Գեղեցիկ տորթ առանց թերությունների. թխել պետք չէ, շոկոլադ, խտացրած կաթ՝ հրաշալի արդյունքը երաշխավորված է

EnterTrain-ը ներկայացնում է շատ համեղ և գեղեցիկ շոկոլադե տորթ առանց ալյուրի, խմորի, ձվի:

Սերուցքը պետք է բավականաչափ յուղոտ լինի, շոկոլադը՝ դառը:

 

 

 

Շոկոլադե տորթ առանց թխելու

Բաղադրիչները հիմքի համար՝

  • 250 գ. բիսկվիթային բլիթներ
  • 200 գ. դառը շոկոլադ
  • 1/2 բաժակ եփած խտացրած կաթ
  • 1/2 բաժակ սերուցք (38% յուղայնությամբ)

Բաղադրիչները մուսի համար՝

  • 500 մլ սերուցք (38% յուղայնությամբ)
  • 1 փաթեթ (80 գ.) լուծվող վանիլային պուդինգ
  • 2 ճ. գ. եփած խտացրած կաթ

Բաղադրիչները գլազուրի համար՝

  • 150 գ. դառը շոկոլադ
  • 150 մլ սերուցք (38% յուղայնությամբ)
  • 50 գ. կարագ

Պատրաստումը՝
1. Կաթսայի մեջ խառնիր շոկոլադը, կարագը, եփած խտացրած կաթը և սերուցքը: Դիր կրակի վրա, մշտապես խառնիր մինչև համասեռ զանգված ստացվի:

Կաթսան կրակի վրայից վերցրու, մի քիչ սառած շոկոլադե զանգվածին ավելացրու ոչ շատ մանրացված բլիթները:

2. 24 սմ տրամագծով հանվող ձևամանի հատակին պերգամենտ դիր:

Բլիթներով շոկոլադե զանգվածը լցրու ձևամանի մեջ և հարթեցրու:

3. Խտացրած կաթով մուս պատրաստիր՝ խառնիր, հարիր սերուցքը և լուծվող պուդինգը: Վերջում խտացրած կաթ ավելացրու:

4. Մուսը լցրու հիմքի վրա, հարթեցրու: Տորթը մեկ ժամով սառցարանը դիր:

5. Գլազուրի համար հալեցու շոկոլադը և կարագը, ավելացրու սերուցքը, խառնելով հասցրու համասեռ վիճակի: Սառեցրու մինչև սենյակային ջերմաստիճան և լցրու մուսի վրա: Տորթը սառնարան դիր:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում