Հիանալի միջոց՝ 1 շաբաթում 5 կգ նիհարելու համար

Որպեսզի նիհարեք, ընդհանրապես պարտադիր չէ, որ ծաղրեք Ձեր օրգանիզմին:

Ընդհակառակը, պետք է նրան վերաբերվեք սիրով, հոգատարությամբ կերակրեք սնունդով և կատարյալ վիճակում պահեք մարսողության օրգանները:

Հիմա Դուք կիմանաք, թե ինչպես կարելի է արագ քաշ գցել՝ առանց տանջանքների:

Ստիպված չեք լինելու քաղցած մնալ:

Մեթոդիկայի իմաստը ամբողջ օրգանիզմի մաքրման և մարսողության գործընթացի բարելավման մեջ է:

Արդյունքի հասնել կօգնի աղաջուրը:

Աղիների մաքրումն աղաջրով

Նիհարելու համար անհրաժեշտ է պարբերաբար աղաջուր խմել: Բայց ոչ սովորական աղով, այլ՝ ծովային:

Աղն ունի թուլացնող հատկություն, ինչն ամբողջությամբ մաքրում է աղիները, որը և շատ կարևոր է նիհարելու համար:

Աղաջուրը խթանում է նաև մարսողական գործընթացները: Արդեն մի քանի օր հետո Դուք կնկատեք ազդեցությունը. որովայնը կփոքրանա:

Արագ նիհարելու 4 կանոնները

1. Մաքրում աղաջրով

Պատրաստեք աղի լուծույթ՝ 1 թ/գ ծովային աղը լուծելով 1 լ ջրի մեջ: Նախաճաշելուց 30 րոպե առաջ պետք է խմել 200 մլ աղաջուր: Եվս 200 մլ աղաջուր պետք է խմել նախաճաշելուց 2.5 ժամ հետո:

1 բաժակ աղաջրի կանոնը պետք է աշխատի ամեն անգամ սնունդ ընդունելու ժամանակ: Դա նշանակում է, որ ճաշելուց 30 րոպե առաջ և 2.5 ժամ հետո պետք է խմել 200 մլ աղաջուր:

2. Դատարկ կալորիաների չեղարկում

Սնունդ ընդունելիս ոչինչ խմել չի կարելի՝ ոչ ջուր, ոչ թեյ, ոչ սուրճ: Եթե դուք հանկարծ կցանկանաք 1 գավաթ բուրավետ սուրճ, ապա դա դիտարկեք՝ որպես առանձին սնունդ, և այդ 1 գավաթ սուրճից 30 րոպե առաջ և 2.5 ժամ հետո խմեք 200 մլ աղաջուր: Այս ռեժիմի շնորհիվ Դուք ակամա կսկսեք շատ ավելի քիչ ուտել: Շնորհիվ խմած աղաջրի՝ Դուք կսովորեք տարբերել քաղցը ծարավից: Շատ հաճախ մենք ուտում ենք, երբ ցանկանում ենք խմել:

3. Որակյալ կերակուրի ոչ մեծ չափաբաժին

Եթե խմեք աղաջուրը, պահպանելով բոլոր կանոնները, ապա շատ ավելի քիչ կուտեք, և դա կստացվի ինքնըստինքյան: Բայց կարևոր է ոչ միայն կերակուրի քանակը, այլ նաև որակը:

Ի՞նչ է անհրաժեշտ ուտել մաքսիմալ արդյունավետության համար: Վարսակի և հնդկաձավարի շիլա, պինդ տեսակի ալյուրից պատրաստված մակարոն, ձու, միրգ, բանջարեղեն, ընկույզ, ընդեղեն: Միս՝ որքան հնարավոր է քիչ: Առաջին օրերին ընդհանրապես կարելի է խուսափել: Կաթնամթերքից կարելի է օգտագործել միայն կաթնաշոռ: Կարելի է ուտել չրեղեն և ձուկ:

4. Հրաժարվել վնասակար կերակուրներից

Աղաջուրը կօգնի հրաժարվել վնասակար կերակուրից: Ալկոհոլը, քաղցր գազավորված ըմպելիքը, կեֆիրը, կաթը և կվասն արգելված կերակուրներ են: Մնացած ամեն ինչ կարելի է, բայց քիչ քանակներով:

Աղաջուրը շատ արդյունավետ է, բայց որոշ դեպքերում պետք է զգույշ լինել: Այս մեթոդիկան չի կարելի կիրառել հիպերտոնիայով տառապող մարդկանց, քանի որ աղի օգտագործումը կարող է խթանել ճնշման կտրուկ աճը: Հակացուցված է նաև գաստրիտ և խոց ունեցող մարդկանց համար:

Երկու շաբաթ անց դուք կազատվեք ավելորդ ամեն ինչից: Արդյունքը կլինի 1 շաբաթ անց: Բայց ավելի լավ կլինի պահել 2 շաբաթ, որպեսզի օրգանիզմն ամբողջությամբ մաքրվի:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում