Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը

BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի դեմքերի ընտանիքները: Հաղորդավարուհի Լիլի Հովերն ընտանեկան ալբոմից լուսանկարներ է տրամարդել՝ պատմելով ամենահարազատ մարդկանց մասին:

Մեր ընտանիքը միշտ առանձնացել է բազմամարդությամբ եւ իր աղմկոտ առօրյայով: Մանկությանս անճրագ տարիների հուշերը լուսավորվում են մորս դաշնամուրային կատարումներով: Տխրելու առիթներ եւս ունեցել ենք, բայց ծնողներս արել են անհնարինը՝ մեզ երջանկացնելու եւ առողջ բանականությամբ մարդ դաստիարակելու համար: Մեր մեծ ընտանիքում բոլորն են անհատականություն` իրենց դժվարին եւ լավ կողմերով: Մենք սիրում եւ փայփայում ենք միմյանց:

Հայրս Հրաչյա Հովհաննիսյանն է: Մասնագիտությամբ ճարտարապետ է, տարիներ շարունակ զբաղվում է շենքերի ու շինությունների գծագրմամբ եւ կառուցմամբ: Այս տարի նշել ենք նրա 60-ամյակը: Նա իր մասնագիտության նվիրյալն է եւ շարունակում է աշխատել նույն սիրով եւ եռանդով: Կարելի է ասել՝ գծագրումը նրա տարերքն է: Արվեստասեր է եւ հենց նա է առաջնորդել մեզ դեպի մշակույթի վեհ աշխարհ:

Մայրս Նունե Հովսեփյանն է: Օրեր առաջ տոնեցինք նրա 58-ամյակը: Մասնագիտությամբ դաշնակահարուհի է, կարիերան ավարտել է՝ մեզ ամբողջապես նվիրվելու համար: Մորս հետեւողականությամբ են պայմանավորված մեր կյանքի բոլոր հաջողությունները: Նա բառացիորեն ոչինչ չի խնայել մեր դաստիարակության եւ կրթության համար: Բազում փորձերից հետո, վերջապես, հաշտվեց այն մտքի հետ, որ երեք աղջիկներից եւ ոչ ոք չի ցանկանում շարունակել դաշնակահարի իր գործը: Երկար տարիներ դասախոսել է, բայց հիմա տնային տնտեսուհի է՝ օրը նվիրելով թոռնիկներին:

Ավագ քույրս Լուսինե Հովհաննիսյանն է: Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի իր սեփական բիզնեսը՝ գեղեցկության եւ խնամքի ոլորտում: Ամուսնացած է եւ ունի երկու հրաշք բալիկ: Ալեքսն ու Գայանեն մեր ընտանիքի նոր սերունդն են, որոնց հետ երբեք չես ձանձրանա: Նրանց խոր ինտելեկտուալ հարցերի տեղատարափը երբեք չի վերջանում: Շատ ջանք չենք թափել, որպեսզի նրանց սիրելի վայրը դառնա գրախանութը, իսկ սիրելի զբաղմունքը՝ կարդալը: Զարմիկիս եւ զարմուհուս հետ միշտ ունեմ մեկ խնդիր՝ գրքերս վերադարձնելու խիստ պահանջ (ծիծաղում է,-հեղ.):

Միջնեկ քույրս երգչուհի Մագան է: Նա եղել եւ շարունակում է մնալ մեր տան արտոնյալը, քանի որ արտիստուհի է: Բեմական կյանքով ապրող մարդիկ մեր ընտանիքում հատուկ տեղ ունեն եւ արժանի են ոգեւորման ու մշտական հոգածության: Մագան առանձնանում է ոչ միայն իր թավ ձայնով ու գեղեցկությամբ, այլ նաեւ ընկերասիրությամբ, բարությամբ: Նա նման է տոն մարդու, որի հետ հնչում է ուրախ եւ ապրեցնող երգ: Նրա վառ ներկայությամբ մեր ընտանիքում բոլորն իրենց երջանիկ են զգում: Մեր ընտանիքում միայն ավագ քույրս է ձեւավորել իր առանձին ընտանիքը: Մեզ այս հարցում շտապեցնող չկա, մերոնք ասում են՝ ինչքան երկար մնաք մեզ հետ, այնքան ուրախ կանցնի կյանքը: Երբ մեր հասակակիցներն ամուսնանում էին 18-20 տարեկանում, ծնողներս ստիպում էին հերթական մասնագիտությունն ուսումնասիրել եւ մտածել միայն կրթության մասին:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Հարեմի դռներից ներս. ինչպես են ապրում արաբ կանայք
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
Երբեք մի դիմացեք նեգատիվ վարքագծի այս 6 տեսակներին. կյանքը չափազանց կարճ է
«Մահվանից բացի, աշխարհում ամեն բան կարելի է ուղղել»․ 15 մեջբերումներ Միգել դե Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպից
«Զգուշացեք համբերատար մարդկանցից»
«Եղիր ինքդ քո բռնակալը». Ռոքֆելլերի հաջողության գրավականը
Այս 15 նշանները վկայում են այն մասին, որ ձեր լյարդը վատ է աշխատում
Կենդանակերպի այս 3 նշաններն ի ծնե հաղթողներ են
Արևելյան բժշկության 10 ոսկե կանոնները

Վերջին լուրեր

Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շրի Շրի Ռավի Շանկարի 7 խորհուրդները
Լիմոնադով հրաշք – բիսկվիթ․ արտակարգ բարձրանում է, համեղ է և փափուկ
Ինչպե՞ս թիկնոցը կարողացավ կյանք փրկել և օգնեց դքսին փախչել մահապատժից. առեղծվածային պատմություն
Տաղանդավոր դաշնակահարի երաժշտությունից փղերը սկսում են լաց լինել. տեսանյութն առանց հուզմունքի հնարավոր չէ դիտել
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ)
Պատմության առաջին հոգեբուժարանները, որոնք վատթարացնում էին մարդկանց հոգեկան առողջությունը
Ֆինանսական բուրգեր. ինչպե՞ս են դրանք ի հայտ եկել, և որո՞նք են պատմության մեջ այս հանցագործության ամենահայտնի դեպքերը
Վերացնում ենք աչքերի շրջակա պարկերը և կնճիռները. դրա համար միայն մեկ մթերք պետք կլինի, որը յուրաքանչյուրն ունի