Շատ իմաստուն առակ՝ անկանխատեսելի վերջաբանով

Շատ իմաստուն առակ, որը ներկայացնում է EnterTrain-ը:

«Ճապոնիայում՝ մայրաքաղաքից ոչ հեռու մի ավանում, ապրում էր ծեր իմաստուն մի սամուրայ:

Մի օր, երբ նա դաս է անցկացնում իր աշակերտների հետ, նրան է մոտենում երիտասարդ մի մարզիկ, ով հայտնի էր իր կոպտությամբ և դաժանությամբ: Նրա սիրելի հնարքը պրովոկացիան էր. նա հունից հանում էր հակառակորդին, և զայրույթից կուրացած՝ վերջինս ընդունում էր նրա մարտահրավերը, թույլ էր տալիս սխալը սխալի հետևից, և արդյունքում՝ պարտվում մենամարտում:

Երիտասարդ մարզիկը սկսում է վիրավորել ծերունուն. նա քար է շպրտում սամուրայի վրա, թքում և հայհոյում վերջին բառերով:

Բայց ծերունին պահպանում է խաղաղությունը և շարունակում դասը: Օրվա վերջում նյարդայնացած և հոգնած մարզիկը փախչում է:

Աշակերտները, զարմացած այն բանից, որ ծերունին տարավ այդքան վիրավորանքները, հարցնում են նրան.

– Ինչո՞ւ նրան մարտի չկանչեցիք: Մի՞թե վախեցաք պարտությունից:

Ծեր սամուրայը պատասխանում է.

– Եթե ինչ-որ մեկը մոտենա ձեզ նվերով, և դուք չընդունեք այն, ո՞ւմ կպատկանի նվերը:

– Հին տիրոջը,- պատասխանում է աշակերտներից մեկը:

– Նույնը վերաբերում է նաև նախանձին, ատելությանը և հայհոյանքին: Քանի դեռ դու չես ընդունել դրանք, նշանակում է՝ դրանք պատկանում են նրան, ով արտասանում է»:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Հարեմի դռներից ներս. ինչպես են ապրում արաբ կանայք
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել
Երբեք մի դիմացեք նեգատիվ վարքագծի այս 6 տեսակներին. կյանքը չափազանց կարճ է
«Մահվանից բացի, աշխարհում ամեն բան կարելի է ուղղել»․ 15 մեջբերումներ Միգել դե Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպից
«Զգուշացեք համբերատար մարդկանցից»
«Եղիր ինքդ քո բռնակալը». Ռոքֆելլերի հաջողության գրավականը
Այս 15 նշանները վկայում են այն մասին, որ ձեր լյարդը վատ է աշխատում
Կենդանակերպի այս 3 նշաններն ի ծնե հաղթողներ են
Արևելյան բժշկության 10 ոսկե կանոնները

Վերջին լուրեր

Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված
Շրի Շրի Ռավի Շանկարի 7 խորհուրդները
Լիմոնադով հրաշք – բիսկվիթ․ արտակարգ բարձրանում է, համեղ է և փափուկ
Ինչպե՞ս թիկնոցը կարողացավ կյանք փրկել և օգնեց դքսին փախչել մահապատժից. առեղծվածային պատմություն
Տաղանդավոր դաշնակահարի երաժշտությունից փղերը սկսում են լաց լինել. տեսանյութն առանց հուզմունքի հնարավոր չէ դիտել
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ)
Պատմության առաջին հոգեբուժարանները, որոնք վատթարացնում էին մարդկանց հոգեկան առողջությունը
Ֆինանսական բուրգեր. ինչպե՞ս են դրանք ի հայտ եկել, և որո՞նք են պատմության մեջ այս հանցագործության ամենահայտնի դեպքերը
Վերացնում ենք աչքերի շրջակա պարկերը և կնճիռները. դրա համար միայն մեկ մթերք պետք կլինի, որը յուրաքանչյուրն ունի