«Հարստությունը նման է աղի ջրի, որքան շատ ես այն խմում, այնքան շատ է տանջում ծարավը»․ Լավագույն ձևակերպումները Արթուր Շոպենհաուերի՝ «Կենսական իմաստնության աֆորիզմները» գրքից

1788թ. փետրվարի 22-ին ծնվել է իռացիոնալ փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը` Արթուր Շոպենհաուերը:

Նրա գլխավոր ստեղծագործությունը «Աշխարհը` որպես կամք և ներկայացում» աշխատությունն է, որում մեծ փիլիսոփայի կողմից կատարվել է մարդու կամքի մետաֆիզիկական վերլուծությունը:

Այս գործը հսկայական ազդեցություն է գործել Ֆրիդրիխ Նիցշեի, Լև Տոլստոյի, Զիգմունդ Ֆրեյդի, Կարլ Յունգի և 19-րդ ու 20-րդ դարերի այլ առաջավոր մտածողների վրա:

Սակայն ընթերցողների շրջանում նրա ամենաճանաչված գործը «Կենսական իմաստնության աֆորիզմները» գիրքը դարձավ:

Այս ինքնատիպ կյանքի դասագրքում Շոպենհաուերը հեռացավ իրեն հատուկ հոռետեսությունից ու մարդու գոյությանը նայեց էպիկուրիականների փիլիսոփայության տեսանկյունից:

Ստորև EnterTrain-ը ներկայացնում է 12 ձևակերպումներ այդ գրքից:

1. Երբեմն մեզ թվում է, թե մենք կարոտում ենք մի ինչ-որ հեռավոր վայր, սակայն իրականում մենք կարոտում ենք այն ժամանակը, որը մենք անցկացրել ենք այնտեղ` լինելով ավելի երիտասարդ ու առույգ, քան այժմ: Այդպես է մեզ խաբում ժամանակը տարածության դիմակի ներքո:

2. Հարստությունը նման է աղի ջրի: Որքան շատ ես այն խմում, այնքան շատ է տանջում ծարավը: Դա վերաբերում է նաև փառքին:

3. Նորմալ, միջին վիճակագրական մարդը ստիպված է կենսական վայելքներն իրենից դուրս փնտրել` պաշտոնի, կնոջ և երեխաների, ընկերների, հասարակության և այլ բաների մեջ, և նրանց վրա կառուցել սեփական երջանկությունը: Այդ պատճառով էլ երջանկությունը կործանվում է, եթե նա դրանք կորցնում է կամ խաբվում: Նրա դրությունը կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևով` նրա ծանրության կենտրոնն իրենից դուրս է:

Այդ պատճառով էլ նրա ցանկություններն ու քմահաճույքներն անընդհատ փոխվում են, եթե հնարավորությունները թույլ են տալիս: Նա գնում է ամառանոց, ձիեր, մեկ տոնակատարություններ ու շրջագայություններ է կազմակերպում, և, ընդհանրապես, շքեղ կյանք վարում: Հաճույքներ նա փնտրում է շրջապատում, ինչպես հիվանդն է հույս ունենում դեղերի մեջ առողջություն գտնել, որի իսկական աղբյուրը, սակայն, իր կենսական ուժն է:

4. Հանգիստ, ուրախ խառնվածքը, որը կատարյալ առողջության ու ուժեղ օրգանիզմի գրավականն է, պարզ, կենդանի, ճկուն և ճիշտ դատող միտքը, կամքի ուժն ու մաքուր խիղճը. ահա այն շնորհները, որոնց փոխարինել չեն կարող ոչ մի պաշտոն ու գանձ:

5. Ցանկացած խելք աննկատ է մնում խելք չունեցողի կողմից:

6. Աշխարհը, ուր ապրում է մարդը, կախված է նախ և առաջ այն բանից, թե ինչպես է այն տվյալ մարդը հասկանում, հետևաբար՝ նրա ուղեղի հատկությունից: Դրան համապատասխան` աշխարհը մեկ աղքատ, ձանձրալի ու ստոր է թվում, մեկ, ընդհակառակը, հարուստ, մեծություններով ու հետաքրքրություններով լի:

7. Միջին վիճակագրական մարդը մտահոգված է նրանով, թե ինչպես սպանի ժամանակը, իսկ տաղանդավոր մարդը ձգտում է այն օգտագործել:

8. Ոգևորությամբ «պատիվը կյանքից առավել է» բացականչելը նշանակում է՝ ըստ էության պնդել, թե մեր կյանքն ու հաճույքները ոչինչ են: Էականն այն է, թե ինչ են մտածում մեր մասին ուրիշները:

9. Խելացի մարդը միայնության մեջ հիանալի զբաղմունք կգտնի իր մտքերում ու երևակայության մեջ այն դեպքում, երբ նույնիսկ զրուցակիցների, ներկայացումների, ուղևորությունների անընդհատ փոփոխությունը հիմարին չի պաշտպանի իրեն տանջող ձանձրույթից:

10. Զրույցի ընթացքում պետք է ձեռնպահ մնալ ցանկացած քննադատական, թեկուզև՝ բարյացակամ նկատողություններից, քանի որ մարդուն վիրավորելը հեշտ է, իսկ այն ուղղելը` դժվար, եթե չասենք՝ անհնարին:

11. Ձգտումներով և հույսերով, այսինքն՝ ապագայով ապրող, միշտ առաջ նայող ու անհամբերությամբ սպասվելիք իրադարձություններին ընդառաջ գնացող (ասես այդ իրադարձությունները նրանց իրապես երջանիկ են դարձնելու) և դրանով իսկ ներկան, առանց իրենով հիանալու, բաց թողնող մարդիկ, չնայած նրանց դեմքերի լրջությանը, նման են այն ավանակներին, որոնց Իտալիայում ստիպում են արագ գնալ` նրանց գլխին ամրացված փայտի ծայրին ծղոտի խուրձ կախելով, որը նրանք տեսնում են իրենց դիմաց ու արագ են գնում` հուսալով հասնել այդ խրձին:

12. Ամենաէժան հպարտությունն ազգային հպարտությունն է: Այն դրանով վարակված մարդու մեջ բացահայտում է անհատական որակների պակաս, որոնցով նա կկարողանար հպարտանալ: Չէ՞ որ հակառակ դեպքում՝ նա չէր դիմի նրան, ինչը նաև միլիոնավոր մարդկանց է պատկանում՝ իր ազգությանը:

Նա, ով նշանակալից անհատական արժանիքներ ունի, անընդհատ հետևելով իր ազգին, նախ՝ կնկատի նրա թերությունները: Սակայն նվաստ ու ապաշնորհ, հպարտանալու ոչինչ չունեցող մարդը կառչում է հպարտության միակ հնարավոր առարկայից ու սկսում է հպարտանալ իր ազգությամբ: Նա պատրաստ է կրծքով պաշտպանել նրա թերություններն ու հիմարությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում