Սա Բարբիի տնակ չէ, այլ շվեյցարական բանտ. բայց ինչո՞ւ վարդագույն

Նուրբ վարդագույն երանգներով այս ինտերիերին նայելով, որն այսօր ներկայացնում է EnterTrain-ը, կարելի է կարծել, որ մեր առջև դիսնեյան արքայադստրերից մեկի դղյակն է։ Իրականում սրանք իսկական շվեյցարական բանտի թարմացված սենյակներն են։

Բայց ինչու է բանտային ինտերիերի համար գույնի ընտրությունը կանգ առել այսքան արտասովոր երանգի վրա։ Պատճառը՝ մարդկանց վրա գույների հոգեբանական ազդեցությունն է։ Գիտնականները վաղուց են պարզել, որ վարդագույնի որոշ երանգներ նվազեցնում են մարդու մոտ ագրեսիայի դրսևորումները, նույնիսկ եթե դրա համար կան բոլոր նախապայմանները։ Երևի թե պատճառն այն է, որ վարդագույնը բոլորիս մոտ ասոցացվում է նրբության և սիրո հետ։

Այս ոլորտի մասնագետ Դանիելա Շպետը նույնիսկ հատուկ երանգ է մշակել աչքերի համար հաճելի, որը կոչվում է «Cool Down Pink» (հանգստացնող վարդագույն)։ Հենց այդ գույնով են ներկել բանտի պատերը։

Բանտարկյալներն այս նորարարությանը այնքան էլ դրական չեն վերաբերվել։ Նրանց համար տարօրինակ է այն, որ իրենց՝ «փոքրիկ արքայադստեր» սենյակներում են տեղավորել։ Այնուամենայնիվ, հոգեբանների ուսումնասիրությունները վկայում են, որ բանտարկյալների շրջանում ագրեսիայի մակարդակն իրոք բավական նվազել է։

Այնպես որ, հնարավոր է, հետագայում «գունային ազդեցության» պրակտիկան ավելի լայն տարածում ստանա։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում