Ձիգ հետույք՝ ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն

Շատ կանայք ուզում են ձիգ հետույք և ազդրեր ունենալ:

Բայց հաճախ ո՛չ սննդակարգի փոփոխությունը, ո՛չ մարզումները, ո՛չ համառությունը, տեսանելի արդյունք չեն տալիս:

Ֆիթնեսի մասնագետ Ջեսիկա Սմիթը մշակեց վարժությունների ծրագիր, որը կօգնի ընդամենը մեկ շաբաթում նիհարել ազդրերի և հետույքի հատվածում:

Յուրաքանչյուր վարժությունից հետո պետք է 15-20 րոպե կարդիոմարզանք անեք: Ներկայացնում է EnterTrain-ը:

1. Պառկեք մեջքի վրա, ձեռքերը դրեք մարմնի երկայնքով: Ծնկները թեթևակի ծալեք և դրանք հնարավորինս մոտեցրեք ձեզ: Մեջքն ուղիղ պահեք, կրունկները՝ միասին (այնպես, որ ոտնաթաթերը դեպի դուրս ուղվված լինեն): Ծնկները կողք են թեքվում: Ոտքերը դանդաղ բարձրացրեք հատակի նկատմամբ 45 աստիճան անկյան տակ: Նախքան ոտքերը դեպի ձեզ ձգելը՝ մի քանի վայրկյան մնացեք այս դիրքում: Վարժությունը կրկնեք 15 անգամ:

2. Ուղիղ կանգնեք, ոտքերը՝ ուսերից քիչ լայն, ոտնաթաթերը՝ դեպի դուրս: Ծնկներն 90 աստիճանով ծալեք՝ կքանստեք: Այս դիրքը պահեք 30 վայրկյան, հետո բարձրացեք՝ աջ ծունկը բարձրացնելով դեպի կուրծքը: Աջ ոտքը հետ դրեք, նույնը ձախ ոտքով արեք: Վարժությունը կրկնեք 10 անգամ ամեն ոտքով:

3. Մի քիչ առաջ խոնարհվեք, կանգնեք մի ոտքի վրա, մյուսը քիչ հետ և կողք տարեք: Միաժամանակ ձեռքերը դիմացը շարժեք՝ արդյունքը լավացնելու համար: Վարժությունը մեկ րոպե արեք:

4. Կանգնեք, ոտքերը՝ հետույքի լայնությամբ, բռունցքները սեղմեք: Մի ոտքն առաջ դնելով՝ բռունցքով հարվածեք երևակայական տանձիկին, հետո հարվածեք մեկ և երկրորդ ոտքերով: Վարժությունը կրկնեք 10 անգամ:

5. «Թիթեռնիկ» վարժություն: Նստեք հատակին, ծնկները ծալեք, ոտնաթաթերը միացրեք: Կոճերը պահելով՝ ծնկներն իջեցրեք: Մեջքն ուղիղ պահեք և այս դիրքը պահեք 30 վայրկյան:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում