Հավով տնական երշիկ՝ բաժակների մեջ

Մեզանից շատերը կհամաձայնեն, որ տնական երշիկն ավելի համեղ և օգտակար է, քան խանութից գնվածը։ Բայց երբ հիշում ես, թե որքան ջանք է պահանջում այն պատրաստելը, ժամանակդ միշտ չի հերիքում։

EnterTrain-ը այսօր տնական երշիկի մի տարբերակ է առաջարկում, որը պատրաստելու համար ձեզանից ընդամենը 15 րոպե կպահանջվի։ Այն կարելի է հանգիստ տալ երեխաներին, քանի որ ոչ մի վտանգավոր նյութ չի պարունակում։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 500 գր. հավի փափկամիս
  • 400 մլ կաթ
  • 5 պճեղ սխտոր
  • 1 ձու
  • 2 ճ.գ. օսլա
  • 2 թ.գ. աղ
  • ½ թ.գ. շաքարավազ
  • ½ թ.գ. խմելի սունելի
  • Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Բուսայուղ՝ բաժակներին քսելու համար

Պատրաստման եղանակը

1. Կտրեք հավի փափկամիսը փոքր կտորներով, ավելացրեք աղը, շաքարավազը, սև պղպեղը, խմելի–սունելին, ճզմած սխտորը։

2. Խառնեք այս ամենը և մի որոշ ժամանակով դրեք սառնարանը։

3. Ավելացրեք կաթը և բլենդերով խյուսի վերածեք։

4. Դրանից հետո ավելացրեք ձուն, օսլան և լավ խառնեք։

5. Բաժակներին ձեթ քսեք, խճողակը լցրեք բաժակների մեջ՝ վերևից 2 մատի չափ տեղ թողնելով։ Ցանկության դեպքում բաժակներից մեկում կարելի է մի կտոր պանիր ավելացնել կամ մի քիչ կանաչի։

6. Լցված բաժակները դրեք միկրոալիքային վառարանը՝ մեջտեղի մասում և ծածկեք։

7. Պատրաստեք 15 րոպե, ամբողջ հզորության վրա (3 բաժակի համար), երկուսի դեպքում 10 րոպեն էլ բավական է։ Ժամանակը լրանալուց հետո դուռը մի բացեք, սպասեք 5 րոպե։

8. Նրանք, ովքեր ինչ–ինչ պատճառներով խուսափում են միկրոալիքային վառարաններից, կարող են այն պատրաստել ջեռոցում կամ ջրային բաղնիքի վրա։ Ջեռոցում՝ 180 աստիճանի տակ, մոտ 40-45 րոպե։ Ջրային բաղնիքի վրա պատրաստելու համար բաժակները փաթաթեք սննդային թաղանթով, դրեք սառը ջրով կաթսայի մեջ և փակեք կափարիչը։ Սպասեք մինչև ջուրը եռա և եփեք դրանից հետո 40 րոպե։

9. Սառեցրեք և մատուցեք սիրելի սոուսով կամ կանաչիով։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում