Ինչպես մաքրել երիկամները․ 3 արդյունավետ բաղադրատոմս

Երիկամները մաքրելը շատ կարևոր պրոցեդուրա է ամբողջ օրգանիզմի առողջության համար։

EnterTrain-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում ժողովրդական բժշկության երեք որակյալ ու ժամանակով փորձված բաղադրատոմս, որոնք կարելի է պատրաստել տնային պայմաններում։

Այս եփուկները պատրաստելու համար մեծ գումարներ ու շատ ժամանակ հարկավոր չեն։

Հարկ է նշել, որ այս բաղադրատոմսերով պատրաստված եփուկները պարունակում են միայն բնական բաղադրիչներ, ինչի շնորհիվ դրանք կարող են պարբերաբար օգտագործվել՝ առանց կողմնակի բարդություններ առաջացնելու։

1-ին բաղադրատոմս

Այս եփուկի համար անհրաժեշտ է պատրաստել հինգական ճաշի գդալ երկտուն եղինջի (Крапива двудомная) տերևների, եգիպտացորենի թելիկների, անանուխի և հապալասի (брусника) տերևների խառնուրդ, այնուհետև ստացված խառնուրդի մեկ ճաշի գդալին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, փաթաթել տարրան սրբիչով ու թրմել 5 րոպե։ Թրմելուց հետո հարկավոր է դնել թուրմը տաք գոլորշու վրա և եփել 10 րեպե՝ առանց կափարիչը հանելու։ Պատրաստի թուրմը քամել և ընդունել օրական 3-4 անգամ՝ ուտելուց մեկ ժամ առաջ, 1/3 բաժակ։ Բուժման կուրսի տևողությունն է 2 ամիս։

2-րդ բաղադրատոմս

Ապակյա տարրայի մեջ հավասար չափաբաժիններով խառնել եղերդակի (цикорий) արմատը, մորու թարմ տերևներն ու մելիսան և ավելացնել խառնուրդին մի փոքր քիմիոն (15:1 հարաբերակցությամբ)։ Ստացված խոռնուրդի մեկ ճաշի գդալը շոգեհարել մեկ բաժակ ջրով, այնուհետև մոտ 15 րոպե դնել տաք գոլորշու վրա։ Եփուկը քամել, ավելացնել կես թեյի գդալ կիտրոնի կեղևի քերուկ և կում-կում խմել տաք վիճակում։ Եփուկն ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց մեկ ժամ առաջ։ Բուժման կուրսը տևում է մոտ 2 ամիս։

3-րդ բաղադրատոմս

Երիկամները մաքրելու համար կարելի է նաև օգտագործել հետևյալ բաղադրատոմսը։ Անհրաժեշտ է խառնել երկուական ճաշի գդալ խատուտիկի արմատը (սրճաղացով մանրացված), կեչու բողբոջներն ու գիհի (можжевельник) հատապտուղները, ստացված խառնուրդին ավելացնել երկու լիտր եռման ջուր, այնուհետև 30-40 րոպե եփել թուրմը թույլ կրակի վրա։ Պատրաստի թուրմը քամել և օգտագործել օրական 3 անգամ՝ ուտելուց 40 րոպե առաջ, կես բաժակ։ Բուժման կուրսը տևում է 1-2 ամիս, որից հետո անպայման հարկավոր է անել երկու շաբաթ տևողությամբ դադար։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում