Կուրթանեցի Մեխակի 30 տարվա երազանքը կատարվեց. նրա ընտանիքը երկհարկանի առանձնատուն ստացավ

Կուրթանեցի Մեխակը շուտով նոր տուն կունենա: Այս լուրը հայտնեց ինքը՝ Մեխակը. «Դե, Սիփան Փաշինյանը էկավ, տունը տվել են, գրանցել են իմ վրա: Էլի Կուրթանում ա, մեր տնից երևի 200-300 մետր վերև, էրկու հարկանի տուն ա»:

Նա հայտնեց, որ մնացել են փաստաթղթային վերջնական ձևակերպումները. «Ինձ ու վարչական ղեկավարին կանչեցին Երևան, նոտարով շուռ տվին իմ վրա, բայց պիտի կադաստր էլ գնացվի, թե ինչ՝ չգիտեմ»:

Մեխակի ոգևորություն անսահման էր, այնքան ուրախ էր կատարվածով, որ շտապեց տան լուսանկարներն ուղարկել. վերջապես ընտանիքը դուրս կգա թիթեղապատ ու փայտաշեն տնակից:

«Արդեն նոր տա՞նն եք»՝ հարցրինք Մեխակին:

«Որ գնացինք Երևան, ասավ՝ Մեխակ ջան, մի 20 օր կսպասեք, կգամ, բացումը կանենք, արդեն կմտնեք մեջը: Ասում են՝ էս երկու օրը պիտի գա, թե հմի բացումը կանի, թե հմի՝ ոնց, ինչ, չգիտեմ»,- պատասխանեց Մեխակը:

Նրա առողջական վիճակը, սակայն, շարունակում է ծանր մնալ. «Պառկեցի 10 օր, բայց գիշերները ցավ եմ ունենում շատ գեշ, ողնաշարիս ցավեր եմ ունենում»:

Կուրթան համայնքի ղեկավար Նարեկ Նալբանդյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է տան գնորդը, նա նշեց. «Տեղյակ չեմ մանրամասներից, թե գնորդն ով է»:

Հիշեցնենք, որ Մեխակ Առաքելյանը Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել՝ օգնել տուն ունենալու հարցում: Վարչապետը հանդիմանել էր՝ նկատելով, որ առողջ տղամարդն ինքը պետք է իր ընտանիքի խնդիրը լուծի: Մինչդեռ Մեխակը չէր հասցրել ասել, որ առողջ չի ու անգամ ողնաշարի լուրջ խնդիրներով գյուղում ուրիշների հողն է մշակում՝ հացի խնդիրը լուծելու համար:

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Կարգի բեր խոլեստերինի, շաքարի մակարդակը, ճնշումը, բարելավիր քունդ և ավելի թեթև դարձիր. խմիր այս ըմպելիքից 1 բաժակ և արդյունքները կզարմացնեն
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն