«Ընկերն առանց թերության չի լինում, եթե փնտրես թերություն, կմնաս առանց ընկերոջ»․ Չինական ասացվածքներ, որոնք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս

Չինաստանը աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է:

Միայն գրերի պատմությունը կազմում է 3500 տարի:

Երկար տարիների ընթացքում չին ժողովուրդը հավաքել է իր հողի վրա բնակվող իմաստունների դիտարկումներն ու արտահայտությունները:

Նրանց իմաստությունը տարբերվում է աշխարհի վերաբերյալ հատուկ հայացքով:

Եվ չնայած այս բառերը գրվել են հազարավոր տարիներ առաջ, դրանք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս:

EnterTrain-ը հավաքել է չին ժողովրդի իմաստությունը` առածներն ու ասացվածքները, որոնցում թաքնված է խոր իմաստ:

1. Հանձնվելու գայթակղությունն առանձնապես ուժեղ կլինի հաղթանակից քիչ առաջ:

2. Կյանքի խորամանկությունը նրանում է, որպեսզի մարդ մահանա երիտասարդ, բայց որքան հնարավոր է՝ ուշ:

3. Մի խոսեք, եթե դա լռությունը չի փոխում դեպի ավելի լավը:

4. Ճանապարհորդությունը հազար մղոն սկսվում է մեկ քայլով:

5. Ուժեղը հաղթահարում է խոչընդոտը, իմաստունը` ամբողջ ուղին:

6. Մի վախեցիր դանդաղելուց, վախեցիր կանգնելուց:

7. Հիմարի երջանկությունն էլ է հիմար:

8. Եթե դու սայթաքել և ընկել ես, դա դեռ չի նշանակում, որ դու ճիշտ տեղ չես գնում:

9. Հյուղակը, որտեղ ծիծաղում են, ավելի հարուստ է պալատից, որտեղ տխրում են:

10. Իրերին միշտ նայիր լուսավոր կողմից, իսկ եթե այդպիսիք չկան, մուգերը շփիր այնքան, մինչև փայլեն:

11. Այն, ինչ պատահում է, պատահում է ժամանակին:

12. Նա, ով ցույց է տալիս քո թերությունները, միշտ չէ, որ թշնամիդ է: Իսկ նա, ով խոսում է քո արժանիքների մասին, միշտ չէ, որ ընկերդ է:

13. Մի վախեցիր, որ չգիտես: Վախեցիր, որ չես սովորում:

14. Ուսուցիչները բացում են դռները, դրանից հետո Դուք ինքներդ գնացեք:

15. Ինչքան էլ ուժեղ փչի քամին, սարը նրա առաջ չի կռանա:

16. Ապրիր` հանգստություն պահպանելով: Ժամանակը կգա, և ծաղիկներն իրենք կփթթեն:

17. Ընկերն առանց թերության չի լինում: Եթե փնտրես թերություն, կմնաս առանց ընկերոջ:

18. Դժբախտությունը մտնում է այն դռնով, որը նրա առջև բացել են:

19. Ոչ ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին առաջ էր:

20. Նրանք, ովքեր ունակ են կարմրել, չեն կարող սև սիրտ ունենալ:

21. Ավելի լավ է 1 օր լինել մարդ, քան հազար օր՝ ստվեր:

22. Քո տունն այնտեղ է, որտեղ հանգիստ են մտքերդ:

23. Մարդը, ով կարողացել է տեղաշարժել սարը, սկսել է նրանից, որ հատ-հատ տեղափոխել է փոքր քարերը:

24. Եթե սխալվում ես, ավելի լավ է միանգամից ծիծաղես:

25. Ծառ տնկելու ամենալավ ժամանակը քսան տարի առաջ էր: Մյուս լավ ժամանակն այսօր է:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն