Հայտնի աստղեր, ովքեր դաժան մանկություն են ունեցել

Հոգեբաններն ասում են, որ հասուն մարդու խնդիրներն ու վախերը գալիս են վաղ մանկությունից, այդ շրջանում տարած հոգեկան տրավմաներից:

Հայտնի է, որ բազմաթիվ աստղեր, որոնք այժմ հաջողակ մարդու օրինակ են միլիոնավոր երկրպագուների համար, ծանր մանկություն են ունեցել:

Այնուհանդերձ՝ նրանց հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտներն ու դառը փորձից ճիշտ դասեր քաղել:

Ստորև EnterTrain-ը ներկայացրել է նման ճակատագրով մի քանի հայտնիների.

Շարլիզ Թերոն

Հարավային Աֆրիկայում ծնված դերասանուհին 15 տարեկանում ականատես է եղել մոր կողմից հոր սպանության դեպքին:

«Կարծում եմ, որ այդ դեպքը շատ է ազդել հասուն կյանքիս վրա: Փոքր ժամանակ ծանր էր ապրել հարբեցողի կողքին, արթնանալ՝ չիմանալով, թե ինչ կարող է տեղի ունենալ»,-ասել է օսկարակիր դերասանուհին:

Թոմ Կրուզ

Հոլիվուդյան աստղը պատմել է, որ շնորհակալ է ծանր մանկությանը՝ տված արժեքավոր փորձառության համար: Հայտնի Է, որ դերասանի հայրն անհարգալից էր վերաբերվում կնոջը: Բացի այդ, ընտանիքը շատ աղքատ էր: Նշվում է, որ Կրուզը 12 տարեկանից սկսած աշխատել է՝ ընտանիքին օգնելու համար:

Դեմի Մուր

Դերասանուհու խոսքով՝ փոքր ժամանակ իր ընտանիքը մշտական բնակության վայր չի ունեցել: Մուրը մանուկ ժամանակ փոխել է 30 քաղաք: Նրա մայրն ու խորթ հայրն անընդհատ հարբեցողությամբ են զբաղվել, սկանդալներ ու վեճեր սարքել: Արդյունքում՝ դերասանուհին 16 տարեկանում փախել է տնից:

Սելին Դիոն

Աշխարհահռչակ երգչուհին սերում է կարիքավոր բազմազավակ ընտանիքից: Հայտնի է, որ Դիոնն ընտանիքում 14-րդ երեխան է: Նա 5 տարեկանից երգել է ռեստորանում՝ ընտանիքին օգնելու համար:

Սառա Ջեսիկա Փարքեր

Դերասանուհին խոստովանել է, որ աղքատ մանկության պատճառով այդպես էլ չի կարողացել ձերբազատվել աղքատության հանդեպ ունեցած վախից: Նրա ընտանիքում եղել է 8 երեխա, ու գումարն ընդհանրապես չի բավականացրել: Փարքերն ամենից շատ վախենում էր ընտանիքին առանց սնունդ թողնելուց: Կինոկարիերա սկսելով՝ նա ավելի շատ ձգտել է հարստության, ոչ թե փառքի: Վեց տարեկանից Փարքերը գումար է վաստակում՝ զբաղվելով դերասանությամբ, իսկ դեռահաս ժամանակ որպես վաճառող է աշխատել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում