Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում

Շատ դիետոլոգներ պնդում են, որ նիհարել կարելի է՝ ընդամենը ջուրը ճիշտ օգտագործելով:

Ընդ որում՝ ավելորդ քաշից ազատվելու այս մեթոդը ոչ մի կապ չունի սոված մնալու հետ, քանի որ սնվել կարելի է սովորականի նման՝ առանց որևէ սահմանափակումների:

Անհրաժեշտ է միայն հետևել ջրի օգտագործման ստորև բերված կանոններին:

Ջրային դիետայի սկզբունքները

1. Սննդի ցանկացած ընդունումից առաջ անհրաժեշտ է ջուր խմել: Եթե դա թեթև ճաշ է, ապա կարելի է խմել 1 բաժակ ջուր, իսկ եթե կուշտ ընթրիք՝ 2-3 բաժակ:

2. Սննդի ընդունումից ուղիղ 2 ժամ անց անհրաժեշտ է խմել նույնքան ջուր, որքան և ուտելուց առաջ:

3. Ջրային դիետայի ընթացքում կարելի է ուտել ցանկացած ուտեստ և նույնիսկ մի փոքր ալկոհոլ, սակայն հարկ է հիշել, որ ալկոհոլային ըմպելիքի յուրաքանչյուր 100 գրամի դիմաց անհրաժեշտ է խմել 200 գրամ ջուր:

4. Ջուրը պետք է լինի չգազավորված և մաքրված: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մի շերտ կիտրոն կամ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:

5. Օրվա ընթացքում խմած հեղուկի քանակը (չհաշված հյութերը, թեյերն ու ապուրները) պետք է լինի 2 լիտրից ոչ պակաս և ոչ էլ ավել: 5-6 լիտր ջուրը կարող է հանգեցնել արտազատական համակարգի աշխատանքի խանգարման:

6. Ուտելու ընթացքում ցանկացած հեղուկի ընդունումը ցանկալի չէ:

7. Ավելի արագ նիհարելու համար կարելի է սննդի ցերեկային ընդունումներից որևէ մեկը փոխարինել ջրով:

Ինչպե՞ս է աշխատում ջրային դիետան

  • Ստամոքսը ջրով լցնելու հաշվին՝ նվազում է քաղցի զգացողությունը:
  • Մարդն ավելի արագ է հագենում և չի չարաշահում սնունդը:
  • Ջուրն արագացնում է նյութափոխանակությունը և մաքրում օրգանիզմը տոքսիններից ու շլակներից:
  • Մաքուր ջուր խմելու սովորությունը կնվազեցնի բարձ կալորիականությամբ ըմպելիքներ խմելու ցանկությունը:

Ջրային դիետան հակացուցված է.

  • սրտանոթային հիվանդությունների դեպքում,
  • արտազատական համակարգի հիվանդությունների դեպքում,
  • զարկերակային ճնշման տատանումների դեպքում:

Ջրային դիետան նիհարելու հիանալի միջոց է ալարկոտների համար: Ճշիտ «ջրային» ռեժիմն ու չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կօգնեն շատ արագ ու հեշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Մարդկանց 90%-ը սխալ կողմով է դնում բժշկական դիմակը․ ահա թե ինչպես է հարկավոր անել դա
6 մահացու ուտելիք, որոնցից անհապաղ ազատվել է պետք
Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 10 մաֆիոզները
10 հատկանիշ, որ տղամարդիկ սիրում են կանանց մեջ
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Մարդկանց 10 տիպաժ, որոնք էներգիա են գողանում. Դալայ լամա
Ինչպես ազատվել ճարպից որովայնի հատվածում
Ինչպե՞ս ընտրել ամենալավ ձմերուկը. հնարքներ, որոնց մասին ինձ ասել է ֆերմերը
5 նշան, որ նա քեզ այլևս չի սիրում

Վերջին լուրեր

Եթե ուզում եք հարթ փոր ունենալ, խուսափեք հետևյալ 6 մթերքներից, որոնք դուք հավանաբար ամեն օր օգտագործում եք
Սելին Դիոնի բացառիկ հարսանեկան զգեստը մինչև հիմա համարվում է պատմության մեջ լավագույններից մեկը․ ահա, թե ինչպիսին է այն եղել
20 էֆեկտիվ սանրվածք, որոնք կարելի է ստանալ ընդամենը 5 րոպեում
Այս խառնուրդը պատրաստեք հենց հիմա, և ձեր կնճիռները, բծերը, զոլերը և այրվածքները կվերանան
20 լուսանկար, որոնք ապացուցում են, որ սիրո համար ոչ մի սահմանափակում չկա
6 բան, որ կարող են լրջորեն վնասել երեխայի առողջությանը
Կնոջն առաջարկեք ալկոհոլ ընտրել և կիմանաք նրա ծրագրերը ձեզ հետ կապված
«Քանի դեռ ես նախագծում եմ…». Մաշա Մնջոյանը՝ Ռոուլանդից չնեղանալու, հայերեն կատարման եւ նոր մարզչի մասին
Ես դեմքս սուրճով լվացի մեկ շաբաթ, և արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին ես սպասում էի