«Մեզ ոչ ոք չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները, և ոչ էլ երեխաները». Մոնիկա Բելուչչի

Մոնիկա Բելուչչիի զարմանալի գեղեցկությունն ու նրբագեղությունը արդեն շատ երկար տարիներ ուրախացնում է նրա երկրպագուներին:

Մոնիկա Աննա Մարիա Բելուչչին գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող աշխատողի ընտանիքում միակ երեխան էր. նրա մայրը՝ Մարիա Բելուչչին, նկարչուհի էր:

Իր կարիերայի ամենասկզբում նա դարձավ «D&G» բրենդի դեմքը, լուսանկարվեց հանրահայտ իտալացի լուսանկարիչներ Օլիվյերո Տոսկանի ու Ռիչարդ Ավեդոնի մոտ, ով ժամանակին լուսանկարել էր նաև Մերիլին Մոնրոյին:

Դերասանուհին երբեք չի դիմել պլաստիկ վիրահատությունների: Նա Dolce&Gabbana-ի անփոփոխ մուսան է: Նրանց համագործակցությունը շարունակվում է արդեն 26 տարի: 2001թ.-ից Մոնիկա Բելուչչին հանդիսանում է ոսկերչական Cartier ընկերության դեմքը:

Մոնիկայի անձնական կյանքն այնքան էլ երջանիկ չէ:

Մոնիկայից 2 տարով փոքր սրտակեր Վենսան Կասելը, ում հետ դերասանուհին ամունացած էր 14 տարի, իսկ մինչ ամուսնությունը հանդիպել էր 5 տարի, նրան պարգևեց իրենց 2 դուստրերին՝ Դևային ու Լեոնին: Առաջին երեխան դերասանուհին ունեցավ իր 40-ամյակից 2 շաբաթ առաջ, իսկ 2010թ.-ին՝ 45 տարեկանում, երկրորդին:

«Երբ ես ծերանամ, ավելի լավ է երեխաներիս նայեմ, քան իմ մասնակցությամբ ֆիլմերը»,- ասում է աստղը:

Կլաուդիո Կարլոս Բասսոյի հետ Մոնիկան ամուսնացած էր 4 տարի:

Հիասթափություններից դերասանուհին կենսական իմաստնություն ձեռք բերեց, բայց մինչ այսօր էլ զարմացնում է իր էներգիայով, կենսասիրությամբ, կանացիությամբ ու գեղեցկությամբ: Նա ամենապահանջված դերասանուհիներից է:

  • Գեղեցկությունը կնոջ համար 2 դեպքում է խնդիր դառնում՝ երբ այն չկա, և երբ բացի գեղեցկությունից՝ ոչինչ չկա:
  • Կինը կարող է այնպես սիրել, ասես երբեք չի հեռանալու: Բայց կարող է գալ այնպիսի օր, որ նա հեռանա այնպես, ասես երբեք չի էլ սիրել:
  • Մարդիկ ինչ-որ մեկի կարող են ներել խելքը, նույնիսկ տաղանդը, բայց գեղեցկությունը՝ երբեք:
  • Ինձ համար միևնույն է, թե ՆՐԱՆ ով է տեչում: Ինձ համար կարևոր չէ, թե ովքեր են նրանք, ինչով են զբաղվում, ու որքան ուժեղ է ՆԱ նրանց դուր գալիս: Ես դեռ մանկությունից ճանաչել եմ բոլոր կանանց փտած էությունն ու նրանց լուրջ չեմ վերաբերվում: Ճիշտն ասած՝ խանդն ընդհանրապես անտեղի բան է, քանի որ ԻՄ տղամարդն ԻՄՆ է, և ուզում եք՝ ձեզ պատերին խփեք, նա ձերը չի դառնա: Երբեք:
  • Գեղեցկությունը կենդանի ու հետաքրքիր է դառնում, երբ այն փակ է հագուստով:
  • Սերն ապրում է միայն այն ժամանակ, երբ հարգանք կա միմյանց նկատմամբ ու ազատություն: Ուրիշին իրի պես տիրելու ցանկությունն աբսուրդ է:
  • Չեմ հասկանում այն կանանց, ովքեր ասում են, որ տղամարդկային ցանկությունը նրանց նվաստացնում է: Ինձ թվում է, որ նրանք պարզապես իրենք իրենց հետ խնդիրներ ունեն:
  • Ես ինքս ինձ հետ միայնակ ինձ լավ եմ զգում ու հարմարավետ, բայց ոչ այն պատճառով, որ գեղեցիկ եմ: Ես շատ գեղեցիկ մարդկանց գիտեմ, ում կյանքը սարսափելի է, և նրանք շատ վատ են զգում իրենք իրենց հետ: Ներքին հարմարավետություն զգալն այն չէ, թե դու ինչ տեսք ունես արտաքինից, այլ այն, թե ինչպես ես քեզ ներքուստ զգում: Ես երջանիկ մարդ եմ, քանի որ ինքս իմ նկատմամբ շատ սեր եմ զգացել, և ես շատ մեծ ընտանիք ունեմ:
  • Մեզ ոչ ոք չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները, և ոչ էլ երեխաները: Մենք միայն ինչ-որ բաներ կարող ենք կիսել այն մարդկանց հետ, ում սիրում ենք:
  • Երբեք չէի ցանկանա, որ կրկին 20 տարեկան լինեի: Այժմ ես ավելի երջանիկ եմ, քան այդ ժամանակ, քանի որ այդ տարիքում մենք նոր ենք սկսում ճանաչել մեզ, փորձում ենք հասկանալ, թե ինչ ենք ուզում դառնալ, տառապում ենք մեր նկատմամբ ունեցած վստահության պակասից: Այժմ ապրել: Ես հաստատ գիտեմ, թե ինձ ինչ է պետք, և առանց ինչի ես կարող եմ ապրել:
  • Պետք է ներողամիտ լինել: Չէ՞ որ մենք անմիտներ ենք, ովքեր փորձում են իրենց հավասարակշռությունը պահել գնդի վրա, որն էլ իր հերթին, պտտվելով կատաղի արագությամբ, ճամփորդում է տիեզերքով մեկ: Այդպիսի պայմաններում ո՞վ կարող է կատարյալ լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

«Երջանիկ եմ, որ դու հայտնվեցիր իմ կյանքում»․ Անահիտ Սիմոնյան
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ
Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի
Չգործածվող հայերեն բառեր ու ծիծաղելի թարգմանություններ
Ավելի արդյունավետ միջոց նույնիսկ դեղատանը չես գտնի. ոջիլների և անիծների դեմ գերհզոր միջոց
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ուշադրություն՝ խիտ արյուն. թաքնված սպառնալիք, որին ենթակա է յուրաքանչյուրը
Խնձորով պիրոգ՝ մի քանի րոպեում
Ինչպես դեմքի ձևին համապատասխան ճիշտ սանրվածք ընտրել

Վերջին լուրեր

Սուպեր Սաքո. ամերիկյան շոուշուկայի ռեփեր հայը չի զիջում մրցունակությամբ. տեսահոլովակի պրեմիերա
10 տարածված սխալ, որ անում ենք լոգանք ընդունելիս
Արագ և համեղ բազուկով աղցան․ պատրաստվում է 20 րոպեում
Հարավային Ամերիկայում նոր կենդանատեսակ է հայտնաբերվել
Չինաստանում հայտնաբերվել են հին հայելիներ՝ հանգուցյալներին հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար
Մազերի երկարությունը բացահայտում է կնոջ բնավորության գաղտնիքները․ ինչ սանրվածք եք կրում դուք
Մոռացեք հազի մասին. մանրացրեք բանանը և ավելացրեք այս 2 բաղադրիչը…
«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում