
Դդմիկը ունիվերսալ բանջարեղեն է։ Դրանից կարելի է և համեղ խորտիկներ պատրաստել, և ապուր, և տաք ուտեստներ և նույնիսկ աղանդեր։ Այսօր EnterTrain-ը ձեզ դդմիկով պատրաստվող 12 հրաշալի բաղադրատոմս է ներկայացնում։
1. Դդմիկով «խրթխրթան» մարինադ մի քանի րոպեում
Դդմիկը բարակ շերտերով կտրատեք և դրեք տոպրակի մեջ։ Ավելացրեք մանրացված սխտորը, աղ, շաքարավազ, չիլի պղպեղ և մանանեխի մածուկ։ Տոպրակը կապեք, լավ թափահարեք և 20 րոպեով դրեք սառնարանը։ Համեղ աղցանը պատրաստ է։ Մատուցեք՝ վրան մի քիչ բուսայուղ ավելացնելով։
2. Դդմիկով և խնձորով նավակներ
Շատ համեղ և նուրբ տաք ուտեստ է ստացվում հավով և խնձորով։
Դդմիկը երկու մասի բաժանեք, հեռացրեք կորիզներն ու պտղամիսը։ Թավայի մեջ տապակեք սոխը, խնձորը և դդմիկի միջուկը։ Հավի փափկամիսը միացրեք այս խառնուրդին, համեմունքներ արեք ձեր ճաշակով։ Դդմիկի նավակները լցոնեք այս միջուկով և 30 րոպեով դրեք ջեռոցը։ Այնուհետև դդմիկների վրա թթվասերով և մայոնեզով սոուս լցրեք, վրան քերած պանիր և ևս հինգ րոպեով դրեք ջեռոցը։ Բարի ախորժակ։
3. Դդմիկով և լոլիկով ձվածեղ
Թավայի մեջ տապակեք դդմիկը, վրայից լոլիկ ավելացրեք և հարած ձու։ Ձվի վրա քերած պանիր լցրեք և 12 րոպեով դրեք ջեռոցը։ Պատրաստի ձվածեղը զարդարեք կանաչիով և մատուցեք։
4. Բուսական պելմենի դդմիկով
Սկզբի համար պատրաստեք սառը ջրոց, աղով, թեփով և ալյուրով խմորը։ Միջուկի համար տապակեք դդմիկը սխտորով, մշկընկույզով, աղով և պղպեղով։ Այս միջուկով պելմենիներ պատրաստեք և եփեք։ Պատրաստի պելմենիների վրա ձիթայուղ լցրեք և զարդարեք կանաչիով։
5. Դդմիկով, գազարով և սոխով տորթ
Միջուկի համար տապակեք սոխն ու գազարը։ Բլիթները պատրաստեք քերած դդմիկ, աղ, պղպեղ և ալյուր խառնուրդից։ Ամեն մի բլիթի վրա լցրեք բանջարեղենային խառնուրդը, զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք։
6. Դդմիկով, պանիրով և կանաչիով օլադի
Դդմիկը քերեք, ավելացրեք ձու, կանաչի, աղ, պղպեղ, կանաչի, քերած պանիր և ալյուր։ Տապակեք օլադիները ցածր կրակի վրա մինչև որ ոսկեգույն դառնան։ Մատուցեք թթվասերով։
7. Լոլիկով և պանիրով լցոնած դդմիկներ
Դդմիկը օղակներով կտրատեք, մի քիչ պտղամսից հանեք, որպեսզի փոքր փոսիկներ առաջանան։ Մեջտեղում դրեք մանրացված լոլիկը, վրան քերած պանիր լցրեք և 20 րոպեով դրեք ջեռոցը։
8.Հավի փափկամսով լցոնված դդմիկ
Դդմիկի երկու կեսի բաժանեք, հանեք միջուկը։ Թավայի մեջ տապակեք սոխը, սխտորը, հավի փափկամիսը և քաղցր պղպեղը։ Դդմիկի նավակները լցոնեք այս միջուկով, մայոնեզ քսեք վրան կամ թթվասեր և առատորեն քերած պանիր լցրեք։ 15 րոպեով դրեք ջեռոցը։
9. Բանջարեղենային կախարդական ջեռեփուկ
Դդմիկն ու գազարը բարակ շերտերով կտրատեք, լոլիկը օղակներով։ Դդմիկով և գազարով լցրեք ձևամանը, կողքերից դրեք լոլիկները։ Վրան ձվի, թթվասերի և պանիրի խառնուրդ լցրեք, չմոռանաք աղն ու պղպեղը։ 40 րոպեով դրեք ջեռոցը։
10. Օգտակար չիփսեր
Դդմիկը կտրատեք բարակ օղակներով և թաթախեք քերած պանրի, ալյուրի, աղի և պղպեղի խառնուրդի մեջ։ Պատրաստեք չիփսերը 20-30 րոպե ջեռոցում և մատուցեք սիրելի սոուսով, օրինակ սխտորի կամ տոմատի։
11. Դդմիկով և պանրով մաֆիններ
Դդմիկը քերեք, ավելացրեք պանիր, ձու, կաթ, բուսայուղ, աղ, պղպեղ, ալյուր, սպիտակաձավար և փխրեցուցիչ։ Լցրեք մաֆինների ձևամանների մեջ և թխեք 15-20 րոպե։
12. Դդմիկով պիցա
Դդմիկը քերեք, ավելացրեք ձու, ալյուր, սպիտակաձավար, փխրեցուցիչ, աղ, պղպեղ։ Խմորը լցրեք ձևամանի մեջ։ Վրայից դրեք ինչ կցանկանաք, օրինակ՝ նրբերշիկ, լոլիկ, վրայից քերած պանիր լցրեք և 30 րոպեով դրեք ջեռոցը։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին