերյալ տրվող հարցերի մասին

Երգչուհի Սոֆի Մխեյանն այսօր տոնում է 36-ամյակը, ինչի առթիվ Tert.am Life-ի հետ անկեղծ զրույց է ունեցել։ Երգչուհին խոսել է մեկուսացման ընթացքում տոնական օրը կազմակերպելու մասին, անդրադարձել սպասվող յուրահատուկ երեկոյին և ժպիտով պատմել 36 տարեկանում սիրո իր ընկալման մասին։

Երգչուհին ընդգծեց, որ դեռ տասն օր առաջ կանխատեսել էր, որ տարեդարձն անցկացնելու է կարանտինի կանոններով ու մեկուսացած, սակայն սա պատճառ չի դարձել, որ հոբելյարն ընկճվի և օրվա հետ կապված ծրագրեր չկազմի։

«Այսպիսի դեպքերում փորձում եմ չլարվել, քանի որ չես կարող իմանալ, թե ինչն ինչի համար է լինում։ Նման բաների վրա չեմ կենտրոնանում, որպեսզի ո՛չ նեղվեմ, ո՛չ լարվեմ։ Իհարկե լավ չէ, որ հնարավորություն չունեմ իմ սիրելի մարդկանց ներկայությունը վայելել և նրանց շրջապատում անցկացնել օրս։ Ամենաշատը զգում եմ անկեղծ ու ջերմ գրկախառնությամբ շնորհավորանքների պակասը»,-ասաց երգչուհին։

Սոֆին նշեց, որ իր համոզմամբ այս ամենն ունի հակառակ կողմ՝ մարդիկ գնահատում են պահի կարևորությունը։ Ըստ երգչուհու՝ ավելի խորն են գիտակցում, որ հաջորդ վայրկյանն անկանխատեսելի է, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ կարող է պատահել։

Երգչուհին օրը ժպիտով ու անակնկալներով է սկսել։ Վիրտուալ շնորհավորանքներն ուղեկցվել են անակնկալներով ու նվերներով։ «Բոլորս խիստ հետևում ենք կարանտինի կանոններին, ինչ էլ լինի, լինելու է օնլայն տարբերակով։ Տանը մնալը մեզ կօգնի հնարավորինս շուտ դուրս գալ այս իրավիճակից ու բնականոն կյանքով ապրել։ Հազարավոր նամակներ եմ ստացել։ Նվերներ ևս ունեմ, որոնք ինձ են հասել առաքման տարբերակով։ Ուրախ եմ, լավ տրամադրություն ունեմ և այդպես էլ կշարունակվի»։

Օրվա հետ կապված նախապես կազմած ծրագրեր երգչուհին չի ունեցել․ «Ամեն տարի նշելու մի տարբերակ ընտրում եմ, այս տարի էլ հետաքրքիր մի բան կկազմակերպեի, սակայն անգամ տասն օր առաջ կանխատեսելի էր, որ այսպես է լինելու։ Արդեն հասկանում էի, որ անիմաստ է ծրագրեր կազմել։ Հոգեբանորեն համակերպվել էի այդ մտքի հետ,- ասաց երգչուհին ու ժպիտով հավելեց,- այս տարի էլ թող այսպես լինի»։

Սակայն երեկոն, ըստ երգչուհու, յուրահատուկ է լինելու։ Սոֆին մեծ ոգևորությամբ ընդգծեց՝ սա իր երբևէ ունեցած ամենատարբերվող ու մարդաշատ տարեդարձը կլինի․ «Այսօր կտոնեմ ամենամեծ ու շատ հյուրերով տարեդարձս։ Իմ շատ լավ ընկերը՝ Նազենի Հովհաննիսյանը, ինձ այսօր հրավիրել է ուղիղ եթերի իր «Ինստամերկ» նախագծի շրջանակներում, կարծում եմ՝ ամենաքիչը 2000 մարդու շրջապատում կամփոփեմ տարեդարձիս օրը,-ասաց Սոֆին ու ժիտով ավելացրեց,- մուտքն ազատ է և կարող եք 22:45-ին միանալ «Ինստամերկ»-ին։ Շատ հյուրերով տարեդարձներ ունեցել եմ, բայց մինչև 120 մարդ, սա իմ պատմության մեջ կգրանցվի, որպես ամենամարդաշատը։ Ուրախ եմ, որ Նազենիի հյուրն եմ լինելու և, վստահ եմ, շատ օրիգինալ, հիշարժան երեկո կստացվի»։

Սոֆին դրական տրամադրությամբ խոսեց նաև տարիքի մասին։ Երգչուհու խոսքով՝ իր ներքին տարիքը շատ ավելի երիտասարդ է․ «Ընկերներս միշտ կատակով ասում են՝ դու 18 տարեկանի դեմքով ապրում ես։ Իհարկե, իրենք մի քիչ չափազանցնում են, բայց դրանում ճշմարտություն կա։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ առօրյայի և բեմի կերպարներս իրարից շատ տարբեր են։ Բեմ բարձրանալիս միշտ կերպարանափոխվում եմ, շպարվում, իսկ առօրյայում ճիշտ հակառակն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում