Ինչպես տնային պայմաններում հեռացնել մսի մեջ ներաճած եղունգը

Ոտքերի մատների ներաճած եղունգը երկարատև հիվանդություն է, որն արտաքինից ունի մաշկի մեջ ներաճած եղունգի տեսք:

Այս խնդրից ազատվելու համար կան բազմաթիվ պատճառներ և բազմաթիվ մեթոդներ, ինչպես վիրահատական, այնպես էլ ժողովրդական բժշկության:

Բժշկական թանկարժեք ու անհարմար բուժումից խուսափելու համար կարելի է լուծել այս խնդիրը ինքնուրույն և տնային պայմաններում:

Սակայն բուժման այս ձևը հնարավոր է իրականացնել միայն հիվանդության վաղ փուլերում, երբ դեռ ի հայտ չեն եկել կողմնակի բարդություններ:

Ինչպե՞ս հեռացնել ոտքի ներաճած եղունգը՝ առանց վիրահատական միջամտության

Առաջին հերթին անհրաժեշտ է փափկեցնել ոտնաթաթի մաշկը (հատկապես եղունգի շուրջը), ինչի համար պետք է պատրաստել տաք վաննա: Ոտքերի համար նախատեսված վաննայի մեջ հարկավոր է լցնել 5 լիտր տաք ջուր և ավելացնել 3 ճաշի գդալ կերակրի սոդա (ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև աղ): Հարկ է ուշադրություն դարձնել ջրի ջերմաստիճանին և թույլ չտալ, որ այն լինի 37 աստիճանից ցածր: Երբ ոտքերը բավական փափկեն, անհրաժեշտ է հանել ջրից և շարունակել պրոցեդուրան: Կարելի է ներաճած հատվածներում օգտագործել նաև բժշկական կպչուն սպեղանի՝ հեշտացնելով աշխատանքը:

Եղունգի եզրը բարձրացնելու համար անհրաժեշտ է նրբունելիի (պինցետ) օգնությամբ մաշկի և եղունգի միջև տեղադրել բամբակի կտոր, սակայն մինչ դա անելը հարկավոր է մշակել վնասված հատվածները հակաբակտերիալ հեղուկով կամ յոդով: Բամբակն ու վիրակապը հարկավոր է փոխել 24 ժամ հետո: Այս պրոցեդուրան պետք է անել 15 օր շարունակ, որից հետո եղունգը կվերդառնա իր բնականոն դիրքին:

Եթե վերոնշյալ պրոցեդուրան բարդ է կամ ինչ-ինչ պատճառներով չի ստացվում անցկացնել, ապա կարելի է օգտագործել 1 ճաշի գդալ թարմ մեղրի և 1 պճեղ մանրացրած սխտորի կամ հալվեի խառնուրդը, որը կունենա փափկեցնող և հակասեպտիկ ազդեցությունը:

Հարկ է հիշել, որ այս մեթոդի ամենակարևոր հատվածը մաշկի փափկեցումն է և բամբակի կտորը ամեն օր փոխելը: 15-օրյա պրոցեդուրաներն ավարտելուց հետո, անհրաժեշտ է պարզապես հեռացնել եղունգի ներաճած հատվածը:

Իհարկե պարբերաբար ոտնահարդարումը կազատի հետագայում նման խնդիրներից, սակայն վարակի կամ եղունգի ձևափոխման դեպքում բժշկի հետ խորհրդակցությունը չի կարելի հետաձգել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար
Գիտնականներն ապացուցել են՝ բոլոր տղամարդիկ սիրահարվում են միայն այն կնոջը, ով ունի բնավորության ԱՅՍ գիծը
Ինչպիսի տեսք ունեն երկրների միջև 15 ամենաօրիգինալ սահմանները
Եթե սիրահարվեք կենդանակերպի այս նշանին, ապա դժվար թե կարողանաք նրան երբևէ մոռանալ
Ընդամենը 2 բաղադրիչ և դուք կկարողանաք ընդմիշտ հրաժեշտ տալ դիաբետին. այլևս ոչ մի դեղ և ինսուլին
Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի
Սարսափելի փաստեր աշխարհի ամենավտանգավոր աղանդների մասին
Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից
Էսկիմոսների բնակարանները. ինչպե՞ս է դրանց ներսում մշտապես տաք լինում, եթե դուռը երբեք չի փակվում

Վերջին լուրեր

Ոչ մի ուժ ի զորու չէ հաղթել հայ մարտիկին. Դավիթ Սաֆարյան
Քլոե Քարդաշյանը կոչ է արել մասնակցել Արցախի համար դրամահավաքին
Ամերիկահայությունը չի քնում, տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում, վերադառնում հայրենիք
«Մի բառ՝ hիմար». Սերժ Թանկյանը Էրդողանի մասին գրառում է կատարել
«Ձեռքներդ հեռու մեր հայրենիքից». Էրիկ
«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը թվիթերում գրառում է կատարել
«Նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փորձում եմ լինել խաղաղասեր, բայց այս անգամ այլ ելք չկա»․ Արարատ Քեշչյան
Եղած մոմերով ենք սարքել՝ 2+4=6. ապաստարանում նշել են փոքրիկ Արմենչիկի 6-ամյակը (Video)
«Ֆրանսիան միշտ կլինի հայերի կողքին, խաղաղությունն արագորեն պիտի վերականգնվի»․ Էմանուել Մակրոն