20 բան, որ խելացի մարդիկ այլ կերպ են անում

1. Նրանք տնտեսելու հնարավորություն են գտնում:

Սա չպետք է խառնել ժլատության հետ: Սեփական ֆինանսները ճիշտ կառավարելու ու տնտեսելու կարողությունը հիացմունքի արժանի որակ է: Միայն առաջին հայացքից անէական թվացող ծախսերից հեշտորեն կարելի է խուսափել ու տնտեսած գումարն ավելի կարևոր բանի վրա ծախսել:

2. Նրանք ամբողջությամբ հույսը դնում են միայն իրենց վրա:

Ոչ մի վատ բան չկա նրանում, որ ձեր մերձավոր շրջապատում ունենաք մարդիկ, ընտանիքի անդամներ և գործընկերներ, որոնց դուք վստահում եք ու որոնց վրա կարող եք հույս դնել, սակայն խելացի մարդը չի կարող իրեն թույլ տալ անօգնական դառնալ` ամբողջովին հույսը դնելով այլոց վրա:

Եթե դուք համարում եք, որ օգնության կարիք ունեք, հանգամանորեն վերլուծեք խնդիրը, թե այն արդյո՞ք այդքան բարդ է: Դեպքերի մեծ մասում հենց ձեր սեփական վախերն ու անվստահությունն են խանգարում ձեզ գործել. Հաղթահարեք դրանք, ու ձեր խնդիրներն էականորեն կքչանան:

3. Նրանք երբեք իրենց անպատասխանատու կերպով չեն պահում:

Սա բոլորովին չի նշանակում, որ խելացի մարդիկ ձանձրալի են ու չեն կարողանում զվարճանալ: Նրանք կարող են ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, ծիծաղել ու խմել:

Պատասխանատո ւ լինել՝ չի նշանակում՝ անհետաքրքիր լինել, այլ նշանակում է՝ կազմակերպված լինել: Բարձր ինքնակազմակերպվածությունը նպաստում է ավելի մեծ արդյունավետությանը, և բոլորին է հայտնի, թե ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ անպատասխանատու արարքները:

4. Նրանք կարող են վերանայել իրենց համոզմունքները` դա որպես պարտություն չընկալելով:

Մեր համոզմունքների ու աշխարհընկալման վրա ազդում են շրջապատը, ծնողները, կրթությունը ու նախկին փորձը: Դրանք ինքնին չեն կարող սխալ լինել, քանի որ ձևավորվում են կյանքի ընթացքում, սակայն դրանք կարող են կասկածի տակ դրվել, եթե մարդը բախվում է իր համար բոլորովին նոր բանի ու պատասխաններ է փնտրում այն հարցերի համար, որոնց մասին չէր էլ մտածել նախկինում:

Խելացի մարդիկ միշտ վերանայում են իրենց համոզմունքները, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրանք դրանցից հրաժարվում են: Խելացի մարդը իր համոզմունքներին թույլ է տալիս զարգանալ: Բաց մի թողեք ձեր աշխարհայացքն ընդլայնելու հնարավորությունը: Եթե դուք դրանից ձեզ համար արժեքավոր բան եք քաղում, ուրեմն դա պարտություն չէ:

5. Նրանք թույլ չեն տալիս, որ սխալներն իրենց կանգնեցնեն:

Մենք չենք կարող խուսափել սխալներ գործելուց, սակայն դա չպետք է կոտրի մեզ ու թևաթափ անի:

Եթե դուք աշխատում եք մի բանի վրա, ինչը ձեր կարծիքով՝ պետք է գրավի հասարակության ուշադրությունը, սակայն արդյունքում տապալվում է, մի հուսահատվեք ու սկսեք նորից, նոր, մաքուր էջից:

Եթե դուք ուզում եք տպավորություն գործել շրջապատի վրա, լսեք նրանց: Մի փորձեք հապշտապ ինչ-որ բան անել, որպեսզի բոլորին ապացուցեք, որ հանճարեղ գաղափարներ ունեք: Դրանով դուք վտանգում եք կորցնել ձեր նկատմամբ եղած վստահությունը:

6. Նրանք թույլ չեն տալիս, որ անցյալն իրենց հետ պահի:

Անցյալը հնարավոր չէ ջնջել, բայց չպետք է թույլ տալ, որ այն մեզ հետապնդի ու ազդի մեր հետագա նվաճումների վրա: Մեր անցյալը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին որ այժմ կանք, այն մեզ ուժեղ է դարձնում, բայց շատ մարդիկ սիրում են իրենց անցյալն օգտագործել՝ որպես իրենց վարքի կամ կատարած սխալների արդարացում:

Եթե դուք ընդունում եք ձեր թերությունները, բայց չեք ուզում ինչ-որ բան անել դրանք ուղղելու համար ու շարունակ արդարացումներ եք փնտրում, ուրեմն դուք ամենաճիշտ ճանապարհը չեք ընտրել, իսկ խելացի մարդիկ այդպես չեն վարվում:

7. Նրանք իրենց հույսը չեն դնում բախտի գործոնի վրա, որը կլուծի իրենց բոլոր խնդիրները:

Շարունակ հույսը դնելն այն բանի վրա, որ խնդիրներն իրենք իրենց կլուծվեն, հավասար է անգործության: Խելացի մարդն այդպես չի վարվում: Նա ուզում է, որ իրեն ընդունեն համառ աշխատանքի, այլ ոչ՝ հաջողության համար:

8. Նրանք չեն անտեսում իրենց բիզնեսի կարևոր կողմերը:

Հաջողության ամենակարևոր գործոններից մեկը դետալների նկատմամբ ուշադրությունն է: Երբ մարդը բիզնես է հիմնում, մտածում է, որ որակյալ արտադրանքը հաջողության գրավականն է: Դա միշտ չէ, որ բավարար է:

Որպեսզի ձեր ապրանքն անընդհատ գովազդվի ու ներկայանա լավագույն կողմերով, անհրաժեշտ է վեբ-կայք բացել: Դա մարքետինգային լրջագույն ռազմավարություն է:

Մարդիկ կայցելեն այդ կայքը, կգնահատեն դիզայնը, ներկայանալի լինելն ու կոնտենտը: Դրա հիման վրա նրանք կարծիք կկազմեն ձեր ու ձեր արտադրանքի մասին: Դե, իսկ Ձեր արտադրանքի գեղեցիկ ու գունեղ նկարագրությունը միայն շահեկան կլինի դրա վաճառքի համար:

Սա միայն մեկ դետալն է, բայց կան նաև բիզնեսի շատ ուրիշ կողմեր, որոնց մասին պետք է հիշել` հաճախորդի նկատմամբ ճիշտ մոտեցում, բոնուսների համակարգ և այլն:

9. Նրանք սովորում են իրենց սխալների վրա:

Սխալները, ինչպես արդեն նշեցինք, անխուսափելի են, և վաղ թե ուշ մի բան այնպես չի գնա: Հնարավոր չէ ամեն ինչ անընդհատ վերահսկել ու իրադարձությունների հնարավոր զարգացման տարբերակները կանխատեսել: Մեր սխալները մեզ շատ բան կարող են սովորեցնել, եթե մենք թույլ տանք:

Խելացի մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, այսինքն` հասկանում են, թե ինչ կարելի է քաղել դրանցից, որպեսզի հետագայում կարողանան խուսափել դրանք կրկնելուց: Խելացի մարդիկ փորձում են իրենց սխալներից օգտվելով` ինչ-որ բան փոխել, իսկ ամբարտավաններն արդարացումներ են փնտրում ու կուրորեն հավատում են իրենց անսխալականությանը:

10. Նրանք իրենց գաղափարների վրա խաչ չեն քաշում՝ միայն որովհետև ուրիշները իրենց հետ համաձայն չեն:

Իմաստուն մարդը գիտի, թե երբ պետք է շարունակի պնդել իր տեսակետը ու շարժվել առաջ: Եթե ձեր գաղափարները փորձում են խոտանել նույնիսկ դեռ դրանք չլսած` մի հանձնվեք: Պայքարեք արևի տակ ձեր տեղի համար կամ գտեք այն մարդուն, ով կլսի ձեզ ու կգնահատի ձեր գաղափարները:

Բացառված չէ, որ ձեր պրոֆեսիոնալիզմից կվախենան ու կցանկանան խանգարել ձեր զարգացմանը: Հենց որ դուք սովորեք ճիշտ ընդունել կառուցողական քննադատությունը, դուք կսկսեք աճել ու զարգանալ:

11. Նրանք դատարկ հայտարարություններ չեն անում:

Ինչպես ասում են, մարդու մասին կարծիք կազմում են ոչ թե՝ ըստ նրանց բառերի, այլ՝ գործերի: Չարժե թերագնահատել ինքդ քեզ ու դատարկ բառեր շռայլել, քանզի դրանով դուք կարող եք կորցնել մարդկանց` ձեր նկատմամբ ունեցած վստահությունը, իսկ այն թանկ արժե: Եթե ուզում եք, որ ձեզ հարգեն ու լուրջ ընդունեն, մի շռայլեք բառերը: Ձեր ջանքերն իրենք կխոսեն ձեր մասին:

12. Նրանք բաց չեն թողնում իրենց աշխարհայացքն ընդլայնելու հնարավորությունները:

Ինչպես ասում էր Նիցշեն, չկան հավերժ փաստեր, ինչպես չկան բացարձակ ճշմարտություններ: Գիտությունը շարունակ առաջընթաց է գրանցում ու փոխում մեր աշխարհընկալումը:

Խելացի մարդիկ շարունակ ընդլայնում են իրենց գիտելիքների բազան, իսկ դա միայն օգտակար է մարդու համար:

13. Նրանք չեն հրաժարվում լավ գործից:

Խելացի մարդիկ չեն հրաժարվում ոչ լավ գործից, ոչ արժանի գաղափարներից: Հենց այդպես են մտածել հեղափոխություն իրականացրած մարդիկ: Բարեբախտաբար, ժամանակակից հասարակությունը բավականին շատ թերություններ ունի դրանք ուղղելու ու ինչ-որ բանի համար պայքարելու համար:

Մեր ծնողներն ու ուսուցիչները հաճախ են մեզ քննադատում մեր ճաշակների, հետաքրքրությունների ու հոբբիի համար: Այդպես է տեղի ունենում այն պատճառով, որ ավագ սերունդը հակված է քննադատել այն, ինչ ինքը չի հասկանում ու, մեծ հաշվով, չի էլ ուզում հասկանալ:

Խելացի մարդիկ անընդհատ հետաքրքրասիրություն են ցուցաբերում, քանի որ յուրաքանչյուր նոր գաղափարի մեջ կա սովորելու բան:

14. Նրանք օգտագործում են իրենց գադջեթների ողջ հնարավորությունները:

Որոշակի ոլորտում գիտելիքների պակասը կամ որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ հմտության բացակայությունը բոլորովին էլ մարդուն ոչ կոմպետենտ չեն դարձնում:

Խելացի մարդիկ կարողանում են հաղթահարել այդպիսի խոչընդոտները ու գտնել այնպիսի որոշումներ, որոնք փոխհատուցում են այդ հմտությունների անբավարար լինելը:
Էլեկտրոնային գադջեթների հնարավորությունների գործածությունը կարող է բավականին օգտակար լինել, քանի որ համացանցում կարելի է գտնել գործնականորեն բոլոր հարցերի պատասխանները:

15. Նրանք չեն գերագնահատում իրենց հնարավորությունները:

Ֆրանկենշտեյնն ու Ֆաուստը գերազանց օրինակներ են այն բանի, թե ինչպես մեզնից մեծագույնները կարող են կործանվել իրենց հնարավորությունները գերագնահատելու պատճառով:

Ամբիցիոզությունն ու աշխատասիրությունը լավ բան են, միայն թե չափի մեջ, այլապես կարող են վտանգավոր լինել ու ազդել առողջության վրա, կտրել ընկերներից, մթագնել գիտակցությունը:

Խելացի մարդիկ գտնում են ճիշտ պահը ու կանգ առնում, որպեսզի հետո նոր ուժերով շարունակեն գործել: Անգամ, եթե պատկերը պարզ է, պետք է մի քանի անգամ ևս նայել, քննարկել, վերլուծել, բայց այս անգամ արդեն` առավոտյան: Հնարավոր է՝ այդ ժամանակ այն այնքան էլ կատարյալ չթվա:

16. Նրանք ոխերիմ թշնամիներ չունեն:

Կարևոր չէ, թե դուք ով եք, հաջողակ գործարա՞ր, թե՞ վարձու աշխատող, ձեր կյանքում, միևնույն է, կլինեն թշնամիներ ու մրցակիցներ, որոնց հետ դուք պարզապես անհամատեղելի համոզմունքներ, գաղափարախոսություններ ու հայացքներ ունեք: Խնդիրն այն է, որ դուք չգիտեք, թե նրանք ինչի են ընդունակ, եթե սադրեք նրանց:

Երբ դուք շփվում եք համառ ու բռնկվող մարդկանց հետ, համոզվեք, որ նրանց մասին օբյեկտիվ կարծիք ունեք: Եթե դուք փորձեք ապացուցել ձեր տեսակետը կամ վիճել նրանց հետ, ոչնչի չեք հասնի: Դրա փոխարեն՝ պարզապես գլխով արեք ու խոսակցության վերջում ասեք, որ համաձայն չեք նրա հետ:

Նոր համագործակցության սկզբում ուշադիր հետևեք ձեր գործընկերներին ու հասկացեք, թե որքան է նրանց` ձեզ խաբելու հավանականությունը: Խուսափեք նաև այնպիսի արարքներից, որոնք կարող են՝ որպես դավաճանություն դիտվել ու որակվել: Եթե հեռանում եք իրարից, աշխատեք չայրել բոլոր կամուրջները ու թշնամիներ չդառնալ: Դա ձեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

17. Նրանք իրենց հպարտությանը թույլ չեն տալիս խոչընդոտել իրենց:

Կարող եք հպարտանալ ձեզնով այնքան ժամանակ, քանի դեռ այն ձեզ չի կլանել:

Հաճախ է պատահում այնպես, որ հենց մարդը հաջողության է հասնում, սկսում է խստորեն քննադատել շրջապատողների կարծիքը: Ավելին, նա կարող է մերժել լավ առաջարկը կամ նախագիծն այն պատճառով, որ ինքը չէ դրա հեղինակը:

Խելացի մարդիկ աշխատում են տրամաբանորեն դատել ու իրենց հպարտությանը թույլ չեն տալիս ազդել դրա վրա:

18. Նրանք ամեն ինչ միանգամից չեն ներդնում:

Սա ներդրումների շատ կարևոր կանոն է, որը նաև ընդունելի է ամենօրյա կյանքում: Երբեք ձեր բոլոր ջանքերն մի ուղղեք մի գաղափարի իրականացմանը:
Խելացի մարդիկ միշտ պահեստային պլաններ ու այլ տարբերակներ են ունենում: Պետք չէ նահանջել, երբ ինչ-որ բան ձեր նախատեսածի պես չի գնում:

19. Նրանք իրենց չեն խաբում, թե ամեն բան հեշտ կլինի:

Խելացի մարդիկ աշխատում են իրենց ինքնավստահության վրա ու չեն սպասում, որ ամեն բան հեշտ է լինելու: Խելացի մարդկանց դուր են գալիս փորձությունները և այն զգացողությունները, որ նրանք ունենում են խոչընդոտներ հաղթահարելիս:

Խելացի մարդիկ չեն ապրում պատրանքներով ու իրենց չեն խաբում, թե կյանքում ամեն բան հեշտ կտրվի: Անգամ, եթե ձեզ թվում է, թե ամեն ինչ լավ է, մի կորցրեք զգոնությունը. Դա կարող է սոսկ խաղաղություն լինել փոթորկից առաջ:

20. Նրանք չեն գնում չարդարացված ռիսկերի:

Մենք բոլորս էլ ինչ-որ ժամանակ ավելիին հասնելու համար ստիպված ենք եղել գնալ ռիսկի: Փաստորեն, դուք կախվածություն եք ձեռք բերում սուր զգացողություններից: «Բարձր ռիսկեր` մեծ պարգևներ» արտահայտությունը ձեր կարգախոսն է դառնում:

Խելացի մարդիկ չեն վախենում ռիսկի դիմել, բայց սահմանափակվում են նրանցով, որոնք թույլատրելիի սահմաններում են: Նրանք գիտեն, որ ռիսկի դիմելն ամենաիմաստուն որոշումը չէ: Անգամ վիճակախաղի տոմս գնելիս նրանք մտածում են:

Եթե դուք ավելորդ փող ունեք, մի կողմ դրեք այն: Հույս մի դրեք անծանոթների վրա ու հեռու մնացեք անկայուն ֆոնդային բորսաներից:

Հաջողության հասնելու համար պետք է համառորեն աշխատել: Մի տրվեք գայթակղությանն ու դադարեք հավատալ այն բանին, որ ձեր կյանքը կարող է ամբողջովին փոխվել մեկ օրում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում