Հայտնի աստղեր, ովքեր հպարտանում են իրենց «թերություններով»

Մեր օրերում, երբ ցանկացած ոք կարող է «ձեռք բերել» փարթամ կուրծք, կամ գրավիչ հաստ շուրթեր, իսկ տանջալից դիետաներն ու մարզասրահ անվերջ այցելությունները կենսակերպի անբաժանելի մաս են դարձել, առանձնակի ուշադրություն են գրավում ու գնահատանքի արժանանում այն աստղերը, որոնք համարձակվում են դեմ գնալ լայն զանգվածների կողմից ընդունված նորմերին։

Այս համարձակ կանայք կարողացել են պաշտպանել իրենց բնական մնալու իրավունքը, թեև հաճախ ենթարկվում են միանման ու հավասարապես «անթերի» աստղերի կատաղի դիմադրությանը։

Հենց այս կանայք են, որ քաջալերող օրինակ են աշխարհի բոլոր կանանց համար՝ չամաչելու սեփական մարմնից ու այն ամենից, ինչով մեզ օժտել է բնությունը։

Քեյթ Հադսոնին

Քեյթ Հադսոնին հաջողվել է ոչ միայն չթաքցնել իր «թերությունը», այլև այն դարձնել իր այցեքարտը։ Ռոմանտիկ կատակերգությունների աստղն ամեն կերպ ընդգծում է իր ոչ ստանդարտ ականջները։ Իսկ վեջերս էլ դերասանուհին կարճ սանրվածք է արել՝ վերջնականապես «զինաթափ» անելով իր բոլոր հակառակորդներին։

Թայրա Բենքս

Խարիզմատիկ սուպերմոդել Թայրա Բենքսը երբեք չի խուսափում ցուցադրել իր բնական տեսքն ու պարբերաբար ուրախացնում է իր երկրպագուներին առանց դիմահարդարման լուսանկարներով։ Հայտնի մոդելը վճռականորեն դեմ է դուրս գալիս վիրաբույժների «պատրաստած» միանման կերպարներին ու անգամ հասցրել է #PerfectIsBoring հաշթեգով ֆլեշմոբ սկսել համացանցում։

Քեյթ Ուինսլեթ

Քեյթ Ուինսլեթն իր ամբողջ կարիերայի ընթացքում պարբերաբար ենթարկվել է տարբեր «հարձակումների»՝ կապված իր ոչ իդեալական մարմնի հետ։ «Տիտանիկի» աստղը, սակայն, հստակ որոշել է, որ չի պատրաստվում հանուն իդեալների ինքնակեղեքմամբ զբաղվել տարբեր դիետաների միջոցով։ Կարելի է ծափահարել այս ուժեղ կնոջը, որը պատրաստ է աշխարհին հիշեցնել պարզ ճշմարտությունների մասին, որոնց մասին շատերը մոռանում են․ օրինակ՝ ծերանալը բնական երևույթ է, իսկ առողջ լինելն ավելի նախընտրելի է, քան նիհար լինելը։

Քրիսթեն Դանստ

Ձեզ թվում է Հոլիվուդի յուրաքանչյուր աստղ ձգտում է հոլիվուդյան ժպի՞տ ունենալ։ Ամենևին։ Օրինակ՝ Քրիսթեն Դանստը չի էլ մտածում ուղղել իր ոչ այնքան իդեալական ատամնաշարը։ Դերասանուհին ոչ միայն չի վախենում լայն ժպտալ, այլև ամեն կերպ փորձում է ընդգծել այն։

Դրյու Բերիմոր

Դրյու Բերիմորը չի վախենում իր երկրպագուների առաջ ծեր, գեր կամ առանց շպարի երևալուց։ Այս հոլիվուդյան գեղեցկուհին ոչ միայն ընդունում է իրեն իր բոլոր թերություններով հանդերձ, այլև դեմ չէ երբեմն ծիծաղել դրանց վրա։

Հիլարի Դաֆ

Հիլարի Դաֆը, հոգնելով բազմաթիվ չարակամների մշտական խոսակցություններից, սոցցանցերից մեկի իր էջում հրապարակել է ուշագրավ լուսանկար, որով ցույց է տվել ու ապացուցել, որ հրաշալի տեղյակ է իր մարմնի վիճակից։ Նա նույնիսկ կոչ է արել իր հետևորդներին ավելի բարի լինել և սովորել ուրախանալ այն ամենի համար, ինչ ունեն։

Մերիլ Սթրիփ

Գեղեցկուհի Մերիլ Սթրիփը չի վախենում իր տարիքից և չի ընդունում պլաստիկ վիրաբուժությունը։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում տաղանդավոր դերասանուհին ոչ մի անգամ չի կասկածվել վիրահատական միջամտությունների համար։ Նա իսկապես չի էլ տեսնում այդ ամենի իմաստը, քանի որ նույնիսկ այս տարիքում շարունակում է ստանալ բազմաթիվ հետաքրքիր դերերի առաջարկներ և ապացուցում է, որ կարիերային հաջողություններն իսկապես կախված չեն տարիքից ու կնճիռների քանակից։

Մոնիկա Բելուչի

Եվս մեկ հայտնի աստղ, որն այնքան է սիրում ինքն իրեն, որ պատրաստ չէ պառկել վիրաբուժական սեղանին։ Մոնիկա Բելուչին հաճախ է խոստովանում, որ սիրում է համեղ սնունդն ավելի շատ, քան սպորտը, իսկ իր կնճիռները որևէ կերպ չի փոխարինի մաշկի անբնական հարթությամբ։ Եվ իրոք․ նայելով 55-ամյա գեղեցկուհուն՝ վստահ կարելի է ասել, որ նրա բանաձևն իսկապես աշխատում է։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում