Ի՞նչ տեղի կունենա, եթե ամեն օր 1 թեյի գդալ դարչինով մեղր ուտեք

Բաղադրատոմսի տարրերն են մեղրն ու դարչինը, որոնց հիասքանչ միացությունը բարենպաստ ու բուժիչ ազդեցություն է ունենում մեր օրգանիզմի վրա` բուժելով մի շարք հիվանդություններ և խանգարումներ, ինչպես օրինակ` սրտի կաթվածի, խոլեստերինի դեպքում և կանխում է մրսածությունն ու քաղցկեղը:

Այս բաղադրությունը բուժական նպատակներով կիրառվել է դարեր ի վեր, և զուր չէ, որ մեղրը անվանել են «աստվածների ուտելիք», իսկ դարչինի հատկություններն է՛լ ավելի նպաստավոր են դառնում, երբ համակցվում են մեկ այլ բաղադրիչի հետ:

EnterTrain-ը ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց ժամանակ օգտակար է մեղրի ու դարչինի խառնուրդը:

 

Արթրիտ

20108565-depositphotos_13942983_original-1481614288-650-61b5cf0831-1481629130

Արթիտով տառապող մարդիկ օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան, պետք է մեկ բաժակ ջրում 2 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին լուծեն և ըմպեն:

Բշտիկներ

Այս պարագայում անհրաժեշտ է խառնել 3 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին` մածուցիկ խառնուրդ ստանալով, որն էլ պետք է քսել բշտիկների և կարմիր հատվածների վրա երեկոյան ` քնելուց առաջ: Արդյունքը նկատելի է երկու շաբաթ կանոնավոր օգտագործումից հետո:

Միզապարկի բորբոքում

2 թեյի գդալ դարչինը և 1 թեյի գդալ մեղրը մեկ բաժակ գոլ ջրում լուծելով և ըմպելով կարելի է վերացնել միզապարկում առաջացած մանրէները:

 

Սրտային խնդիրներ

20108265-depositphotos_33033439_original-1481614309-650-a847b024fd-1481629130

Անհրաժեշտ է խառնել հավասար քանակությամբ դարչին և մեղր այնպես, որ մածուցիկ խառնուրդ ստացվի: Այն կարելի է ուտել մարմելադի փոխարեն: Կանոնավոր օգտագործման պարագայում կնվազի խոլեստերինի մակարդակն արյան մեջ և սիրտը պաշտպանված կլինի կաթվածից ու այլ հիվանդություններից:

Մազաթափության դեմ

Մազաթափությունը բուժելու համար պետք է խառնել 1 ճաշի գդալ մեղրը 1 թեյի գդալ դարչինի հետ և լուծել տաք ձիթապտղի յուղի մեջ: Խառնուրդը պետք է քսել մազարմատներին` մերսելով գխլամաշկը: Այն պետք է թողնել 15 րոպե: Կանոնավոր օգտագործման դեպքում մազերի առողջությունը կվերականգնվի:

 

Խոլեստերին

1458638935_erektilnaya-disfunkciya7

Խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում 2 թեյի գդալ մեղրը և 3 թեյի գդալ դարչինը խառնել կես լիտր ջրում և ըմպել ստացված խառնուդը:

Ավելորդ քաշ

20108365-depositphotos_7650752_original-1481614418-650-43df1c74fe-1481629130

Այս «կախարդական» խառնուրդն օգնում է ազատվել ավելորդ քաշից, քանի որ թույլ չի տալիս ճարպերին կուտակվել օրգանիզմում և մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից: Դրա համար պետք է 1 թեյի գդալ դարչինով մեկ բաժակ ջուր եռացնել, սառչելուց հետո ավելացնել 1 ճաշի գդալ մեղր: Ջրի կեսը պետք է խմել քնելուց առաջ, իսկ մյուս կեսն առավոտյան` նախաճաշից կես ժամ առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում