ԹԵՍՏ. ընտրեք բվին, ու ձեր ենթագիտակցությունը կտա ձեր բնավորության հստակ նկարագիրը

Մենք կարող ենք չհավատալ, բայց մեր ենթագիտակցությունն իսկապես կարող է այնպիսի ինֆորմացիա տալ, որը ինքներս էլ կա՛մ չգիտենք, կա՛մ մոռացել ենք։

Մեր ուղեղի մեջ պահվում է հսկայական քանակությամբ ինֆորմացիա, այդ պատճառով ենթագիտակցությունը կարող է իմանալ ավելին, քան մենք կարծում ենք։ Այս պարզ թեստի շրջանակներում ձեզ հարկավոր է պարզապես ընտրել այն բվին, որը ձեզ ամենից շատ դուր եկավ։

 

№1

Դուք հետաքրքրասեր մարդ եք։ Ցանկանում եք իմանալ նոր բաներ ու ճանաչել շրջակա աշխարհը։ Ձեզ կարելի է բաց մարդ անվանել։ Միայն թե ունեք մեկ մինուս. երբեմն ձեր քիթը խոթում եք ձեզ չվերաբերող գործերի մեջ։ Փորձեք աշխատել բնավորության այս գիծը արմատախիլ անելու ուղղությամբ։

№2

Դուք երբեմն հետաքրքրասեր ու շատ միամիտ մարդ եք։ Կարելի է նույնիսկ ասել, որ ձեր մեջ փոքրիկ երեխա է ապրում։ Ձեզ հետաքրքիր է շրջակա աշխարհը, բայց ձեզ համար շատ դժվար է ներկա գտնվել այնտեղ, ուր շատ չարակամ մարդիկ կան։ Երբեմն ձեզ օգնություն է հարկավոր, որպեսզի կարողանաք համակերպվել նրանց, բայց մի անհանգստացեք. վերջում ամեն ինչ լավ է լինելու։

№3

Դուք չեք սիրում ցուրտը, ընդ որում՝ կարող եք մրսել նույնիսկ այն ժամանակ, երբ մյուսները շոգում են։ Կարող եք վախենալ նույնիսկ ինչ-որ չնչին բանից։ Ձեզ պետք է աշխատել վախերը հաղթահարելու ուղղությամբ։ Որպեսզի անեք դա, կարող եք փորձել մի քանի խենթ արարքների դիմել։

№4

Ձեզ կարելի է ինքնավստահ մարդ անվանել։ Նոր նպատակներ եք դնում ու փորձում հասնել դրանց։ Միայն թե ձեր մանկական միամտությունը երբեմն խանգարում է անել դա։ Փորձեք ավելի հաճախ ձեզ հասուն մարդու նման պահել։

№5

Դուք գնալով ավելի քիչ եք ուրախանում մանրուքներից՝ դառնալով վատատես։ Նույնիսկ հնարավոր է, որ դուք էությամբ եք վատատես։ Ձեզ հետ հեշտ չէ հարաբերություններ կառուցել։ Փորձեք փոխել ձեր բնավորության որոշ գծեր, որպեսզի ավելի շատ մարդկանց ձգեք դեպի ձեզ։

№6

Ձեզ կարելի է հպարտ մարդ համարել։ Դուք բազմագիտակ մարդ եք և դա իմանալով՝ շատ մարդկանց վերևից եք նայում, իսկ դա ճիշտ չէ։ Պետք է աշխատեք ձեզ վրա և ուղղեք մի քանի բան, որպեսզի ձեր ճանապարհին լավ մարդիկ ավելի հաճախ հանդիպեն։

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում